Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ԴՊՐՈՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Դպրոցի մանկավարժա•իտության փոխարինող •իտություն) Լաուրա Ասատրյան
Էջ / 1292
Մանկավարժություն

ԴՊՐՈՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Դպրոցի մանկավարժա•իտության փոխարինող •իտություն)

Լաուրա Ասատրյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 1292
Դպրոցի մանկավարժություն կոչվող գիտությունը միմյանցից առանձնացված է ներկայացնում ուսուցման եւ դաստիարակության գործընթացները` համապատասխանաբար ունենալով ուսուցման եւ դաստիարակության տեսություններ: եւա նշանակում է, որ ուսուցումը դիտարկվում է որպես ուսումնառողներին չդաստիարակող գործընթաց, այսինքն անտեսվում է աշակերտների` ուսումնական գործունությամբ դաստիարակության օբյեկտիվ գործընթացի կայացումը, հետեւաբար եւ նրա կառավարման անհրաժեշտությունը: Մինչդեռ ուսումնական գործունեությունն ընդգրկում է աշակերտների դաստիարակությունը կայացնող համարյա ողջ դպրոցական կյանքը, սակայն, դժբախտաբար, դպրոցի մանկավարժագիտությունն այդ գործունեությունը դիտարկում է որպես չդաստիարակող, այն դեպքում, երբ, ընդհանրապես, չկա չդաստիարակող գործունեություն: Ուրեմն, դպրոցի մանկավարժություն կոչվող գիտությունը զբաղվում է գոյություն չունեցող չդաստիարակող ուսուցմամբ, հետեւաբար եւ հորինում է գոյություն չունեցող ուսուցման սկսզբունքներ, մեթոդներ եւ կազմակերպման ձեւեր ու, լինելով պաշտոնական գիտություն, այդ գոյություն չունեցողը պարտադրում է դպրոցին, ապակողմնորոշելով ուսուցչական կոլեկտիվին: Եթե այդ գիտություն կոչվածն իր առարկան է համարում գոյություն չունեցողը, ուրեմն նա առարկայազուրկ է, իսկ քանի որ չկա առարկայազուրկ գիտություն, ուրեմն, իր առարկայազուրկ լինելու պատճառով, մանկավարժությունը` կորցնում գիտություն կոչվելու իրավունքը, սա է տրամաբանության հրամայական եւ անողոք թելադրանքը:
Էջ 1 ընդհանուր 1292 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով