Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ Էդվարդ Հարությունյան
Էջ / 125
PDF
Պոեզիա

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Էդվարդ Հարությունյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 125
Հիմնական հարցադրումներ Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայության տարանջատվածությունն իր կնիքն է դնում հայ ազգի արդի զարգացման բոլոր բնագավառների վրա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեւոր: Հայաստանի նորանկախ պետությունն իր արտաքին ու ներքին քաղաքականությունն իրապաշտորեն մշակելու եւ գործադրելու, ինչպես նաեւ սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն կազմակերպելու համար պետք է ճիշտ պատկերացումներ ունենա հայության աշխարհասփյուռ բեկորների եւ ներազգային հարաբերությունների մասին: Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած բարդագույն խնդիրները լուծելու գլխավոր նախադրյալներից են սփյուռքի հետ առողջ ու դինամիկ հարաբերությունների հաստատումը, հայության բոլոր հատվածների գործունեության նպատակային համադրումը: Հետեւաբար՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններն անմիջականորեն կապված են Հայաստանի ազգային անվտանգության բնագավառի հետ եւ խոր ու բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունեն:
Էջ 1 ընդհանուր 125 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով