ԵՐԱԶԻՐ …
Կանթեղ
ԵՐԱԶԻՐ …
ԵՐԱԶԻՐ՝ բայց մի դարձիր երազներիդ գերին,
Մարտական ոգով ընդունիր պարտությունը,
Ինչպես ընդունում ես հաղթանակը:
Երբ խորտակված ես տեսնում քո
Աշխատանքի կառույցը հսկա,
Նորից վերաշինելու պատրաստակամությամբ
Մոտեցիր կյանքիդ,
Այնպես, ինչպես դու խորհուրդ էիր տալիս բոլորին,
Որովհետ? նպատակը տկարություն չի ճանաչում,
Իսկ կյանքը թուլամորթներին երբեք չի զորակցում:
Վեր կաց ու շարունակիր կյանքի պայքարդ,
Առանց տրտունջի ? ողբի,
Վերսկսիր նորից շինել ? կառուցել ամեն ինչ կրկին,
Ուժերդ հավաքիր ու լծվիր աշխատանքի:
Պահիր կյանքի ուժը մեջդ վառ,
Որպեսզի իրագործես ? հասնես նպատակիդ:
Եղիր առաքինի ? պատվախնդիր,
Անշահախնդիր մոտեցիր բոլորին,
Կրքով ? վրեժխնդրությամբ մի մոտեցիր ոչ մեկին,
Բայց ամեն մեկին էլ տուր իր արդար արժեքը, ոչ ավելին,
Որովհետ? անխելք ? դեբիլ մարդկանց եթե տաս ավելին,
Պիտի հավատան ? ապա գոռոզանան,
Պիտի կարծեն, թե դա է իրենց արժեքն իրական:
Եթե սիրես, սիրո գերի չդառնաս,
Մնա կանգուն ? ուժեղ կամքի տեր:
Ահա այդ ժամանակ կհաղթես
Կյանքի բոլոր դժվարությունները:
Ապրիլ 23, 2013