Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ Յուրի Բարսեգով
Էջ / 27
Փիլիսոփայություն

ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ

Յուրի Բարսեգով

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 27
Ազգի հոգեւոր մշակույթի (ժողովրդական բանահյուսությունից մինչեւ փիլիսոփայություն եւ գիտություն) ձեւավորումը հարաբերակցվում է ազգային պատմափիլիսոփայության առաջացմանն ու զարգացմանը: Համապատասխանաբար, ազգի հոգեւոր մշակույթի (եւ անգամ դրա առանձին ոլորտների) ձեւավորման ընթացքի հետազոտումը հնարավորություն է ընձեռում բացահայտել ազգի ներքին, հոգեւոր կյանքի աստիճանական ծավալման սահմանները, դրանով իսկ նաեւ ազգի պատմափիլիսոփայական գիտակցության հիմքն ու միտվածությունը: Լինելով ազգային մշակույթի աշխարհայացքային բնութագրումը` յուրաքանչյուր ազգի պատմափիլիսոփայությունը նույն ազգի ինքնաճանաչման, այն է` սեփական ստեղծագործական, հոգեւոր ներունակության գիտակցման արտահայտությունն է: Ազգի պատմափիլիսոփայությունը բովանդակում է ազգային մշակույթի ներքին խորհուրդը` ազգի գոյության բացարձակ (իդեալական) իմաստի, հետեւապես` նաեւ նրա պատմական հեռանկարի սահմանումը:
Էջ 1 ընդհանուր 27 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով