Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
Ստեփան Շահումյան. նրա կյանքի պատմությունը Վլադիմիր Պետրոսյան
Էջ / 33
Փաստավավերագրական

Ստեփան Շահումյան. նրա կյանքի պատմությունը

Վլադիմիր Պետրոսյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 33

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Ստեփան Շահումյանը իր ամբողջ կյանքով ու գործով մեր աչքի առջեւ հառնում է որպես հայ ժողովրդին նվիրված ու հարազատ զավակ: Լինելով համառուսաստանյան ու եվրոպական միջավայրի ծնունդ, դառնալով կոմունիստական շարժման ականավոր գործիչ, երբեք չշեղվեց իր ընտրած ուղուց` ծառայել հայ ժողովրդի շահերին:
Մեր ոչ հեռու անցյալից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել այն մասին, որ մեկը որոշել է դառնալ հոգեւորական եւ այդ միջոցով օգտակար լինել իր ազգին, մյուսը դարձել է դաշնակցության անդամ եւ հարմար է գտել այդ կուսակցության շարքերում օգտակար լինել ազգին, պայքարել նրա երջանկության համար:
Այսպիսի մոտեցումը բնավ էլ դատապարտելի չէ: Նրանցից յուրաքանչյուրը համարվում է ազգային գործիչ:
Բայց ահա, հատկապես վերջին տասնամյակներին Հայաստանում, իսկ դրանից առաջ էլ արտասահմանյան հայկական մամուլում (հիմնականում դաշնակցական ուղղության) մեր բոլոր այն գործիչները, որոնք պատկանել են սոցիալ-դեմոկրատական կամ էլ կոմունիստական կուսակցությանը, իրենց նվիրել են կոմունիստական գաղափարների հաղթանակով իր ժողովրդին օգտակար լինելուն, ազգային գործիչ չեն համարվում: Եվ ոչ միայն դա: Նրանք վարկաբեկվում են, հաճախ ներկայացվում նույնիսկ մեր ազգային նպատակների թշնամի:

Էջ 1 ընդհանուր 33 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով