Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ (ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ) Քըրսթին Ա. Հենսեն
Էջ / 163
Կրթություն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ (ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

Քըրսթին Ա. Հենսեն

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 163

ՆԱԽԱԲԱՆ

Երիտասարդ սերնդի կրթությունն այն բնագավառն է, որին հարկ Է առավելագույն հոգածությամբ մոտենալ։ Բոլոր մյուս բնագավառները կախյալ են նրանից։ Ինչպիսի՞ն են լինելու մեր կրթարանները։ Կարծում եմ, որ տասը տարի անց նրանք պետք է լինեն լիովին բարեփոխված եւ հաստատուն։ Խոսքն, իհարկե, չի վերաբերում լոկ շենքային հարմարությունների բարելավմանն ու համակարգիչներով, նոր դասագրքերով դպրոցները համալրելուն: Ամենակարեւորը կրթության նոր հայեցակարգի կազմավորումն է։ Ուսումնառության բոյոր մակարդակներում, լինի դա մսուր-մանկապարտեզ, թե բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոցն է այն վայրը, ուր պետք է կազմավորվի եւ հղկվի ազատ ու անկախ մտածողության ոգին։ Առաջնահերթ անհրաժեշտություն է դպրոցներում մարդասիրական վեհ սկզբունքների գերակայության հաստատումը. մեծ նշանակություն պետք է տրվի դրանցում դասավանդող ուսուցիչների անհատականությանը, ուսուցիչներ, որոնց ոգեղենության ու անձնական օրինակի միջոցով յուրահատուկ «ձգողական դաշտ» կստեղծվի նրանց շրջապատող սաների համար. հարկ կլինի նաեւ ապահովել տեխնիկական եւ այլ մասնագիտական կրթության հավասարակշիռ զուգորդումը հումանիտար գիտություններին հարող համընդհանուր գիտելիքների դասավանդման հետ։

Էջ 1 ընդհանուր 163 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով