Ցավի գույնը
Նաիրա Փիրումյան
Ցավի գույնը
Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան պարոնայք:
Կան միայն հայեր, որ ապրում են երկրի վրա: ԵՎ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա: Միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:
Վիլյամ Սարոյան
Ֆրեզնոյի հարուստ, կանաչների մեջ կորած հայաշատ թաղամասերից մեկում` Եդեմում, արդեն կես դար, իր երկհարկանի ու գեղեցիկ տանն էր ապրում Արաքս Բաբայանը:
Կինն ապրել ու ապրում էր միայնակգգգ
Այդ առավոտ, հազիվ բացելով անքնությունից ծանրացած կոպերըգ լուսադեմին էր միայն կարողացել աչք փակել, բերանի մեջ չորություն զգալով` ձեռքը մեկնեց եւ վերցրեց մահճակալի մոտ, փոքրիկ սեղանին դրված բաժակը: Բաժակը դատարկ էր:
-Լյուսի~,- կանչեց կինը:
-Դուք արթնացե՞լ եք, տիկին Արաքս,- սենյակ մտնելով եւ մոտենալով պառկած կնոջը, հարցրեց Լյուսին:
-Ծարավ եմ, ջուր բեր, աղջիկս:
-Հիմա:
-Գիշերը լավ չքնեցի, հիմա էլ ինձ վատ եմ զգում: Երեկ դրսում երկար մնացի, մրսեցի հավանաբար: Երբեմն մոռանում եմ, որ արդեն ծեր եմ, էլ առաջվանը չեմգ մի թեթեւ քամի ու անկողնում եմ,- ջուրը խմելով եւ բաժակը մեկնելով աղջկան, ասաց կինն ու ավելացրեց,- ապրես: Իսկ հիմա տրորիր խնդրում եմ ձեռքերս, մատներս այնքան են թմրել, որ չեմ զգում նրանց:
Իսկ երբ ավարտեց գործը, կնոջ ձեռքերը զգուշությամբ դրեց վերմակի տակ եւ մեղմորեն հարցրեցգ
-Հիմա լա՞վ եք զգում ձեզ:
-Համեմատաբար` այո: Ապրես: Ի՞նչ կանեի առանց քեզ, իմ հեզ ու բարի աղջիկ,- հարցրեց ծեր կինը:
-Մեկ ուրիշին կգտնեիք,- ծիծաղելով պատասխանեց աղջիկը:
-Մեկ ուրիշի՞ն, չէ~: Քո նմանին չէի գտնի: Եթե ջահել լինեի, հեշտ կլիներ, բայց առաջացած տարիքս, տեսածս ու ապրածս ինձ շատ են փոխելգգգ
-Ես գոհ եմ, որ հենց ձեզ մոտ եմ աշխատում, ձեզ նման կնոջն օգնում:
Ի՞նչ է տեսել ու ապրել, մտածեց աղջիկը, բայց ոչինչ չհարցրեց: Իսկ Արաքսն ի պատասխան նրա բարձրաձայն խոսքի, միայն ժպտաց, այլեւս ոչինչ չասաց: Որքա~ն կյանք կա այս աղջկա մեջ, որքան ուրախությունգգգԻնքն այս տարիքում տխուր հիշողություններով ու դառնությամբ էր լցված դեպ աշխարհըգգգ
-Այսօր ինձ չե՞ն զանգել,- մի փոքր անց, հարցրեց Արաքսը:
-Զանգել են:
-Իսկ Սուրե՞նը:
-Նա առավոտ վաղ զանգեց: Ասացի` դեռ քնած եք: Նա էլ թե` երբ քույրս արթնանա կասեք, որ երեկոյան կողմ կհանդիպեմ:
-Սուրենը, սիրելի եղբայրսգգգ-ինքն իրեն մրմնջաց Արաքսն ու փակեց աչքերը:
-Տիկին Արաքս, դուք ուտել չե՞ք ուզում,- քիչ անց, հարցրեց աղջիկը:
-Սուրճ բեր միայն:
-Մի՞գուցե ուտեք, հետո` սուրճ:
-Ուտել դեռ չեմ ուզում, ավելի լավ է սուրճս բեր,- ձայնը մի փոքր բարձրացնելով, ասաց կինը:
-Լավ,-պատասխանեց աղջիկն ու հեռացավ:
Երբ եղբայրը եկավ, քույրը համեմատաբար լավ էր զգում իրեն: Նա անկողնուց վեր էր կացել, հագնվել, հարդարվելգ սպասում էր եղբորը:
-Քույրս, ի՞նչ է եղել քեզ: Գույնդ փոխված եմ տեսնում, - համբուրելով քրոջ այտը, հարցրեց Սուրենը:
-Բան չկա, պարզապես մի փոքր տկար էի ինձ առավոտից զգում:
-Հաճելի եղանակներ են դրսում: Դու պետք է շատ լինես մաքուր օդում: Քայլիր այգում` ծառայող աղջկադ հետ: Տանն աշխատիր քիչ լինել,- խորհուրդ տվեց եղբայրը: Հետո էլ թե` իսկ գո՞հ ես այդ աղջկանից:
-Այո: Հասկացող աղջիկ է: Մի քանի օր է, որ աշխատում է, բայց նույն բանը երկրորդ անգամ դեռ չեմ կրկնել: Զարմանալի է, որ ամեն ինչ այդքան արագ է ըմբռնում: Որտեղի՞ց գտար նրան,- ժպտալով հարցրեց քույրը:
-Ընկերոջս գրասենյակում գրանցված, ծառայություն փնտրող աղջիկների ցանկում եմ նրա անունը գտել: Ասեմ նաեւ, որ աղջիկը սովորում է, ապագա փաստաբան է: Ընկերս ինքն էլ խորհուրդ տվեց նրան վերցնել: Ասաց, որ հարցազրույցի ժամանակ հասկացող ու բարի անձ է թվացել: Իսկ աղջիկը քեզ ասել է՞, որ մորական կողմից նրա մեծ մայրը հայուհի է,- հոնքերը բարձրացնելով, հարցրեց Սուրենը:
-Ոչ, չի ասել: Մի օր անպայման կասի,-ժպտաց Արաքսն ու կանչեց,- Լյուսի~, մեզ սուրճ ու աղանդներ բեր:
Առաջին հայացքից քույր ու եղբայր նման չէին միմյանց: Բայց ուշադիր նայելով, կտեսնեիր մի յուրահատուկ գիծ, որ հատուկ է միայն Բաբայանների ընտանիքին: Ձախ հոնքից վերեւ, ասես հատուկ գծված մի գիծ էր բարձրանում դեպի ճակատը եւ կորչում մազերի արմատների մեջ: Որտեղ էլ նրանց սերունդները լինեն, ապրեն, գիծն անփոփոխ է: Այդ գիծը Բաբայաններինն է:
-Իսկ դու ինչպե՞ս ես,- հարցրեց քույրը:
-Վատ չեմ: Դեռ պինդ եմ,- ծիծաղելով պատասխանեց Սուրենը:
-Լավ է, ուրախ եմ քեզ համար, գոնե դու ամուր եղիր,- ասաց քույրը:
-Դե հասկանում ես, այժմ, երբ Վաղարշակն է գործի գլուխ անցել, ես հանգիստ եմ: Պատկերացնո՞ւմ ես, այգեգործությամբ եմ սկսել զբաղվել:
-Գովելի է շատ,- բռնելով եղբոր ամուր ու մեծ ձեռքը, ժպիտով ասաց քույրը:
-Այո՞: Չգիտեի, ոչինչ չես ասել տնկիներիդ մասին եւ ոչ էլ Գրիգորն է ինձ ասել, որ Բիթլիս է մեկնելու: Հիմա ինձ ոչ ոք ոչինչ չի ասում: Է~հ, ծերացել եմ, դա է պատճառը:
-Այդպես մի ասա: Հիմա արդեն իմացար, չէ՞ քույրս,- այդ դիմելաձեւը` քույրս, գալիս է փոքրուց, Սուրենն այն երբեք չփոխեց:
-Բիթլիսի անունը լսելով, հուզվում եմ: Որքան փոքր էի, երբ հեռացանք, բայց մեկ է, կուզեի, գոնե մեկ անգամ մահից առաջ գնալ հայրենի քաղաքը, մեր ծնողների ու մեծ հայրիկ -մայրիկի ապրած տունը տեսնել: Հալեպն ավելի լավ եմ հիշում, բայց արի տես, Բիթլիսն եմ կարոտում,- ասաց Արաքսն ու աչքերը լցրեց: Մտքով` հուշի թեւով, թռավ հեռու, շատ հեռու, դեպի մանկությունգգգ
-Ի՞նչ տուն, ինչե՞ր ես խոսումգգգ-նախատող տոնով հարցրեց եղբայրը: Չէր ուզում քույրը նեղսրտի: Հուզվե՞լ այնտեղ թողած ու թաղած մանկության համար: Չէ~, թույլ չի տագգգ
Ամեն անգամ քույր ու եղբայր իրար տեսնելով, խոսում էին հայրենիքի, հայրական տան մասին: Ու այդպես` քանի~ տարիգգգ
-Հասկացիր, տուն չկա: Քրդեր են վաղուց այնտեղ ապրում: Հայկական ոչինչ չի մնացել այնտեղ: Հայերեն միայն հինավուրց քարերն են իրար հետ խոսում: Օտարի շունչն է այնտեղ: Ավերված է երկիրը: Մեր եղբոր ասելով Բիթլիսն այժմ արեւելյան մի մեծ շուկա է` անշուք ու կեղտոտ տեսքով: Իսկ բերդը սկսել է փլվել: Բաղնիքներից էլ, ինչպես ինքն է ասում, միայն կամարաձեւ սյուններն են մնացել,- ծանր հոգոց հանելով, տխուր դեմքով, բացատրում էր Սուրենը: Գրիգորը շատ էր լսել Բաղեշի գեղեցկության ու ճարտարապետության մասին:
-Միեւնույնն է, կուզեի գնալ ու վերջին անգամ տեսնել: Այն մեր հայրենիքն է:
Տիրեց ճնշող լռություն: Այն խախտում էր միայն սուրճի բաժակի ձայնը, երբ ամեն ումպից հետո դրվում էր ափսեի մեջ:
-Հալեպից հեռանալն էլ դժվար էր,-կամաց ասաց Սուրենը:- Երբ Ֆրեզնո էինք գալիս, ինձ թվում էր որոշ ժամանակ անց, նորից կվերադառնանք Հալեպ, մայրիկի մոտ: Այդ էր պատճառը, որ Հալեպը միշտ ինձ համար մնաց մայրիկի ծոցի նման տաք ու թարմ:
-Հետաքրքիր է, այժմյան եկեղեցին շա՞տ է տարբեր նախկինից,-անսպասելի հարցրեց Սուրենը:
-Դա ինչո՞ւ ես հարցնում,-խիստ զարմացած հարցրեց քույրը:
-Պարզապես ուզում եմ իմանալ,-ժպիտով պատասխանեց եղբայրը:-Ասում են, մինչ այրվելը, հին Սուրբ Երրորդությունն ավելի գեղեցիկ է եղել:
-Մի՞գուցեգգգ Հիմա ոչ ոք չի հիշի հինը, որքան գիտեմ տասնչորս թվին է այրվել:
Քույր ու եղբայր հաճախ էին այցի գնում մորական կողմից մեծ հայրիկի ու մայրիկի գերեզմանը: Այդ մարդիկ թաղված էին «Արարատ» գերեզմանատանը: Այնտեղ գնալով հարգում էին նաեւ օվկանոսի այն կողմում անգերեզման մնացած հոր` Վաղարշակի եւ Հալեպում թաղված մոր` Սաթենիկի ու մեկ այլ հարազատ մարդու` ազգությամբ արաբ, Մուստաֆայի սուրբ հիշատակը:
-Իհարկե, դու միայն օր առաջ ինձ տեղյակ պահիր, ես կգամ քեզ հետ,-համաձայնվեց Սուրենը: Դեռ փոքր տարիքից իրեն ավագ զգալով, մի առանձնահատուկ հոգատարություն էր տածում դեպի Արաքսը: Տարիները չփոխեցին ոչինչ նրա եւ քրոջ մեջ` սեր ու հարգանք միայն: Նախանձելի հարազատներ էին, մյուս բաեկամներին, շրջապատին գեղեցիկ օրինակ:
Մորական կողմից նրանք ունեին երեք եղբայր եւ երկու քույր: Ու չնայած հորից տարբեր էին, բայց շատ սիրով էին ու անշուշտ` կապված:
-Մեր քույրն ու մայրն է մեր Արաքսըգգգ-ասում էին նրանք:
-Արաքս, անուշիկ քույրս, պետք է գնամ: Մի քանի օրից նորից քեզ մոտ կլինեմ,- ասաց եղբայրն ու խոնարհվելով դեպի քույրը, հրաժեշտի համբույր թողեց ճակատին: Ու հենց այդ պահին, սենյակի անկյունում, փոքրիկ սեղանին դրված մի հին ու մաշված տիկնիկ նկատեց:
-Սա ի՞նչ տիկնիկ է,- անչափ հետաքրքրված, հարցրեց եղբայրը: Քույրը միայն տխուր ժպտացգ
-Չե՞ս հիշումգգգ
-Մի՞թե սա այն տիկնիկն էգգգ- ու այդ պահին ինչոր բան հեռվից, ասես հուշի թեւով եկավ ու նստեց Սուրենի գլխում:
-Այո: Հայրիկի նվիրած տիկնիկն է: Մի շաբաթ առաջ եմ գտել, հին իրերի մեջ: Իսկ ինձ թվում էր, կորցրել եմ: Երբ նավով գալիս էինք տիկնիկն իմ գրկին էր: Հիշեցի՞րգգգ
-Այո: Իսկ ես որքան եմ ափսոսում, որ այդ բոլորը շատ ու շատ աղոտ եմ հիշումգգգ- ասաց կինը: Նրա ծերացած այտերով սկսեցին հոսել արցունքի փոքրիկ առվակներ: Հետո սրբելով աչքերը, Արաքսը մոտեցավ ու վերցրեց տիկնիկը, սեղմեց չորացած կրծքին: Այն իրոք շատ էր մաշված, նախկինում ունեցած նոր ու գեղեցիկ ժանեկազարդ հագուստները պատռված ու գունաթափված էին այժմ: Տիկնիկի գեղեցիկ, մարմարե դեմքն ու վերջույթները մաշվել էին ժամանակների մեջ: Բայց միեւնույնն է, այն սիրելի էր ծեր կնոջը, քանի որ հիմա իր ու Սուրենի մանկության միակ վկան էր իրենց կորցրած Բիթլիսից: Ու այն էլ` ինչպիսի~ մանկությանգգգանչափ փոքրիկ:
-Հիշիր, բայց մի տխրիր այդքանգգգԵս գնում եմ: Իսկ կիրակի առավոտ ինձ սպասիր ու քեզ էլ լավ նայիր,- արագ-արագ ասաց Սուրենն ու դուրս եկավ սենյակից:
Թվաց, ինչ որ մեկը բռնել էր կոկորդից ու խեղդում էր, շունչը կտրվում էր: Նույն սենյակում, հուշերի հետ չէր կարող այլեւս մնալգգգՆրան օդ էր պետք:
Բայց արդեն ուշ էր, հուշերը թռել` եկել էինգգգ
Այժմ էլ հաճախ, առանց դուռը զարկելու, հուշերը ներ էին խուժում Սուրենի մաշված ու ծերացած հոգին ու տակնուվրա անում ամեն ինչ: Ի՞նչ են ուզում: Ի՞նչ են փնտրում նրանք իր մեջ: Ե՞րբ են հանգիստ թողնելու: Գոնե մահից առաջ, այս ծեր տարիքում` կարո՞ղ է մի փոքր ազատ ապրելգ հուշերից հեռո~ւ, կտրվա~ծգգգ
-Սրտիս մեջ այնքան չթափված արցունք կա,- հիշելով մեծերից մեկի խոսքերը, կամաց կրկնեց Սուրենը, հետո շարունակեց իր միտքը,- հետո էլ այդ նույն արցունքը կարծրացավ, քար դարձավ: Իսկ քա՞րը, քարը ճնշում է հոգիս ու դեռ որքա~ն կճնշիգգգ
Արտաքուստ կենսուրախ, պինդ, կոճղի նման ամուր տղամարդը կուչ էր եկել փողոցում: Նայեց քրոջ տան կողմը: Միայն թե քույրը չնկատեր իր տեսքըգ մեղք է Արաքսը: Հետո անհանգստությունից այնքան հարցեր կտա: Ո՞ր մեկի պատասխանը ճիշտ ասեր ինքը: Ասեր, որ հուշերն անդադար հետապնդում են իրեն, որ անգամ գիշերը հանգիստ քուն չունի: Չէ~գգգ
Սուրենը մտածեց տուն վերադառնալ, բայց տնեցիներին չէր ուզում երեւալ այս տեսքով: Թող իր ցավը միայն ինքը քաշի: Հետո դիմելով իր ետեւից եկող վարորդին, ասացգ
-Մի փոքր քայլել եմ ուզում, իսկ դու պարզապես քշիր իմ ետեւից:
-Ա~խ այդ տիկնիկըգգգ -նորից մրմնջաց նա: Տիկնիկի հետ մեկ այլ հուշ եկավ ու թառեց իր հոգումգգգՎերհիշեց մեծ հորն ու նրա պատմությունից պատառիկներ, այն պատմությունից, որից ինքն արդեն վաղուց գիշեր թե ցերեկ լսում էր:
-Ձագս, Բիթլիսն ուրիշ աշխարհ էր էս մեծ աշխարհի մեջ:Նրա հողի նման հող չկա ոչ մի տեղ: Այնքան քաղցր, որ նրա մեջ աճած մրգի քաղցրությունից շուրթերդ կպչում էին իրար, թվում էր անուշ շաքար ես բերանդ առնում: Ֆրեզնոյի ջուրն ու միրգն էլ պակաս քաղցր չէ, բայց էն համն ու բույրը, որ ուներ Էրգրինը` չես գտնի աշխարհի ոչ մի տեղ:
Երբ մեծ հայրը` Հովսեփը, պատմում ու նկարագրում էր Բիթլիսը, իրենք արդեն Ֆրեզնոյում էին, մայրիկից հեռու: Բիթլիսում շատ բան տեսած եւ ապրած Հովսեփի պատմածը ժապավենի նման պտտվում էր փոքրիկ տղայի գլխում:
-Ավելի լավ է, մի տեղ նստեմգ ոտքերիս հոգնություն եկավ,- ինքն իրեն ասաց նա ու իր ետեւից եկող վարորդին ձեռքով ցույց տալով, թե ուր է գնում` մտավ բացօթյա մի սրճարան: Եղանակը հաճելի էր: Շուրջը խաղացող թեթեւ քամին տարուբերում էր նրա ալեխառն ու խիտ մազերը: Սրճարանում շատ մարդ չկար: Երիտասարդ մի զույգ էր, որ քիթ-քթի տված զրուցում էր ու մի կին, իր փոքրիկի հետ: Փոքրիկն ուտում էր, իսկ մայրը` սիրառատ հայացքով նայում էր ու հարցեր տալիս: Երեխան առանց կտրվելու ուտելիքից, թշիկները լցնելով, գլխով պատասխանում էր մորը:
Հիշեց իր մորը` Սաթենիկինգգգ
Սուրենը սառույցով վիսկի պատվիրեց ու ձեռքի մեջ պտտելով բաժակը` նայեց փողոցով քայլող անցորդներին:
Իրենք մեծ հայրիկ ու մայրիկ ունեին հեռավոր Ֆրեզնոյում, կարողացան գալ ու ապրել: Լավ կրթություն ստանալ: Դրամ աշխատել եւ մեծերի ստեղծածը կրկնապատկել ու եռապատկել:
-Բիթլիսի վիլայեթը ,-շարունակում էր հիշել մեծ հոր պատմությունը Սուրենը,- գտնվում է Վանա լճից հարավ արեւմուտք: Տավրոսյան լեռնաշղթան վիլայեթը բաժանում էր երկու մասի: Նրա հարավային մասով հոսում էր Տիգրիս գետի մի ճյուղը, իսկ հյուսիսայինով` Եփրատի մի ճյուղը: Աշխարհագրական կազմությամբ այն մի հետաքրքիր պատկեր էր իր հսկա լեռնաշղթաներով, խոր ձորերով եւ միմյանց հաջորդող դաշտավայրերով: Ինքը` քաղաքը, գտնվում էր մի գեղեցիկ ձորի մեջ ու նրա լանջերին: Գարնանն ու աշնանը տեղացած առատ անձրեւներից ու ամռան տաք արեւից, բերի հողում գցած ամենափոքրիկ հատիկն անգամ չէր կորչում, ծլում ու բազմանում էր: Ցորենի արտերն ու մրգառատ այգիները քաղաքի զարդն էին:
-Ոչ, հիշում եմ: Հիշում եմ, ինչպես լողացրեց տեր Վահանը մեզ,- ինքն իրեն խոսեց Սուրենը:
- Իսկ գիտե՞ս, թե ինչպես է մնացել եկեղեցու անունը` Կարմրակ Սուրբ Նշան,-շարունակում էր մեծ հայրը:- Դարեր առաջ է եղել դա: Նոր-նոր պետք է եկեղեցու քարերը դրվեին: Մի առավոտ վարպետները գործի ժամանակ նկատում են եկեղեցու հիմքում մի փոքրիկ, անօգնական, ամբողջությամբ սպիտակ, բայց ճակատին սեւ նշանով գառնուկ: Այդ անմեղ արարածին տեսնելով, վարպետներից մեկը գոռում էգ
-Նշանը, նշանըգգգ
Ու այդպես էլ մնում է եկեղեցու անունը` Նշան: Իսկ Կարմրակ անունը ստացել է կարմիր սրբատաշ քարերի համար:
Ինչ-որ մեկն ընդհատեց Սուրենի միտքը: Մատուցողն էրգ
-Պարոն, ձեզ էլի վիսկի բերեմ:
-Ոչ,- կտրուկ ասաց Սուրենը: Նեղսրտեց, որ իրեն կտրեցին իր թեկուզ տխուր, բայց հարազատ ու հեռավոր մտքերից: Հետո նայեց ժամացույցին ու ասաց,- տուն գնալուս ժամն է, կանհանգստանան, ուշացա:
-Հայրիկ, ինչո՞ւ ուշացար,- դռների մեջ հորը տեսնելով, անհանգստացած հարցրեց Վաղարշակը,- զանգեցի, հորաքույրն ասաց, որ վաղուց ես դուրս եկել իր տնից: Հավանաբար անհանգիստ է հիմա:
Տղան նման էր հորը, բայց ավելի գեղեցիկ ու առնական: Սեւ աչքունք, կարճ ու խնամքով կտրած մազեր եւ անշուշտ` ճակատին Բաբայաններին հատուկ գիծը: Այժմ նա է կանգնած «Բաբայան գորգ» ընկերության գլուխ:
-Զանգիր հորաքրոջդ եւ ասա, որ արդեն տանն եմ, թող չմտահոգվի ուշանալուս համար,- ասաց Սուրենն ու գնաց դեպի իր աշխատասենյակ, որը հիմա ավելի շատ տղային է ծառայում, քան իրեն: Դուռը ծածկեց ու նստեց բազկաթոռին: Սենյակը մութ էր:
Երբ փոքր էր, վախենում էր ջրից ու մթությունից, բայց հայրիկը սովորեցրեց նրան թե մեկին, թե մյուսին: Հայրը հրաշալի լողորդ էր:
- Իսկ ջուրը փոքրիկս, պետք է սիրելգգգ
Հետագայում Հալեպում վախը նորից զգացնել էր տալիս, արթնանում էր սարսափած` ամենափոքրիկ շարժից ու աղմուկից: Գիշերները քնում էր մորն ամուր փարված:
-Հայրիկ, ի՞նչ որ բան է եղել,- սենյակի դուռը բացելով եւ հորը մթության մեջ անշարժ նստած տեսնելով, հարցրեց որդին:
Սուրենի հուշերը նորից ընդհատվեցինգգգ
-Չէ, անհանգստանալու բան չկա: Պարզապես մտքերս են խառը: Մի փոքրիկ իր, պարզապես մաշված տիկնիկ այսօր տեսա հորաքրոջդ տանն ու մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ: Վերքս նորից բացվեցգգգ- նայելով տղային, տխուր ասաց Սուրենը:- Ի~նչ լավ է, որդիս, որ դու եւ քույրդ հեռու եք իմ ունեցած, հեռուներում թողած աշխարհից:
-Միշտ ցանկացել եմ ձեզ հեռու պահել այդ ամենից: Բայց տեսնում եմ, սխալ բան եմ արել: Մարդը պետք է իր պատմությունն իմանա, իր ցեղը ճանաչի: Մեր ընտանիքի պատմությունը քեզ կանեմ, որդիս: Դա կլինի նաեւ քո հայ ցեղի պատմությունն այն սարսափելի ժամանակներում, -ասաց Սուրենը:
Նա լուռ շոյեց որդու մազերը, նայեց նրան ու սկսեց խոսելգգգ
***
Բաղեշում շատ հայտնի էր Սուրեն Բաբայանի մեծ հոր` Հովսեփ Գրիգորյանի, փոքրիկ գորգագործարանը: Դա տասնիներորդ դարի վերջն էր: Հովսեփը շարունակում էր իր հոր գործը: Նրա գորգերը շատ լավ վաճառվում էին Բաղեշից դուրս` Հալեպում ու Պարսկաստանում: Գաղտնիքը կարմիր տորոն ներկն էր, որով ներկում էր բրդյա թելերը: Նրանք էին հենց յուրահատուկ գունային խաղեր ստեղծում գործած պատկերների մեջ, էլ ավելի ընդգծում ու բարձրացնում գորգի արժեքը: Ինչպես շատ ու շատ վայրերում ստեղծված գորգեր, այստեղ հյուսված ամեն մի գորգ եւս մի պատմություն էր մարդկանց կյանքի ու կենցաղի մասին:
-Մանչս, իմացիր, որտեղ էլ լինես, որ արեւի տակ էլ ապրես, քո մի կտոր հացն է սա: Այս գաղտնիքը եկել է իմ հորից: Դու էլ քո թոռներին կփոխանցես: Միայն մեր ճյուղին, հիշիրգգգ
Թոռը հավատարիմ մնաց մեծ հայրիկի խորհրդին:
Ամուսնանալով հարեւանի գեղեցկատես աղջկա` Անթառամի հետ, շատերի նման Միացյալ Նահանգներ տեղափոխվեց նաեւ Հովսեփը: Այդ ժամանակ բազում հայեր էին սկսել գաղթել: Երկրե- երկիր անցնելով, Հովսեփն էլ շատերի նման եկավ ու հանգրվանեց Բիթլիսին իր բնությամբ նման Ֆրեզնոյում: Հայերն այստեղ աճեցնում էին ծիրանի ու նշի ծառեր, նաեւ նռնենի, ձիթենի ու ընկուզենի: Ջուրն էլ շատ նման էր հայրենիքի ջրին: Հովսեփը մեծ երազներով եկավ այդ օտար երկիրը եւ չէր էլ պատկերացնում, որ իր գործն այստեղ` Ֆրեզնոյում, կարող է կանգ առնել: Զբաղվեց միայն թելեր ներկելով եւ վաճառելով, հույսով, որ կգա ժամանակ եւ ինքն այստեղ եւս կշարունակի իր գործը:
Երբ ծնվեց Հովսեփի եւ Անթառամի դուստրը` Սաթենիկը, նրանց ուրախությանը չափ չկար: Հովսեփն իհարկե տղա էր ուզում ունենալ, սակայն նորածին փոքրիկին առաջին անգամ տեսնելով սիրելի կնոջ գրկում` մեղա-մեղա Աստված` ասաց:
Դա հազար ութ հարյուր իննսունչորս թիվն էր:
Սաթենիկին, որն իր գեղեցկությամբ մորն էր նման, տասնհինգ տարեկանում ամուսնացրին Ֆրեզնոյում ապրող երիտասարդ բաղեշցի Վաղարշատ Բաբայանի հետ, որին փոքր տարիքում Ֆրեզնո էր բերել մորեղբայրը: Տղան սիրահարվեց սեւաչյա, բարակիրան աղջկան: Աղջիկն էլ սիրեց տղային եւ իր նորաստեղծ ընտանիք բերեց մորից ժառանգած ու սովորած գեղեցիկ շնորհները: Լավ ու համեղ ձեռք ուներ Սաթենիկը, ինչը միշտ գովում էր համեղ ուտեստների սիրահար ամուսինըգ
-Սիրում եմ քո եփած, համն ու հոտը միշտ տեղը ճաշերը:
Ֆրեզնոյում բաղեշցի հայերն իրենց փոքրիկ Բաղեշն ունեին: Նրանք այստեղ բերեցին իրենց սովորույթները, վարք ու բարքը, կենցաղը, մի խոսքով հայրենիքի ոգին: Բաղեշի խոհանոցը շատ հարուստ էր: Հիմնականում ձավարով ու ոչխարի մսով բազմատեսակ ճաշերն էին: Սիրում էին նաեւ թանի մեջ եփած բրինձը, որը մատուցում էին նախօրոք կարմիր բիբարով կարմրեցրած յուղով:
Ամեն տան խոհանոցում իշխում էին էրգրի ճաշերը:
Քանի որ կլիման ու հողը շատ բարենպաստ էին մրգատու ծառերի համար, ապա հայերը գցեցին այգիներ: Հասնում էր տանձն ու թուզը, խաղողն ու նուռը:
Հայրենակիցները հաճախ էին հավաքվում մի գավաթ սուրճի շուրջ իրենցից որեւէ մեկի տանն ու բացում զրույցի մեծ կծիկը: Իսկ նրան վերջ չկար, այն գլորվում էր ու գլորվումգգգՇատ հարցերում միատեղ էին մարդիկգ հուշերի մեջ հայրենիքն էր, Բիթլիսն ու իրենց տունը, խեղդող կարոտը գգգ
Երիտասարդ Վաղարշակը, որն ամեն ինչ ուներ այդ երկրում լավ ու գեղեցիկ կյանքի համար, եկավ մի պահ, որ այլեւս չցանկացավ ապրել Ֆրեզնոյում: Սկսել էր հաճախ հիշել հայրենի տունը, կորցրած ծնողներին: Նա Բաղեշում ոչ ոք չուներ: Թերեւս միայն հեռավոր բարեկամներ, որոնք երեւի չէին էլ հիշում իրեն: Ու չնայած դրան, Վաղարշակը երազում էր տուն վերադառնալ:
Սակայն կնոջ ծնողները կտրականապես դեմ էին նրանց որոշմանըգ
-Ինչո՞ւ եք ուզում թողնել ու գնալ: Դու այնտեղ ոչ ոք չունեսգ մենակ եք լինելու: Մի մոռացիր, որ օտարացած է լինելու քեզ միջավայրը, քաղաքը: Իսկ աղջկաս համար` առավել եւս, -ասում էր Հովսեփը:
-Այո, մոտ հարազատներ չունեմ: Նրանց մի մասը զոհվեց Սուլթան Համիդի կոտորածների ժամանակ, մյուս մասը` գաղթեց: Շատ քչերը կան հիմա այնտեղ: Բայց դեռեւս կլինեն ծանոթներ, ընկերներ, տասերկու տարեկան էի, երբ հեռացանք Բաղեշից: Մեկ է, ուզում եմ գնալ, հողն էլ հո օտար չէ՞,- համոզված ասում էր փեսան, հետո ավելացնում,- այժմ Թուրքիան Սահմանադրական երկիր է: Հին կարգերը փոխվում են կամաց-կամաց: Բոլոր ժողովուրդներն էլ հավասար են, անկախ կրոնից ու ազգից: Ես ուզում եմ երեխաներս այնտեղ մեծանան: Այս ամենը, որ շրջապատում է մեզ այստեղ, միշտ էլ օտար է եղել ինձ եւ ես չեմ ուզում այս օտար ափերում մեծանան իմ փոքրիկները:
Հովսեփը, որն ամբողջ կյանքում տղա էր երազել, փոքրիկ Սուրենի ծնվելն Աստծո պարգեւ համարեց:Նա աշխարհի ամենաերջանիկ մեծ հայրիկն էրգ
-Ինձ` էլ մեռնել չկա:
Նա շարունակում էր իր գործը` թելեր ներկելը, գաղտնիքը պահելով ու ոչ մեկին չբացելով: Բայց տեսնելով, որ աղջկա ու փեսայի հայրենիք մեկնելն անխուսափելի է եւ ոչինչ չի կարող արգելք լինել նրանց, նա փոխանցեց Վաղարշակին այն` ինչ պահում էր միայն թոռան համար, ասելով հետեւյալըգ
-Որդիս, Վաղարշակ, ինչպես տեսնում եմ, չեմ կարող համոզել, որ ետ կանգնես քո որոշումից: Մնում է համաձայնվել քեզ հետ, բարին մաղթել ու բացել այն գաղտնիքը, որը մեր ընտանիքում թոռից-թոռ է անցնում: Սուրենս փոքր է, նրան իմ ասածները հասու չեն կարող լինել: Ուրեմն ասելիքս քոնն է հիմա: Ես որդի չունեցա, դու դարձար ինձ եւ որդի, եւ փեսա: Սակայն խոստացիր, որ երբ գա ժամանակը, դու այն կսովորցնես որդուդ` իմ փոքրիկ Սուրենին: Իսկ այժմ քո առաջ կբացեմ տորոնի` կարմիր ներկի գաղտնիքը: Դու ինքդ ես տեսնում, թե ինչպես է բարձրանում գորգի գինն այդ գույների շնորհիվ: Հույսով եմ, այդ գործը միշտ շահութաբեր կլինի քեզ: Այսուհետ գաղտնիքը քոնն է:
-Ափսոսում եմ մի բանի համար, որ ինքս չեմ կարող ձագուկիս սովորեցնել: Ինքս կբացեի այդ հետաքրքիր աշխարհի բազում դռները նրա համար: Ավա~ղ, շատ փոքր էգգգ
Հովսեփը մտածում էր, որ ինքն արդեն մեծ է, որ էլ երբեք չի տեսնի թոռներին, աղջկան ու փեսային: Ու նրա գլխում անընդհատ, իրար հերթ չտալով, բազում տխուր ու խառը մտքեր էին պտտվում ու խաչաձեւվումգգգ
-Ախր ինչո՞ւ են այս հանգիստ կյանքը թողնում ու գնում,- ասում էր նա կնոջը` Անթառամին:
-Ա~խ, ի՞նչ իմանամ: Առանց նրանց ո՞նց ենք ապրելու,-ամուսնու խոսքին ավելանում էր կնոջ արտասվաթոր խոսքն ու անհանգստությունը:
***
Փոքրիկ Սուրենի ու Արաքսիի հետ Վաղարշակն ու Սաթենիկը հազար ինը հարյուր տասերեքին եկան Բաղեշ: Շատ տպավորիչ էր նրանց մուտքը Հայրենիք: Վաղարշակը հուզվեց, չոքեց ու համբուրեց հողը, քսեց աչքերին: Սաթենիկը, որ ծնվել էր օտար ափերում, հետեւելով ամուսնուն` կրկնեց այն, ինչ արեց Վաղարշակը:
-Սա է մեր հողն ու տունը, այստեղ ենք ապրելու: Մենք էլ երբեք ոչ մի տեղ չենք մեկնի,- նայելով կնոջը, քնքուշ ժպիտով ասաց նա:
Վաղարշակը բոլոր առումներով երջանիկ մարդ էր իրեն համարումգ լավ ընտանիք, հայրենիքում հաջողված գործ: Էլ ի՞նչ է պետք իրեն:
Երիտասարդ ամուսինները հյուր էին գնում իրենց հեռավոր բարեկամներին, հյուր ընդունում: Խնջույքների ժամանակ իրենց երգով, պարով ու հումորով հիացնում էին բոլորին: Նրանց մասին սկսեցին խոսելգգգԵղան նաեւ մարդիկ, որոնք Վաղարշակին ու նրա գեղեցիկ, օտար ափերում ծնված, մեծացած կնոջն անտարբեր ընդունեցին:
-Դո՞ւ նրա հագած շորերը տեսար:
-Բա՞ խոսելը:
-Բայց արի տես` ասում են լավ ճաշեր է եփում, հյուրասեր է:
-Չեմ հավատում, գոռոզի մեկն է,-այս եւ նմանատիպ շատ ասեկոսներ սկսեցին պտտվել Սաթենիկի շուրջը:
-Ինչո՞ւ են մեր հանդեպ այսքան սառը,- հարցնում էր Սաթենիկն ամուսնուն:
-Մենք շատ հեռու ենք եղել նրանցից: Նրանք մեզ չեն ճանաչում,- պատճառաբանում էր Վաղարշակը,- մի նեղվի, այդ ամենը ժամանակավոր է:
«Այո, ժամանակավոր է այդ սառնությունը: Կարեւորը, որ հայրենիքում ենք»գ -ինքն իրեն կրկնում էր Վաղարշակը:
-Նեղվել երբեք պետք չէ: Շուտով ամեն ինչ սովորական կդառնա նաեւ քեզ համար,- սիրալիր ասում էր նա: Սաթենիկին այդ խոսքերը հավատ էին ներշնչում:
-Հուսով եմ, որ իրոք այդպես էլ կլինի,-սիրտը լցված դեպի իր դրկից հարեւան-բարեկամները, ասում էր նա:
Եվ կամաց-կամաց սկսեց դառնալ: Չէ որ վերջիվերջո այն երկրում են, որը նաեւ իրենցն է:
Վաղարշակը ժամանակի հետ տեսնում էր իր գործի հաջողությունը, ուրախանում դրանով: Այդ ուրախությանը գումարվեց մանկության ընկերոջ` Մամիկոնի հետ փողոցում պատահական հանդիպումը:
-Ես քեզ հաճախ էի հիշում, սակայն թվում էր, մենք էլ երբեք չենք հանդիպի,- ջերմ գրկախառնվելուց հետո, ընկերոջը ոտից գլուխ չափելով, ասաց Մամիկոնը` բարձրահասակ, գանգուր մազերով, բեղ մորուքով մարդը:
-Իսկ ես վստահ եմ եղել, որ վաղ, թե ուշ մենք մի օր կհանդիպենք: Հոգուս մի անկյունում նստած էր այդ հավատը,- անչափ ուրախացած, ավելացրեց Վաղարշակը:
Բաղեշում կային կանանց եւ տղամարդկանց բաղնիքներ: Քաղաքի խոսք ու զրույցը, իհարկե նաեւ ասեկոսը` այստեղ էր: Կանանց համար բաղնիքները միակ ազատ վայրն էր տղամարդու աչքից հեռու, տղամարդուց անկախ:
Իսկ տղամարդկանց համար բաղնիքները սրճարանների շարունակությունը լինեին ասես, նաեւ ընկեր -բարեկամների հավաքատեղի: Զրուցում էին կյանքից, քննարկում ընկերական, գործնական, ընտանեկան բազում հարցեր:
Այստեղ էին սիրում լինել նաեւ Վաղարշակ Բաբայանն ու իր ընկեր Մամիկոնը: Այստեղ էլ Մամիկոնն ընկերոջը ծանոթացրեց Օսմանյան բանակի սպա` ծնունդով հալեպցի, բժիշկ Մուստաֆայի հետ: Մամիկոնը Մուստաֆային գիտեր դեռ Պոլսում ուսանելու տարիներից: Նրանք ուսանողական ընկերներ էին:
Մուստաֆան հաճախ էր հյուր լինում Բաբայանների օջախում:
***
Եկավ հազար ինը հարյուր տասնչորս թվի վերջըգգգ
Ամեն ինչ կարծես հանգիստ էրգգգԿարծես:
Վաղարշակը շարունակում էր գործը, բայց արդյո՞ք գործը կար: Վերջին ամիսներին առեւտուր չկար, գորգերը չէին վաճառվում: Ոչ մեկին կենցաղը գեղեցկացնելու հարցը չէր հուզումգ երկրում տիրում էր համընդհանուր լարվածություն: Դրսում պատերազմ էր: Սկսվել էր զորահավաքը:
Իսկ երկրի ներսում շատ տխուր, երբեմն էլ հակասական լուրեր էին պտտվում` անգամ այն, որ տեղահան են անում հայերինգգգՕրեցօր լուրերն ավելի սարսափելի էին դառնում:
Մի օր փողոցում Վաղարշակն ու Մուստաֆան հանդիպեցին ու զրուցելով սկսեցին քայլել դեպի շուկա: Շրջապատի եռուզեռն ու աշխուժությունը կոտրված էր: Շատ խանութներ, արհեստանոցներ փակ էին: Ասես թանձր մառախուղ էր կախվել շրջապատի վրա:
Վաղուց էր նրանց մեջ հասունացել այս զրույցը, բայց խուսափում էին, ասես դրանով փորձում պահպանել իրար: Չէին շոշափում, գիտեին` ծակող ու սաստիկ ցավ պատճառող էր զրույցը միմյանց համար լինելու: Սակայն միեւնույնն է, դա անխուսափելի էր ազգությամբ տարբեր, բայց հավատարիմ ընկերների միջեւ:
Մուստաֆան այդ ժամանակ Բաղեշի զինվորական հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր եւ ամեն ինչ շատ ավելի լավ էր տեսնում ու հասկանում: Հիվանդանոց էին ներսուդուրս անում բարձրաստիճան թուրքական զինվորականներ եւ նա զգում էր, որ շատ լուրջ է վիճակը: Իր մտերիմ սպաներից մեկին ավելի հարցուփորձ անելով, իմացավ, որ այլ քաղաքներից ու գյուղերից տեղահան են արել բազում հայերի, իբր զուտ տեղափոխության համար, բայց կես ճանապարհին կոտորել են նրանց:
-Ինքս եմ տեսել, ինչպես շեղեցին ճանապարհից, շարեցին մի կիսաքանդ տան պատի տակ ծեր ու մանուկ եւ կրակահերթ բացեցին նրանց վրա,- հայտնել էր սպան:
-Ինձ մի հարցրուգգգ-խուսափելով պատասխանից, ասել էր սպան: Ու այժմ Մուստաֆան չգիտեր ի՞նչ ասեր ընկերոջը: Պատմե՞ր նրան լսածը, թե խնայեր իր բարեկամին` լարված ջղերն էլ ավելի չլարելու համար: Մուստաֆան լռեց, ընկերը` շարունակեցգ
-Ուրեմն սո՞ւտ էր ամեն ինչ: Իսկ մենք հավատացինքգգգԱղետալի ճշմարտություն է այն, որ թուրքերի հետ հարաբերություններն ավելի են վատթարանալու: Թուրք մամուլը ի՞նչ է գրել, տեսե՞լ ես: Նրանք օրեցօր ավելի հարձակողական դիրք են գրավում մեր` հայերիս դեմ: Իբր ռուսներին ենք միացել, իրենց թիկունքից խփել ենք ուզում: Սրանք բոլորը պատճառներ են մեր դեմ ելնելու, իրենց ուզածն անելու համար: Միայն Աստված գիտե, թե ինչեր ունեն իրենց մեջ պահած, ինչ ծրագրեր` վաղօրոք մշակած:
-Սպասիր, քեզ այդպես մի տանջիր,- չիմանալով ինչ ասել ընկերոջը, փորձեց հանգստացնել Մուստաֆան: Նա երբեք չէր տեսել Վաղարշակին այդպես բորբոքված: Կենսուրախ ու լավատես հայը, կարճ ժամանակում փոխվել էր, դարձել նյարդային, դարձել բոց:- Մի՞գուցե նրանք` հայերն ու թուրքերը, դեռ կգան ճշմարիտ երկխոսության: Չէ՞ որ զգացվում է, թե որքան լարված է պահը,- ասաց ու ինքն էլ չհավատաց իր խոսքերին:
Որքան դժվար է պահը: Բժիշկը մի պահ պատկերացրեց, որ այն ինչ կատարվում է հիմա, հայերի հետ` խառնաշփոթը, տեղահանությունը, անհասկանալի իրարանցումն ու սպանությունները, հնարավոր է ամեն ազգի հետ կատարվի: Ո՞վ է տերը իրավիճակի, ո՞վ է պատասխանատուգգգՈչ ոք: Ինչ սարսափ: Ու ամենավատն այն է, երբ այս մարդիկ չգիտեն թե ո՞ր մեղքի համար, ո՞ր արածի կամ չարածիգգգՄիայն մի պատասխան էր գալիս բժշկի գլուխըգ արարող ու ստեղծող, հարուստ ու աղքատ, կիրթ ու անկիրթ, այս մարդիկ հայ են, որոնք իրենց արյան մեջ կրում են հազարամյակների իմաստությունն ու հուսով են, որը գոնե հիմա դարերի վայր ու վերումներից հետո, կկարողանան մի փոքր ճկունություն հանդես բերել ու դեպի իրենց ձգել ժամանակի «սիրառատ երեսը»: Բայց հավանաբար զուրգ զոռով ոչինչ չի լինումգգգ
Ու մի օր հանկարծ կրակոցներ լսվեցին քաղաքում: Մարդիկ փակեցին իրենց դեռեւս բաց, աշխատող խանութները, սրճարանները, արհեստանոցները եւ ահով ու վախով իրենց տները գնացին ու ամուր փակեցին դռները:
Վաղարշակն իր արհեստավորներին տուն ուղարկեց, ինքն էլ արդեն տուն էր շտապում, երբ մի քանի զինվորներ շրջապատեցին նրան:
-Այս ո՞ւր, գյավուր,- գոչեց նրանցից մեկը: Վաղարշակը ետ նայեց ու տեսավ իր ետեւում կանգնած չորս հրացանավորի:
-Տուն,- հնարավորինս հանգիստ ասաց նա:
-Տո՞ւն,- ծիծաղեցին նրանք,- եկ գնանք, մենք քեզ կտանենք:
Հայը հասկացավգ ուրեմն հերթն իրեն էլ հասավգ Մամիկոնին եւ ընկերներից մի քանիսին արդեն տարել են: Տեր Աստված, բա՞ երեխաներս: Տեսնես տանն են, թե՞գգգ Ո՞նց իմանա, որ տանն են, որ ողջ ու առողջ են:
Սիրտը կծկվեց: Մի սուր ցավ զգաց:
-Ո՞ւր եք ուզում ինձ տանել,- իբր չլսելով «տուն» բառը, հարցրեց Վաղարշակը, երանի տանս մոտով անցնեմ ու համոզվեմ, որ երեխաներիս բան չի եղել: Բայց ինչպե՞ս:
-Քեզ տուն ենք տանում:
Ահա եւ տունը: Պատուհանները փակ են: Մի՞թե տանը մարդ չկա: Մի՞թե նրանց արդենգգգԲայց չէ, սպասիր, կարծես շարժվեց վարագույրը: Ինչ-որ մեկը նայեց իր կողմը: Ախ, Աստված իմ, Սաթենիկն է: Նրա մուգ կանաչ շորի կտորը մի պահ թրթռաց վարագույրի ետեւիցգգգՆա է, իր ՍաթենիկըգգգՈւրեմն երեխաներն էլ են տանը: Ամեն ինչ լավ էգ ողջ ենգգգ Հաջորդ պահին իրեն թվաց, թե երկու փոքրիկ գլուխ երեւաց վարագույրի ետեւից, բայց շուտ անհետացան: Չհասկացավ, երազ էր դա, թե` վարկյաններ տեւած իրականությունգգգ
***
-Տիկին Արաքս, գիտեք, իմ երակներում եւս հայի արյուն է հոսում,- մի օր այգում, հին ու փարթամ ծառերի տակով զբոսնելիս, ասաց Լյուսին Արաքսին,- մայրիկիս մեծ մայրը, ինչպես մայրս է նրան դիմում, հայուհի է:
-Այո՞: Շատ լավ է,- նայելով աղջկան, ասաց Արաքսը: Նա ցույց չտվեց , որ ինքն արդեն տեղյակ է: Համոզված էր, որ աղջիկն ինքը մի օր կխոսի այդ մասին: Խոսեց:
-Իսկ ինչո՞ւ ես ծիծաղում, դու իրոք այդպես էլ վարվում ես: Դու շատ ուշիմ աղջիկ ես,- ասաց աղջկա թեւը մտած կինը:
-Լյուսի, մի օր տատիկիդ իմ տուն հյուր բեր,- անսպասելի ասաց Արաքսը:
-Չգիտեմ: Արդյո՞ք նա կհամաձայնվի: Շատ տնակյաց է դարձել:
-Ասա, որ հրավիրում եմ սուրճի ու զրույցի: Ուզում եմ տեսնել իմ հայրենակցուհուն: Այդպես էլ հաղորդիր:
-Լավ,- նայելով կնոջը, ասաց երիտասարդ աղջիկը:
Անցան օրեր: Պայմանավորված օրը Լյուսին եկավ իր մոր` մեծ մայրիկի, տկն. Լուսիա Յայլայանի հետ: Փոքրամարմին, ճերմակած մազերով, ժպտերես ու կոկիկ հագնված ծեր կինն Արաքսի հյուրն էր:
-Բարեւ ձեզ, տիկին,- սիրալիր ասաց կինը:
-Բարեւ ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս,- պատասխանեց Արաքսը:
-Իսկ ես շնորհակալ եմ ձեր հրավերքի համար: Անկեղծ լինեմ եւ ասեմ, որ սա մեծ անակնկալ էր ինձ համար: Երբ Լյուսին ասաց` շատ զարմացա: Տնից հազվադեպ եմ վերջին ժամանակներս դուրս ելնում, դե հասկանում եք, փոքր չեմ, իննսուն եմ արդեն, այնուամենայնիվ, ցանկացա ձեր հրավերն ընդունել,- ասաց տկնգ Լուսիան:
-Նա է իմ բաժին ծոռնուհին, իմ անունն է կրում: Ուզում եմ, որ նրա երակներում ավելի շատ` հայկական արյունը խաղա: Մենք շատ ենք զրուցում, ես նրան շատ բան եմ պատմում իմ կորցրած հայրենիքից, իմ Բիթլիսից,- ասաց կինը:
-Բիթլի՞ս: Դուք Բիթլիսի ծնունդ եք,- խիստ զարմացած ու հուզված, հարցրեց Արաքսը:
-Այո, - տեսնելով տանտիկնոջ հուզմունքը, պատասխանեց հյուրը: - Մի՞թե դուք եւսգգգ
-Արմատներս են գալիս Բիթլիսից: Մենք քիչ ապրեցինք այնտեղ, երկու տարի, բայց միեւնույնն է, ես ինձ բիթլիսցի եմ համարում:
-Ամա~նգգգ- մատները խաչելով ու կրծքին դնելով, ասաց տկնգ Լյուսիան:- Այստեղ շատ են բիթլիսցիները, ջարդից առաջ եւ հետո շատերը եկան: Երբ նոր էի եկել, շատ համախմբված էինք: Հաճախ էինք հանդիպում Սուրբ Երրորդության բակում: Ես առաքելական եմ: Մեկ ուրիշ տեղ էլ ունեինք հավաքատեղի, բայց այս անգամ տխուր առիթներով, «Արարատ» գերեզմանատանը, երբ ծանոթ-բարեկամներից որեւէ մեկն էր մահանումգգգԵս ջարդից հետո եմ եկել: Իմ ընտանիքից միայն ես կարողացա փրկվել: Այստեղ էլ` Ֆրեզնոյում, հինգ տարի անց հանդիպեցի ապագա ամուսնուս: Նա հայ չէր, բայց բարի սրտի տեր մարդ էր: Նրա հետ ես երբեք չկորցրի ինձ, չմոռացա, որ հայ եմ:
-Այո, միայն ես, էն էլ հրաշքով: Ինձ ու իմ նման շատ աղջիկների Բիթլիսում մի արաբ բժիշկ փրկեց:
-Արաբ բժի՞շկ, իսկ ի՞նչ էր նրա անունը, հիշո՞ւմ եք,- հարցրեց Արաքսը:
-Այո, արաբ էր այդ բժիշկը, իսկ անունն ընդմիշտ մեխվել է ուղեղիս մեջ: Մենք բոլորս նրան դոկտոր Մուստաֆա էինք կոչում:
-Ախ, դե իհարկե~, միայն նա` հայ չլինելով, կարող էր այդ դժնդակ ժամանակներում այդպես վարվել հայ երեխաների հետ եւ ոչ միայն երեխաների,- աչքերը փայլեցնելով, ասաց Արաքսը: Նա այնքան հուզվեց Մուստաֆայի անունը լսելով, որ գունատ դեմքը սկսեց շառագունել, հետո մի կերպ ավելացրեց,- հարգել տիկին Լյուսիա, եթե խնդրեմ, կարող եք պատմել այն, ինչ գիտեք Մուստաֆայի մասին: Մի զարմացեք, որ նման բան եմ խնդրում, հետո ինքս ձեզ կբացատրեմ ու կպատմեմ իմ պատմությունը:
-Զարմանալու ոչինչ չեմ տեսնում: Ես սիրով կպատմեմ, եթե իմ պատմությունը ձեզ համար այդքան արժեք ունի,- համաձայնվեց հյուրը,- բայց վախենում եմ շատ բաներ հիշողությունիցս թռած լինեն:
-Պատմեք այն, ինչ կարող եք,- խնդրեց Արաքսը: «Որքան եմ ափսոսում, որ մերոնցից ոչ ոք չի կարող հիմա լսել այս կնոջ պատմությունը»գ մտածեց նա: -Բայց մինչ ձեր պատմությանն անցնելը եկեք սուրճի սեղանին մոտենանք:
Դրսում պատերազմ էր: Ու լսում էինք, որ հայերի հետ վատ, անողոքաբար են վարվում, նրանց անասունների նման լցնում էին տներն ու եկեղեցիները եւ վառում: Իսկ այն հայ տղամարդիկ, որոնք պատերազմ չգնացին, ֆիդայի էին դառնում ու կռվում թուրքերի դեմ: Անտառներում, լեռներում թաքնվում էին ու այնտեղից պայքարումգգգ
Եվ ահա, այդ ամռանը մի քանի վիրավոր հայեր, որոնց հետապնդում էին թուրքերը, ապաստանեցին մեր վարժարանում: Օգնեցինք նրանց, լվացանք ու կապեցինք այդ մարդկանց վերքերը: Երկուսի վիճակը շատ վատ էր, ջերմում էին, խեղճերի վերքերը բորբոքվել ու ուռել էին:
Վիրավորներից իմացանք, որ Բաղեշում նույնպես թուրքերը սկսել են կոտորել հայերին։ Նրանց սահմռկեցուցիչ պատմածներից, վախից չորացել էինք:
-Մենք կբողոքենք կառավարությանը: Նա ձեր արածները մարսել չի թողնի:
Այդ խոսքերին ի պատասխան քրդերը հրացաններն ուղղում են դեպի անզեն գյուղացիներն ու գոռումգ
-Ո՞վ է ձեր կառավարությունը, բացի մեզնից ու մեր հրացաններից: Ու քանի որ մեր հրացանները մեր ձեռքին են, ձեր կառավարությունը, ձեր տերությունն ու ձեր պատրիարքը մենք ենք:
Այս գյուղի ամբողջ բնակչությունից միայն երկու մարդ էր փրկվել: Ծանր վիրավոր լինելով, չեն նկատվել մահացածների մեջ: Հետո մի կերպ, քարշ տալով վիրավոր մարմինները, փախել են լեռներն ու միացել կամավորներին:
Մենք էլի բազում պատմություններ լսեցինք, մեկը մյուսից սարսափելիգգգ
Հաջորդ օրը, չգիտեմ ինչպես թուրքերն իմացան կամավորների տեղը: Ներս խուժեցին դպրոցի շենք, բռնի ուժով դուրս տարան այդ դժբախտ մարդկանց ու հենց դպրոցի պատերի տակ սպանեցին:
Տեր Աստված, հենց մեր` երեխաներիս աչքի առաջ: Մեր աղջիկներից մի քանիսն ուշաթափվեցին, հազիվ ուշքի բերեցինք: Օրեր անց, նրանցից երկուսի մոտ սկսեցին հաճախակի դառնալ ուշաթափությունները:
-Տկն, Լուսիա, պատկերացնում եմ հիմա ինչ ցավ եք զգում այս ամենը պատմելով,- ծեր կնոջ ձեռքը բռնելով, տխուր ասաց Արաքսը:
-Անշուշտ,- հոգոց հանելով, ասաց հյուրը,- բայց գիտե՞ք, չնայած տխրությանս, պատմելուն զուգահեռ շատ բան եմ հիմա վերհիշումգգգՉեմ հիշում, ե՞րբ եմ վերջին անգամ նորից այսպես պատմել ու վերապրելգգգ Մտքով այն տանջալի ժամանակների մեջ եմ փնտրում ինձ ու զարմանում, ինչպես դիմացանք մենք` փոքրիկներս, այդ ամենին:
-Հասկանում եմգգգ-ասաց Արաքսը:
- Հակառակ անձուկ սպասումներին, մեր վախճանը (համոզված էինք, որ մեզ էլ են սպանելու) տարօրինակ կերպով ուշանում էր,- շարունակեց տկնգ Լուսիան: -Մեր վարժարանի խնամակալուհիները շատ հոգատար ու իրենց գործին նվիրված ամերիկացի օրիորդներ էին: Հետագայում, Ֆրեզնոյում միսս Մերիին ես պատահաբար հանդիպեցի: Հիշեցինք, հուզվեցինքգգգԱնչափ ծերացել էրգ մի բուռ դարձել պարզապես: Նա իմ այսօրվա տարիքին կլիներ հավանաբար:
Շուտով հասկացանք, որ մեր վարժարանի հիմնադիրներից` միսս Շեյնը, միսս Մերին եւ խնամակալուհի միսս Իլեյնը հսկայական ջանքեր են թափում համոզելու թուրքերին, որ տեղահանելու (իսկ դա կնշանակեր` սպանել) փոխարեն աշխատեցնեն մեզ։ Ու մենք սկսեցինք զինվորների համար լվացք անել, կարել ու կարկատել: Այդպես, նրանց շնորհիվ մեզ հաջողվեց մի քանի ամիս հեռու մնալ վտանգից։ Ցավոք, շուտով տիֆով հիվանդացավ ու վախճանվեց մեր բարի միսս Իլեյնը: Դրանից հետո թուրքերը պարտադրեցին միսս Շեյնին ու միսս Մերին հեռանալ Բաղեշից, հետո էլ ընդմիշտ Թուրքիայից։ Օտարի ներկայությունը նրանց բոլորովին պետք չէրգ ականատես եւ անշուշտ խանգարող էին լինելու այդ օրիորդներն նրանց սեւ գործերում: Մենք դա հետո հասկացանք:
Հիշում եմ, ինչպես էինք աղեկտուր լաց լինում: Ախր այդ օրիորդները մեր պահապան հրեշտակներն էին: Չգիտեինք, չէինք պատկերացնում, թե ի՞նչ կլինի մեր վիճակը նրանց մեկնելուց հետո: Համոզված էինք, որ երբ նրանց ետեւից դռները փակվեն, ապա մեր առաջ կբացվեն դժոխքի ու մահվան դռները: Շատ էինք լսում, որ ջահել աղջիկներին բռնաբարում ու սպանում էին ճանապարհներին, տների ու եկեղեցիների պատերի տակ: Հիշում եմ մի դեպք էր պատմում միսս Իլեյնը միսս Մարիին: Միսս Իլեյնին օտարազգի միսիոներ ծանոթներից մեկն էր պատմել:
Թեպետ դրանք մեր ականջների համար չէին, բայց մենք լսեցինք, մենք հասկացանքգգգԵվ հիմա մենք մենակ ենք, այն երեխաների նման, որոնց սպանեցինգգգ
Ու հանկարծ հրաշքի նման բան կատարվեց: Նրանց հեռանալուց հետո մեր փրկության գործն իր վրա էր վերցրել մի արաբ բժիշկ, որն այդ ժամանակ ծառայում էր թուրքական բանակում։ Շուրջ քառասուն հայ աղջիկներիս համար նախախնամ դեր կատարած այդ բժիշկը` հալեպցի դոկտոր Մուստաֆան էր։
Միսս Շեյնի եւ միսս Մերիի հեռանալուց հետո թուրքերը մտադրվել էին մեզ տարագրել, բայց դոկտորն իր ամբողջ ազդեցությունը գործի դրեց, համոզեց թուրքերին։
- Մի քանի աղջիկ սպանելուց ի՞նչ օգուտ,- ասել էր բժիշկը, - դա միշտ էլ հնարավոր է կատարել։ Եկեք նրանց աշխատեցնենք մեր բանակի կարիքների համար։ Նրանք կարողանում են կարել, լվանալ, եփել ու հիվանդապահություն անել։ Համոզված եմ, նրանք շատ հմուտ կլինեն այդ գործերում:
Ահա այդ ձեւով մենք կրկին ողջ մնացինք։ Այս անգամ մեր կյանքով մենք պարտական էինք բժշկինգգգ
Ծեր կինը, որ մինչ այդ պատմում էր հայացքը մի կետի հառած, ասես այնտեղ էր տեսնում իր ամբողջ պատմությունը, դեմքը շրջեց դեպի Արաքսն ու տեսավ նրա արցունքները:
-Տիկին, ի՞նչը հիշեցիք: Ձեր պատմությո՞ւնը, մանկությո՞ւնը: Մի՞գուցե պետք չէր այսքան երկար պատմել:
-Այո, շատ բան հիշեցիգգգԻսկ դուք գիտե՞ք` դոկտոր Մուստաֆան, ինչպես դուք եք ասում, իմ ու եղբորս համար երկրորդ հայր դարձավ: Հորս սպանելուց հետո մեզ համար եւ փրկիչ եղավ, եւ բարերար:
-Ինչպե՞ս, ի~նչ եք ասում,- զարմացած հարցրեց կինը:
-Այո, հենց նա մեզ փրկեց արհավիրքից,- մեղմորեն ասաց Արաքսը,- իսկ դուք շարունակեք ձեր պատմությունը, մի հարմար պահի իմ պատմությունն էլ ես ձեզ կանեմ:
-Մենք սկսեցինք աշխատել հոսպիտալում, -շարունակեց պատմել տկնգ Լյուսիան:- Շատ ծանր, լարված աշխատանք էր: Բայց հասկանում էինք, որ սա է մեր փրկությունը: Ամբողջ օրը հիվանդ, վիրավոր զինվորներին էինք խնամում, ուտեցնում: Կային նաեւ շատ ծանր հիվանդներ: Շատերը ձեռք ու ոտք չունեին: Մի մասը չէր տեսնում:
Դոկտորն ամեն ինչ մտածված կերպով էր անում մեզ պաշտպանելու համար։
Մեր խմբի հասուն ու գեղեցկատես աղջիկները թուրքերի անվայել հետապնդումներից պաշտպանելու համար, աշխատում էին լվացքատանն ու խոհանոցումգ աչքից հեռու:
Հիվանդ ու վիրավոր զինվորներին ճաշ էին մատուցում տաս-տասերկու տարեկան փոքրիկ ու անբարետես աղջիկները։
Իսկ հոսպիտալից դուրս նրանց նմանները շարունակում էին իրենց սեւ գործը: Այս զինվորներն էլ դուրս գալով այդ պատերից, չէին փոխվելու, նույնն էին անելու: Մինչդեռ մենք շարունակում էինք օգնել մեզ սպանողներին ու մորթողներին: Այլ ելք չունեինք: Մենք ստիպված էինքգգգ
Դոկտորը հաճախ էր գալիս մեզ տեսնելու ու նրա հետ էլ երբեմն թուրք սպաները` ստուգելու համար, թե ինչ ենք անում, ինչպես ենք աշխատում, օգնում: Նախօրոք գիտեինքգ դոկտորն ասել էր, որ նրանց ներկայությամբ ամեն մեկս պետք է մի որեւէ գործով զբաղված լինենք:
Մենք հետեւում էինք նրա ասածներինգ անընդհատ վազքի մեջ էինք: Իսկ կեսգիշերին հոգնատանջ, ասես քամված` փռվում էինք մեր անկողիններին: Հաճախ այնքան էինք հոգնած լինում, որ ուտելը մեծ չարչարանք էր դառնում մեզ համար: Պառկում էինք սոված, միայն թե քնեինք, մի փոքր հանգստանայինք:
Այդ կարճ ժամանակում այնպես էինք վարժվել դոկտորին, որ նրա ամեն մի բառից, հայացքից հասկանում էինք` վտանգ է սպառնում մեզ, թե ոչ։
Իսկ երբ գալիս էր շատ թե քիչ ուրախ դեմքով, հասկանում էինք, որ մենք ապահով ենք, որ վտանգը հեռու է: Մեր շուրջն աշխարհը մի կարճ ժամանակում գունավորվում էր, մոռանում էինք, որտեղ ենք եւ ինչ ենք անում: Մենք նրա մեջ մեր կորած հորն ու մորն էինք տեսնում: Նա մի տաք հոգի էր մեզ համար, անձնուրաց բարեկամ, որը շատ անգամ մոռանում էր սեփական «ես»-ի ու անվտանգությունը մասին: Զարմանալի էր այդ մեծ մարդու վերաբերմունքը մեր հանդեպ, հատկապես երբ տասնամյակների հեռվեց ետ եմ նայում ու փորձում բացատրություն տալ նրա այդքան անզնազոհ վերաբերմունքին մեր` իրեն բոլորովին անծանոթ երեխաների հանդեպ, առավել եւս ոչ իր ազգի երեխաների: Որքան այդպիսի մարդիկ գիտի մարդկային պատմությունը, դժվարանում եմ ասել, իսկ եթե գիտի, ապա նրանցից մեկը մեր Մուստաֆան է եղել:
Սակայն Աստված խնայեց մեզ: Ռուսներն ու հայ կամավորական ջոկատները գիշերով այնպես անակնկալ մտան քաղաք, որ թուրքերին այլ բան չէր մնում անել, քան փախչել։
Քաղաքը գրավելուց հետո, մի խումբ հայ կամավորներ ներխուժեցին հոսպիտալ ու երբ տեսան թուրք սպայական համազգեստով բժշկին մեր կողքին, հրացաններով հարձակվեցին նրա վրա։
-Գազանին հենց իր որջում կոչնչացնենք,- գոչելով ասաց նրանցից մեկը: Նրա շարժումներից, խոսքի տոնից հասկացանք, որ հրամանատարն է:
Մուստաֆան այդ պահին շատ հանգիստ թվաց, բայց հանգստության տակ զգացվում էր լարվածությունը:
-Դե, մի՞գուցե խոսես: Բերանդ ես ջուր առել վախից, այո՞,- գոչեց մեկ ուրիշ կամավոր:
-Իսկ ի՞նչ եք ուզում լսել,- հարցրեց դոկտորը:
Այդ պահին զգալով մեր պահապանին սպառնացող վտանգը, մենք աղաղակով ու լալով շրջապատեցինք նրանգ
- Ի սեր Աստծո, խնայեցեք այս մարդուն, նա է մեզ ազատել, նա է մեզ փրկել։ Հեռու տարեք ձեր հրացանները:
Իսկ աղջիկներից մեկը, որ մեր ավագն էր ու ավելի հասկացող, ասացգ
-Տկնգ Արաքս, այս անգամ մենք էինք Փրկչի դերում, -նայելով Արաքսին, ասաց տկնգ Լուսիան: -Փրկեցինք Մուստաֆային իր արած բարիքների համար։ Իսկ նրա արածն այսպես պատմելով քիչ է ներկայացնելը: Դա տեսնել էր պետք, դա զգալ ու ապրել էր պետք: Թուրքի հենց սրտում, այն ժամանակներում մեզ նման անմեղ երեխաներին պահելը հերոսություն էր, դեռ մի բան էլ ավելին: Խոսքս շատ քիչ է:
-Ոչինչ պետք չէ ասել, աղջիկներ,- ասաց դոկտորն ու փորձեց ճեղքել մեր օղակը, -եթե այս զինվորները գտնում են, որ ինձ բռնել է պետք, ուրեմն թող բռնեն:
Բայց մենք նորից գոչեցինքգ
-Չէ, չէ~, դոկտո~րգգգ
Այս ամենը տեսնելով ու լսելով հրամանատարը, որ հրացանը մեր գլխավերեւով ուղղել էր դոկտորի վրա, իջեցրեց:
-Ի՞նչ կարող եմ ասել, եթե երեխաներն այսպես պաշտպանում են բժշկին, ուրեմն, նա իրոք արժանի է դրան,- ասաց ու շրջվեց դեպի իր ընկերները, որոնց համար եւս, խիստ անսպասելի ու զարմանալի էր մեր վարմունքը:
-Անդրանիկ Փաշան Նշան եկեղեցու բակում է հիմա: Այս բոլորը տեսնելով, կցանկանայի քեզ` բժիշկ, նրան ներկայացնել: Ես կպատմեմ այս ամենը նրան: Կուզեի նաեւ ինքդ պատմեիր, ինչպես եղավ, որ այսքան բարի գործ արեցիր այս աղջիկների համար:
-Ես այնպիսի հերոսություն չեմ արել, որ ինձ Փաշային ներկայացնեք: Ես պարզապես օգնել եմ այս երեխաներին:
-Ես այդպես չեմ կարծում: Երեխաներն ապշեցրին մեզ իրենց վարմունքով: Նրանք չէին խաբի:
-Մենք հետո իմացանք, որ հայ կամավորները պատմել են Անդրանիկին բժշկի փրկարար դերի ու որպես բուժքույր հիվանդանոցում մեզ պահելու մասին: Անդրանիկը սեղմել է Մուստաֆայի ձեռքը, շնորհակալություն հայտնել եւ պատվոգրով պարգեւատրել նրան։ Դա շատ հուզիչ է եղել, թե Անդրանիկի, թե բժշկի համար: Դա եզակի դեպքերից մեկն էգ թուրքական բանակի բժիշկը փրկում է հայ երեխաներին: Եվ հիմա հարգելի տկնգ Արաքս պատմությանս ավելացավ նաեւ ձեր ասածը:
-Ձեր պատմածն ինձ ու ընտանիքիս շատ հարազատ մարդու մասին է: Շնորհակալ եմ, որ պատմեցիք,- ասաց Արաքսը, հետո շարունակեց,- գիտեք, երբ դուք սկսեցիք պատմել, ես հիշեցի, որ կա նաեւ մի այսպիսի պատմություն` այն ասես ձեր պատմածի շարունակությունը լինի: Այն պատմել է ձեր վարժարանի մեկ այլ սանուհի` Ծովինար անունով: Նա հիմա չկա: Պատմությունը Ծովինարը պատմել է իմ խորթ քրոջը` Սաբահին, որը մորս եւ Մուստաֆայի երկու աղջիկներից մեկն էր, նա ապրում էր Բոստոնում: Ցավոք, այսօր նա մեզ հետ չէ, մահացավ մի քանի տարի առաջ, քաղցկեղ ուներ թոքերում:
-Դուք ինձ հյուր եկաք, իսկ ես ձեզ հուշերի գիրկը տարա: Դա այնքան էլ ճիշտ չէր իմ կողմից:
-Ոչ, ոչգգգԱյդպես մի ասեք: Ես վերապում եմ շատ հուշեր, իմ երեխայությունը, իմ հայրենիքը: Դրանք հեռավոր ու անհասանելի պատառիկներ են: Որքա՞ն է մնացել ինձ ապրելու, գիտե՞ք, շա~տ քիչ: Ես դեռ զարմանում եմ, ինչպես եմ այդքան մեծ արհավիրքներից` տեսածից ու լսածից հետո կենդանի մնում այսքան տարի: Ախր գրեթե մեկ դար է, որ քայլում եմ, տեսնում, շնչում, մի խոսքով` ապրումգգգԵվ հիմա դուք փորձում եք խղճա՞լ ինձ: Դա ծիծաղելի է տիկինգգգՇարունակեք, խնդրում եմ:
-Ես ձեզ հասկանում եմ ու ասում, որ իմ ու ձեր տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ, ուրեմն` առաջգգգ- տխուր ժպիտով ասաց Արաքսը:
-Քույրս եւ Ծովինարը հարեւաններ են եղել: Կարելի է ասել, լավ ընկերուհիներ, ընտանիքներով էլ մտերիմ: Հոր կողմից արաբ լինելը, բոլորովին չի թուլացրել քրոջս մեջ հայի ոգին: Դա անշուշտ վերաբերվում է նաեւ մյուս եղբայրներիս ու երկրորդ քրոջս:
Ահա թե ինչ է նա պատմել:
- Ամեն օր վարժարանից հիվանդանոց ճաշ էինք տանում: Ճաշ փոխադրող փոքրիկ աղջիկներից մեկն էլ ես էի։
Մեզ հիվանդանոց էր տանում Հասան անունով մի թուրք, իսկ հիվանդանոցի վերակացուն էր Մամազ Չավուշ անունով, լավ հայերեն իմացող մի այլ թուրք։
Եվ ահա եկավ այն օրը, երբ ռուսական բանակն ու հայ կամավորները մարտեր սկսեցին մղել քաղաքի մոտ: Այդ օրը երեկոյան, մի քանի աղջիկներով կրկին ճաշ էինք տանում հիվանդանոց: Ճանապարհին խոսում էինք: Մամազ Չավուշը լսելով մեր մեջ ընթացող հայերեն խոսակցությունը, ասաց.
-Հայերը վերջացան, նրանց Աստվածը չօգնեց։
Փոքրիկ դույլերով էինք տանում ճաշը, յուրաքանչյուրիս` երկու դույլ:
Նրա այդ խոսքերից մեր աղջիկներից մեկն այնպես շփոթվեց, որ թափեց իր ձեռքի ճաշը: Աղջիկը դույլերը ձեռքից գցեց ու այնպես սառավ, որ այդ պահին չգիտեինք ինչպես ուշքի բերել խեղճին:
-Սա ինչ բա՞ն է,- գոռաց մեզ վրա ճաշարանի հսկիչը:- Շանսատակ եմ անելու ձեզ, սատանի ծնունդներ:
-Ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես գոռում,- մոտենալով կատաղությունից կարմրած հսկիչին, հարցրեց բժիշկ Մուստաֆան:
-Ապա նայեցեք, կիսատ են բերել ճաշը սատանի ծնունդները:
-Հանգիստ թող նրանց: Որքան տվել են, այնքան էլ բերել են երեխաները:
-Կիսատ են բերել, չի հերիքի,- նորից է կրկնում հսկիչը:
-Իսկ ի՞նչ ճաշ է, տեսնեմ: Օ~, սա ի՞նչ բան է: Շատ է յուղոտ եւ թանձր, հիվանդներին վնաս է այդչափ յուղը: Մի՞թե չեմ զգուշացրել, որ ճաշը պետք է ջրիկ լինի, յուղն էլ` քիչ: Ջուր եռացրու եւ ավելացրուգգգ
Հսկիչը լուռ ենթարկվեց:
Ճաշն այսպես թե այնպես ջրիկ էր, յուղ գրեթե չկարգգգ
Փրկեց մեզ բժիշկը: Փրկեց` պատժից: Իսկ թե ինչպիսի՞ն կլիներ այդ պատիժը, վախենում եմ բարձրաձայնելգգգ
Հեռվից նկատեցինք, ինչպես են մի խումբ թուրքեր գոռում ու գոչում, վայրենի ճիչեր արձակում: Երբ ավելի մոտեցանք, տեսանք, որ շան մի քանի ձագեր են վառվում: Նրանց վրա նավթ էին լցրել թուրքերն ու գոռում էինգ
-Վաղն այսպես հայերին ենք վառելու, եթե փորձեն քաղաք մտնել:
Երբ մեզ տեսան, գոռոցներն ավելի ուժեղացրին, ասես ի ապացույց իրենց երդման: Իսկ խեղճ ձագերը մղկտալով կաղկանձում էին եւ այս ու այն կողմ փորձում փախցել: Վայրենի արարածները չէին թողնում, ոտքով հարվածներ էին հասցնում անմեղ ձագերինգգգ Այդ ամենը տեսնելն ու լսելը սարսափելի էր:
Ամբողջ երեկոն ու գիշերն անցկացրինք ահ ու դողի մեջ, միաժամանակ փրկության ուղիներ էինք որոնում։ Բայց ի՞նչ կարող էինք մենք` երեխաներս, անելգգգ
Հաջորդ օրը, երեկոյան, հայ կամավորների քաղաք մտնելուց մի քանի ժամ առաջ, մեզ հաց բաժանեցին, որպեսզի մյուս օրը ճանապարհ հանելու ժամանակ` հաց ունենանք։ Պատկերացնո՞ւմ եք, նրանք մեզ հաց բաժանեցին, ինչպիսի~ «մարդասիրություն»գգգ
Բոլորս հավաքվել էինք մի սենյակում ու վախից` անօգնական, թեւաթափ ճնճղուկների նման կուչ եկել:
Առավոտյան թնդանոթի ձայները լռեցին։ Տիրեց ընդհանուր լռություն: Մեզ համար անհասկանալի էր, թե ի՞նչ էր տեղի ունենում։
Հանկարծ, Հասանը, որ քաղաք էր գնացել, շնչասպառ ներս ընկավ ու սարսափած ասաց.
- Ֆիդայիները լցվել են քաղաք։ Եթե ինձ բռնեն` կսպանեն։ Աղաչում եմ, փրկեք ինձ։
Քիչ ժամանակ անց մի խումբ ֆիդայիներ մտան վարժարան։ Մենք հասկացանք, որ փրկված ենք, որ ազատ ենք։
Նույն օրը ես տեսա Մամազ Չավուշին, որը գերի էր ընկել։
- Նասըլսը՞ն Մամազ Չավուշ, -չարախնդացի ես։
- Քո Աստվածը շատ ուժեղ է, - պատասխանեց Չավուշը հայերեն։
-Տե~ր աստված, որքան բան հիշեցինք,- ասաց տկնգ Լուսիան:
-Այո եւ ոչ միայն ձեր, այլ նաեւ մեկ ուրիշի պատմությունը: Ախր, դրանք այնքան նման են իրար, որ կարելի էր պարզապես նույնացնել, մի պատմություն անել:
-Թերեւս ճիշտ եք: Տկնգ Արաքս, ցավում եմ, որ պետք է բաժանվեմ ձեզնից: Հուսով եմ, հաջորդ անգամ ձեզ կտեսնեմ իմ տանը: Դա մեծ պատիվ կլինի ինձ համար,- ասաց տկնգ Լուսիան:
-Եթե առողջությունս ների, ես անպայման ձեզ այցի կգամ,- պատասխանեց Արաքսն ու ավելացրեց,-Լուսիի հետ:
-Բոլոր այն մարդիկ, ովքեր չկան այսօր, վաղուց հավերժության մեջ ենգգգ-ասաց պատուհանից դուրս նայող Արաքսը:
***
-Մի քանի օր առաջ հյուր ունեի ,- պատարագից դուրս գալով, ասաց Արաքսը Սուրենին:
-Հյո՞ւր, ի՞նչ հյուր,- հարցրեց եղբայրը:
-Կարո՞ղ ես պատկերացնել, թե ո՞վ է ինձ մոտ աշխատող Լյուսիի` մեծ մայրը:
-Ո՞վ,- զարմացած հարցրեց Սուրենը:
- Բաղեշի ամերիկյան վարժարանի սանուհիներից մեկը, Մուստաֆայի փրկած աղջիկներից մեկը:
- Իրոք, զարմանալի է,- գլուխը պտտելով, ասաց եղբայրը:- Քանի տարի է մարդը չկա, բայց նրա մասին դեռ լսում ենք: Հավատացած եմ` դեռ երկար կլսենք:
-Այո: Բարի գործը միշտ այդպես է: Մարդուց հետո դեռ շատ երկար է ապրում,- ասաց ու մտավ եղբոր թեւը,- շունչս կտրվում է, չեմ կարողանում անգամ մի փոքր քայլել:
-Է~հ, դու նորից սկսեցիր,- հանդիմանող տոնով, ասաց Սուրենը: Նայեց քրոջը, նրա դեմքի գույնը դուր չեկավ եղբորը:
-Դու չես հավատում ինձ, բայց այդպես է:
-Ես քեզ իմ բժշկին եմ ուզում ցույց տալ: Վաղը եւեթ,- ասաց Սուրենը:
-Ջանը~մ, ինչե՞ր ես ասում, ոչ մի բժիշկ:
-Ասացի բժիշկ, ուրեմն բժիշկ, կամակորություններ մի արա, երեխա չես:
-Ավելի լավ է ինձ տուն տար: Քեզ կպատմեմ այդ կնոջ պատմածները: Այնքան հուզիչ էինգգգ- տխրությամբ ասաց Արաքսը:
-Ես միշտ էլ հիշելու եմ: Այնտեղ ես եմ, դու, մենք բոլորսգգգԵրբ կինը պատմում էր, այնպես էի ուզում, որ դուք բոլորդ ներկա լինեք ու լսեք նրա պատմությունը: Իսկ դու ինձ ասում ես` մի հիշիր:
Սուրենը չգիտեր ինչպես հանգստացներ քրոջը: Նա համաձայն էր Արաքսի հետ: Բայց ախր, առողջություն չմնաց խեղճի մեջ:
-Լավ, քեզ տուն եմ տանում: Տանը կշարունակենք: Միայն մի նեղսրտիր:
Մեքենայի մեջ երկուսն էլ լուռ էին: Ասելիքը պահում էին տանը շարունակելու համար:
-Բարեւ ձեզ, պարոն,- դիմավորելով Սուրենին, ասաց Լյուսին:
-Բարեւ աղջիկ,- ժպտալով պատասխանեց Սուրենը:
-Ի՞նչ կուզես ուտել, -հարցրեց Արաքսը, նայելով եղբորը,- հիմա Լյուսիին կասեմ արագ մի բան պատրաստի:
-Չէ, ուտել չկա: Թող միայն սուրճ բերի ու նարնջի հյութ:
Երբ Արաքսը հեռացավ, Սուրենը նստեց բազմոցին ու նայեց շուրջը: Սենյակի անկյունում տիկնիկն էր:
-Է~հ, վերցնել է պետք այստեղից,- ինք իրեն խոսեց Սուրենը: Հետո կամաց վեր կացավ տեղից, մոտեցավ ու վերցրեց մանկությունից մնացած այդ պատառը: Մոտեցրեց քթին: Տեսնես հոտ ունի՞: Չունի: Պարզապես անծանոթ, հեռավոր, խունացած հոտ: Նորից նայեց շուրջը: Մարդ չկար: Տիկնիկը դրեց տեղը:
-Ահա եւ ձեր սուրճն ու նարնջի հյութը,- ասաց Լյուսին:
-Այո,- աչքերը փայլեցնելով, պատասխանեց աղջիկը:
-Լավ է, շատ լավ է: Ուրեմն դու եւս մեզ հայրենակից ես,- ասաց Սուրենն ու վերցրեց հյութով բաժակը: Աղջիկը ժպտաց ու լուռ հեռացավ:
Ձեռքերը գրպաններում դրած` եղբայրը պատուհանից դուրս էր նայում, երբ քիչ անց սենյակ մտավ Արաքսը:
Կիրակնօրյա կեսօրն այնքան հաճելի էրգ արեւ, ջերմություն:
-Օրն ասես դուրս է կանչում,- կամաց ասաց Սուրենը
***
-Հայրիկ, անցյալ անգամ դու չավարտեցիր խոսքդ: Հիշո՞ւմ ես, խոստացար պատմել քո մանկության ամենատխուր պահը` ինչպես թուրքերը տարան մեր մեծ հայրիկին: Հիշո՞ւմ ես,- նորից կրկնեց հարցը Վաղարշակը: Հայր ու տղա նստել էին իրենց այգում, ծառերի շուքի տակ: Պաշտպանվում էին հուլիսյան վառող արեւից:
-Հիշում եմ: Բայց չգիտեմ, կկարողանամ ասել այն, ինչ կատարվեց այդ ժամանակ:
-Այդ օրը ես հաճախ եմ հիշում: Ախր վերջին անգամ տեսանք մեր հայրիկին: Դու չգիտես, ինչ բան է դա փոքրիկի համար: Երբ եւ հասկանում ես, թե ինչ է կատարվում շուրջդ, եւ այնքան էլ ոչ: Քանի որ այսպես թե այնպես, դու մնում ես մի փոքրիկ, հինգ տարեկան երեխագգգԲայց այդ օրը լավ եմ հիշումգգգ
-Հայրիկ, ուզում ես այսօր մի պատմիր: Թող մնա մեկ ուրիշ օրվան,-նեղսրտած ասաց որդին:
Պատուհանից չէր հեռանում: Գնում էր, գալիս անհանգիստ: Տեղը չէր գտնում:
-Գիտես ի՞նչ էր տվել մեծ հայրիկդ մեծ մայրիկին, որ ինքն էլ, մենք էլ խմենք, եթե հանկարծ թուրքերը մեզ բռնեն,- հարցրեց Սուրենը որդուն:
-Ի՞նչ էր տվել, ի՞նչ էիք խմելու,- զարմացած հարցրեց Վաղարշակը:
-Թույն էր տվել:
-Թո~ւյն,- զարմացած բացականչեց որդին:
-Այո, թույն: Եթե հանկարծ թուրքերը գային տանելու մեզ, մենք գնալուց առաջ անպայման պետք է խմեյինք: Նա չէր ցանկացել, որ մենք դաժան մահով մեռնենք, քանի որ թուրքերը ոչ մեկիս չէին խղճա: Եթե տանում են, ուրեմն միայն մահվան են տանում:
-Հիշիր խոսքերս, Սաթենիկգգգ- ահա սրանք են եղել մորս ուղղված հորս վերջին խոսքերը:
Այդ խոսքերից հետո Սուրենի աչքերը լցվեցին ու արցունքները գլոր-գլոր սկսեցին ցած հոսել:
-Հայրիկը վերադարձավ` հանկարծ ասաց մայրիկն ու շրջվեց մեր կողմը,-խոսքը շարունակեց հայրը::
-Դրանից հետո մենք էլ երբեք չտեսանք մեր հորը: Նա գնացգգգՀետագայում, արդեն Նահանգներում, միշտ, չգիտես ինչո՞ւ-ինչպե՞ս, հույսով էինք, որ մի օր հայրիկը կվերադառնագգգ
Այդպես գլորեցինք մի ամբողջ կյանք:
Այդ դեպքերից շատ ու շատ տարիներ անց, ես եւ Արաքսը հրավիրվեցինք մեր հայ բարեկամներից մեկի տուն, որտեղ պատահաբար ծանոթացանք մի ծերունու հետ, որը եղել է այն խմբի մեջ, որտեղ եւ հայրիկն էրգգգՆրանք միասին են քշվել դեպի մահ:
-Քշվե՞լ,-«քշվել» բառից զարմացած հարցրեց Վաղարշակը:
-Սարսափելի է պատմածդգգգ-մրմնջաց Վաղարշակը:
-Ոչ թե բառերս են սարսափելի, այլ գործողությունները, որ կատարվեցին այն սեւ թվերին:
-Իսկ աշխարհը՞, աշխարհն ինչպե՞ս էր այդ ամենին նայում,-բարձրացնելով ձայնը, հարցրեց Վաղարշակը:
-Ի՞նչ աշխարհ, որդիս, ո՞ւր էր այնտեղ աշխարհ: Այն կույր, խուլ, պատերազմներից քրքրված կիսամեռ դիակ էր, որը կարողանում էր հազիվ հազ մտածել միայն իր վերակենդանացման մասին: Ո՞վ էր տեսնում կամ լսում հայերինգգգ-էլ ավելի բարձր ձայնով պատասխանեց Սուրենն ու լռեց:
-Իսկ ի՞նչ ծերունու մասին էիր ուզում պատմել, հայրիկ: Եվ որտեղ էիք ծանոթացել նրա հետ,-ցանկանալով մի փոքր շեղել հոր միտքը, հարցրեց տղան:
-Եկմալյաններին դու երեւի լավ ես հիշում, չէ՞,-հացրեց հայրը:
-Նյու-յորքաբնա՞կ: Դե իհարկե: Կար ժամանակ նույնիսկ Աբգարի աղջկա վրա էի սիրահարվել,-հիշելով տարիներ առաջ ունեցած իր սիրո պատմությունը, ժպիտով պատասխանեց տղան:
-Որքան հիշում եմ Եկմալյանները շատ հայրենասեր մարդիկ էին: Ցավոք, ինձ խորթ ու անհասկանալի էր նրանց այդքան հայրենասիրությունը,-տխուր ասաց Վաղարշակը:
- Այո, ցավոքգգգՄիջոցառմանը մայրդ չկարողացավ մասնակցելգ տկար էր այդ օրերին, իսկ ճանապարհն էլ ավելի վատ կլիներ նրա համար: Ես եւ հորաքույրդ գնացինք,-շարունակեց պատմել Սուրենը: -Երեկոյի ընթացքում, երբ շրջում էինք այդ մեծ ու գեղեցիկ տանը, հյուրասենյակի պատին մի հետաքրքիր ու յուրահատուկ կոլաժ տեսա: Մի պահ թվաց Փարաջանովն է հեղինակը: Երբ Աբգարին հարցրի, հեղինակի ով լինելը, պատասխանեցգ
-Հրաշալի նկարիչ է Վագիֆը` կիսով չափ թուրք, կիսով չափ գերմանացի: Ինքն է այս գործը նվիրել ինձ: Նա այստեղ` Նյու-Յորքում է ապրում: Բազմաթիվ ցուցահանդեսներ ունի կազմակերպած աշխարհի տարբեր երկրներում:
-Իսկ ինձ թված Փարաջանովն է,-ասացի ես:
-Փարաջանովի ազդեցությունը հեռվից հեռու շատ մեծ է նրա ստեղծագործությունների վրա: Մի առիթով Վագիֆն ինքն է դա ասել: Այնպես որ ինչ-որ տեղ կասկածներդ հասկանալի ենգգգ
-Ազգությունը կապ չունի Սիմոն, մարդն իրոք տաղանդավոր է,-փորձեց որքան հնարավոր է հանգիստ բացատրել Աբգարը: Միաժամանակ զգացվեց, որ տանտերը պատկառանքով եւ հարգանքով էր լցված դեպի Սիմոնը:
-Ինձ ոչինչ մի ասա,- խիստ տոնով ասաց ծերունին: Մարդու խեղված կիսադեմը սկսեց կարմրել: -Լավ, ասենք թե այժմյան սերունդը մեղավոր չէ անցյալի համար: Բայց չէ՞ որ սրանք էլ ավելի ուժեղ եւ ժամանակակից ձեւերով ու միջոցներով են գոռում եւ հերքում իրենց պապերի կատարած վայրագությունները:
Այդ երկխոսությունից հետո, ես չգիտեմ ինչո՞ւ, ցանկացա անպայման խոսել, զրուցել ինձ բոլորովին անծանոթ մարդու հետ: Ներքուստ ասես ինչ-որ մեկն ինձ դեպի նա էր մղում: Հայացքով սկսեցի հետեւել Աբգարից հեռացող Սիմոնին, որը կողքով անցնող ծառայող տղայի սկուտեղից վերցրեց վիսկու մի բաժակ ու գնաց սենյակի հակառակ կողմը, նստեց անկյունում դրված բազկաթոռին: Ես մոտեցա նրան:
-Ներեցեք անհանգստացնելու համար, ինչպես հասկացա` դուք հարազատներ եք կորցրել դարասկզբինգգգ- չգիտեի ինչպես սկսել զրույցս, բայց եւ ամեն կերպ ուզում էի խոսքի բռնվել: Մարդը շրջվեց իմ կողմն ու նայեց ինձ: Պատասխան չստացա: Հիմար վիճակի մեջ ընկա, բայց մնացի կանգնած:
-Ես բոլորին եմ կորցրել ու մնացել մեն-մենակ էս մեծ աշխարհում: Ինքս էլ հրաշքով եմ փրկվելգգգ-խմելով վիսկու վերջին ումպը, հանկարծ խոսեց Սիմոնը, ապա մեկնելով բաժակն ինձ, ասաց,- խնդրում եմ, դրեք սեղանին:
Նրա բաժակն իմի հետ դրեցի սեղանին:
-Ես էլ հորս եմ կորցրելգգգ-փորձելով մի փոքր սփոփել մարդուն, ասացի ես:
-Հասկանում եմ: Իսկ որտեղի՞ց են գալիս ձեր արմատները,-ուշադիր նայելով ինձ, անսպասելի հարցրեց մարդը: Նրա կարմիր կիսադեմը սկսել էր անգունանալ:
-Ես ու քույրս ծնվել ենք Ֆրեզնոյում: Բայց հորս եւ մեծ հայրիկ-մայրիկի կողմից Բիթլիսից ենք,-պատասխանեցի ես:
-Իսկ ի՞նչ էր ձեր հոր անունը:
-Վաղարշակ: Վաղարշակ Բաբայան,-պատասխանեցի, միաժամանակ մտածեցի` ինչո՞ւ հարցրեց, միեւնույնն է, հորս անունը նրան ոչինչ չի ասի:
Տիրեց լռություն:
-Սպասեք, սպասե~քգգգԻ՞նչ, Վաղարշա՞կ,-խիստ զարմացած հարցրեց մարդը:
-Այո: Վաղարշակ, Վաղարշակ Բաբայան,-հանգիստ կրկնեցի ես:
-Ուրեմն դուք Վաղարշակ Բաբայանի որդի՞ն եքգգգ-վեր թռչելով բազկաթոռից, անսպասելի գոչեց Սիմոնը: Մոտիկ կանգնած մարդիկ շրջվեցին ու նայեցին մեր կողմը:
-Նա ճանաչե՞լ է մեծ հայրիկին,- ընդհատելով Սուրենի պատմությունը, հարցրեց Վաղարշակը:
-Այո, որդիսգգգ- պատասխանեց հայրն ու լռեց: Որդին եւս լռեց, բայց շարունակեց ուշադիր հետեւել հոր դեմքի մտախոհ արտահայտությանըգ զգաց, որ հայրը մտքով գնաց ու հասավ այն երեկոյին, երբ հանդիպել էր Սիմոնին:
Վաղարշակն անընդհատ ուզում էր լսել հոր պատմությունները, բայց խղճում էր նրանգ ախր վերջին շաբաթներին հայրը գրեթե ամեն երեկո մինչ կեսգիշեր պատմում է տարիներ շարունակ իր մեջ պահածը` ցավով ու կարոտով թաթախված հուշերը: Հիմա էլ նույնըգգգՄի՞գուցե մի քանի օր թույլ չտա, որ պատմի, չէ որ այդքան տխուր վերհուշերը վերջ ի վերջո հոր առողջության վրա են ազդում: Չէ~, ավելի լավ է ընմիջել: Բայց կիսատ թողնելը, չպատմելը, ճիշտ չէգգգՀամենայն դեպս արդեն իր` Վաղարշակի, համար:
Սուրենը շարունակեց պատմությունըգգգԻնքը մի բազկաթոռին բազմած, տղան` մյուսգ դեմ դիմաց:
-Եվ ահա, երբ Սիմոնն իմացավ, որ Վաղարշակը հայրս է, վեր կացավ ու դողացող ձեռքերով գրկեց ինձ: Ես այնպես էի շփոթվել, որ չգիտեի ինչպես պահեմ ինձ: Ոչինչ չէի հասկանում` ի՞նչ կատարվեց այս մարդու հետ, ինչո՞ւ հայրիկի անունը տալուց հետո այսպես փոխվեց, որտեղի՞ց գիտի նա հայրիկին: Ու այդ պահին միայն մի բան կարողացա անել` ես էլ նրան ամուր փաթաթվեցի:
-Վաղարշակի շնորհիվ եմ կենդանի մնացել,- կարողացավ ասել ծերունին: Քար կտրեցի նրա վերջին խոսքերից, կարկամեցիգգգ
-Հանգստացեք խնդրում եմ,- մի կերպ ինձ հավաքելով, ասացի ու միաժամանակ սկսեցի հայացքով փնտրել Արաքսին: Մարդուն այդ վիճակում թողնել-հեռանալ չէի կարողգ նա ահավոր հուզված էր: Տեսա, որ հորաքույրդ կանանց մի փոքրիկ խմբի մեջ կանգնած զրուցում է: Չգիտեի ինչպես կանչել նրան, որպեսզի ինքը եւս լսի այդ մարդունգ հայրիկի հետ կապված ամեն ինչ` ինչ-որ մեկի փոքրիկ հուշ կամ պատմություն, միշտ կիսել ենք միմյանց հետ: Նկատեցի, որ Արաքսի խմբին մոտեցավ Աբգարն ու ինչ-որ բան ասաց կանանց, նրանք ժպտացին ու հավանություն տվին տան տիրոջ խոսքին: Ու երբ Աբգարը դեմքով դարձավ դեպի ինձ, հասկացրի, որ Արաքսին ինձ մոտ ուղարկի:
Սիմոնին օգնեցի, որպեսզի նստի բազկաթոռին, ես էլ կանգնեցի կողքինգ
-Իհարկե, կպատմեմ,-ասաց նա արդեն փոքր ինչ հանգստացած, հետո շարունակեց:-Գիտեք, տարիներ անց, արդեն չափահաս տարիքում սկսեցի փնտրել ձեզ, բայց չգտա: Ես հիշում էի, որ Վաղարշակն ասում էր` տղա եւ աղջիկ ունեմ, որոնք կնոջս հետ մնացին տանըգգգ Դիմել եմ Կարմիր Խաչին, ամերիկյան այն միսիոներական կազմակերպություններին, որոնք բավական ժամանակ Բիթլիսում են եղել, շփվել հայերի հետ, օգնել ծնողազուրկ հայ մանուկներին, բացել մանկատներ: Ավաղ, նրանք էլ չկարողացան ինձ օգնել: Երազանքս էր գտնել եւ ինչ-որ կերպ վարձահատույց լինել այն մարդու զավակներին, որը փրկեց կյանքս:
Արդեն ասացի, որ մարդու դեմքի մի մասն այնպես էր խեղված, որ սարսափելի էր անգամ նայելը: Բայց առաջ անցնեմ ու ասեմ, որ երբ նա սկսեց իր պատմությունը պատմել, ապա նրա հայերեն խոսքը կախարդեց ինձ ու քրոջս,-ավելացրեց Սուրենը:
-Ես պետք է սկսեմ ուշադրություն դարձնել երեխաներիս հայերեն խոսքին,- մտահոգ ասաց Վաղարշակը:
-Իհարկե: Բայց նախ ինքս պետք է դա արած լինեի, սկսեի քեզնից ու քրոջիցդ:
-Ես պետք է վաղուց այս պատմությունն իմացած լինեիգգգ
-Իմ մեծ մեղքն է այստեղ, որդիս,-մեղավոր տոնով ասաց Սուրենը:
-Ոչ հայրիկ, այդպես մի ասա: Համոզված եմ այստեղ ոչ-ոք մեղք չունի, թերեւս միայն ժամանակները, այնպես որ քեզ մեղավոր մի զգա,-տխուր ժպիտով ասաց որդին:
-Երբ Արաքսը մոտեցավ, շատ զարմացավ տեսնելով ինձ` այդ մարդու առաջ գրեթե չոքած,-շարունակեց Սուրենը:
-Պարոն Սիմոնը վերջին մարդն է, որը տեսել է մեր հայրիկին,-պատասխանեցի ես:
-Ի՞նչ, ինչպե՞սգգգ-նորից հարցրեց հորաքույրդ: Նրա ներքեւի ծնոտը հուզմունքից սկսեց դողալ:
-Այո, այդպես է,-ասաց Սիմոնը:
- Չէի ցանկանա այստեղ սկսեք ձեր պատմությունը, պարոն Սիմոն: Եթե դեմ չեք, եկեք մի փոքր շուտ դուրս գանք միջոցառումից եւ մի սրճարանում նստենք,-առաջարկեցի ես:
Այդպես էլ արեցինք: Ժամանակից շուտ հրաժեշտ տալով տան տերերին եւ մյուս հյուրերին` դուրս եկանք: Այլեւս մնալ չէինք կարողգ ժամ առաջ էինք ուզում լսել այդ մարդու պատմությունը:
Մտանք մի փոքրիկ, ոչ մարդաշատ սրճարան: Նստեցինք հեռավոր մի անկյունում: Սուրճ պատվիրեցինք:
Եվ մարդը սկսեց պատմելգգգ
-Երբ մեր թաղամասի մարդկանց` կին, թե երեխա, սկսեցին դուրս հանել թուրքերը, մայրս ստիպեց ինձ մտնել մառանի հեռավոր անկյունում, բոլորի աչքից հեռու պահած, ալյուրի ամբարի մեջ: Սկսեցի հակառակվել մորս, չէի ուզում միայնակ թողնել նրանգ
-Իսկ դո՞ւ: Չեմ ուզում քեզ թողնել,-լացակումած ասացի ես:
-Թաքուն նայեմ, տեսնեմ ի՞նչ է կատարվում դրսում ու գամ,-արագ-արագ ասաց մայրս ու կափարիչով ծածկելով ամբարը, բայց այնպես, որ տարածություն մնա օդի համար, հեռացավ:
-Չէ~, մի գնա, մնա~,-գոչեցի ես մորս ետեւից:
Այդ ժամանակ ես տասներեք տարեկան էի, մի վտիտ ու փոքրամարմին պատանի:
Հետագայում իմ մեծ ընտանիքից` հորեղբայրներ, հորաքույրներ, քեռիներ, ոչ մեկին չգտա, չտեսագ տղամարդիկ պատերազմում մնացին, կանայք` ջուրը լցվեցին կամ մորթվեցինգգգ
-Էդ ո՞ւր, այ սպիտակ սատանի ճուտ,-հարցից հետո քրքիջն ավելի ուժեղացավգ ալրոտված էի, նրանք տեսքիս վրա էին հրճվում: Առանց ուշադրություն դարձնելու կողքիս կանգնած թուրքերին, սկսեցի մորս քաշքշել, որ վեր կենա: Միամիտ երեխա~գգգԲայց երբ տեսա նրա ջախջախված, հազիվ ճանաչելի դեմքը, ետ-ետ գնացի սարսափից: Վախեցած նայեցի մյուսներին, բոլորն էլ մորս նման խոշտանգված ու սպանված էին: Թուրքերից մեկն իմ վերնաշապիկից բռնելով` հրեց մյուս թուրքի վրա:
-Բա սրան ի՞նչ անենք::
-Դե լա~վ, սրան էն մյուսների հետ, ուշանում ենք,-հանգիստ ասաց երկրորդ թուրքը: Ու կարծես նրա խոսքը ոչ թե մարդու մասին էր, այլ մի հավի ճտի, որին կարելի էր մորթել թեկուզ մի ժամ անց:
Առավոտ վաղ ինձ այդ խմբի հետ քաղաքից դուրս քշեցին: Գիշերն անձրեւ էր եկել, հողը թաց էր: Մի քանի ժամ անց արեւը դուրս եկավ եւ այնպես տաքացրեց շուրջբոլորը, որ կարծես հուլիսյան եղանակ լիներ, մինչդեռ ապրիլն էրգգգԻսկ իմ հոգում ձմեռ էր, սարսափ, վախ: Ամբողջ գիշեր մորս խաթարված տեսքն էր գլխումս: Այդ պահն ընդմիշտ մնաց իմ հոգումգգգ
Թուրք հրացանավորների ուղեկցությամբ լուռ քայլում էինք: Բոլորը լուռ էին, միայն իմ կողքով քայլող մարդն էր խոսում: Գիտեի, որ նրա անունը Վաղարշակ Բաբայան էգ մարագում եղած մի քանի ժամվա մեջ մեկս մյուսի մասին որոշ տեղեկություններ ունեինք արդեն: Նա մեկ խոսում էր իր աջ կողքով քայլող մարդու հետ, մեկ շրջվում էր ձախ` իմ կողմն ու շոյում գլուխս, քաղցր խոսքեր ասում, գոտեպնդումգ
-Երեւում է դու լավ ու քաջ տղա ես:
Նրան անընդհատ սաստում էր թուրք հրացանավորը, բայց մարդն ասես ոչ տեսնում, ոչ էլ լսում էր թուրքինգ շարունակում էր խոսել: Վախեցած նայում էի մեկ կարմրած աչքերով թուրքին, մեկ Վաղարշակին ու զարմանում նրա արհամարական դիրքից հրացանավորի հանդեպ: Մի քանի անգամ սաստելուց հետո, թուրքը լռեց ի զարմանս ինձ:
Ինձ համար այդ հայն ամենաքաջ մարդն էր, որին ես երբեւէ տեսել էի:
Բացի նրանից ոչ ոք չէր խոսում: Բոլորն էլ գլուխները կախ, դողալով, վախվորած քայլում էին: Այդ պահին ամեն մեկն իր հոգու հետ էր խոսում, իր Աստծո հետ` հույսով, որ մի դուռ կբացվի իրենց համարգգգ Համենայն դեպս, ես այդպես էի մտածում:
Որքան քայլեցինք, չգիտեմ, որոշ ժամանակ անց, մի ամայի տեղ մեզ կանգնեցրին եւ ասացին, որ ըստ տարիքի շարվենք: Ես իմ բոյով ու տարիքով ամենափոքրն էի, սարսափած նայեցի շուրջբոլորս ու սկսեցի քայլել դեպի խմբի վերջը: Թուրքերը շարվեցին մեր դիմաց` հրացաններն ուղղելով մեզ վրա:
-Բաց թողեք գոնե այս երեխային, -ցույց տալով ինձ, ասաց Վաղարշակն իր դիմացի թուրքին:
-Լռիր, գյավուր:
-Գոնե թողեք իմ կողքին կանգնիգ մեռնել-մեռնել, իմ կողքին կմեռնի,-նորից խոսեց Վաղարշակը:
-Կանգնեք այնպես, ինչպես ասացի,-մոտենալով ու հրացանի կոթով խփելով նրա դեմքին, հրամայեց թուրքը: Վաղարշակը ցավից տնքացգ հոնքը պատռվեց եւ սկսեց արյուն հոսելգգգ
-Լավ, որտեղ ուզում են թող կանգնեն: Միայն թե արագ վերջացնենք ու գնանք,- ծուլորեն ասաց մեկ ուրիշ թուրք, այն նույն թուրքը, որը չէր ուզում իմ պատճառով ուշանալգգգ
Հրացանները նորից ուղղվեցին մեր դեմ: Ու հանկարծ կրակոցներգգգ Հաջորդ վայրկյանին զգացի ինչ-որ մեկի ծանրությունն ինձ վրա ու շատ ուժեղ այրոց, ասես կրակ թափեցին դեմքիս: Էլ ոչինչ չեմ հիշումգգգ
Երբ աչքերս բացեցի, նայեցի շուրջս, բոլորովին անծանոթ միջավայրում գտա ինձ: Ականջիս հասավ քրդերեն խոսակցություն: Ջուր էի ուզում, ծարավից կոկորդս ու շուրթերս չորացել էին: Ցանկացա վեր ելնել տեղիցս: Հազիվ, տնքալով նստեցի, բայց գլխիս ցավն այնպես բռնեց, որ ուշակորույս տապալվեցի: Որքան մնացի նորից անգիտակից, չգիտեմ, բայց երբ նորից բացեցի աչքերս, կողքիս մի ծեր քրդուհու տեսա: Նա իր անատամ բերանով ժպտաց ինձ, ասես ուրախացավ, որ ուշքի եմ եկել: Հետո ինչ-որ բան ասաց, բայց չհասկացա: Այդ պահին մեկ ուրիշ, ավելի ջահել կին մոտեցավ եւ սկսեց հայերենով հարցնելգ
-Ո՞նց ես: Երեւում է հիմա լավ ես, ուշքի ես եկել,-ժպիտով ասաց կինը:
-Ծարավ եմ,-հազիվ կարողացա ասել ես:
-Դիմացիր,-թարգմանեց հայերեն խոսող քրդուհին,-դեմքիդ կեսն այրված ու քրքրված էր փամփուշտներից: Լավ է, որ միայն կողքով են անցել, քրքրելով այտդ ու վիզդ: Ու փրկում չէր լինի, եթե հայրդ չծածկեր քեզ իր մարմնով: Ազին հազիվ է հավաքել այտիդ կտորներն ու դեղաբույսերի խյուսով բուժել: Վտանգն անցել է, այլեւս բորբոքված չէ, բայց սպին կմնագգգ
-Հայրսգգգ-շշնջացի ես ու մշուշոտ հիշեցի այն, ինչ կատարվել էրգ կրակոցների պահին Վաղարշակը քաշեց ինձ ու իր մարմնով ծածկեց: Քրդուհին հավանաբար չլսեց իմ շշունջը, նա շարունակում էր մեղմ ձայնով խոսել: Կինը ,,հայրդ,, Վաղարշակին նկատի ուներ: Ես նրան ոչինչ չասացի, ի վիճակի չէի ինչ որ բան բացատրել, առավել եւս, որ հորս շատ փոքր տարիքում եմ կորցրել եւ ,,հայր,, բառն ինձ մոտ վաղուց ոչ ոք չէր ասելգգգՈւ պատրանքը, որ «Վաղարշակը հայրս է», չէի ուզում կորցնել:
- Քեզ այստեղ վտանգ չի սպառնում: Հանգիստ եղիր: Մենք շատ հայ դրկիցներ ունեինք,-ասես հասկանալով ներքին վախս, ասաց քրդուհին, հետո տխրությամբ ավելացրեց,-նրանց բոլորին տեղահանեցինգգգԻսկ դու մի վախեցիր: Ազիի տանը քեզ ոչ ոք ձեռք չի տա:
-Իսկ ինչպե՞ս գտաք ինձ,-հազիվ շշնջալով հարցրի ես:
-Ամուսինս եւ նրա եղբայրը երեկոյան հարեւան գյուղից տուն վերադառնալուց, ճանապարհի եզրից խուլ տնքոցներ են լսում: Լուսնի լույսի ներքո գնում են դեպի ձայնը, բայց ի սարսափ իրենց, միայն դիակներ են տեսնում:
-Գնանք այստեղից, սիրտս լավ չի այս տեսարանից, -ասում է ամուսնուս եղբայրը:
-Չէ, արի տեսնենք էս ի՞նչ տնքոցներ են,-ասում է ամուսինս:
-Մեռած են, չե՞ս տեսնում,-նայելով դիակներին, ասում է եղբայրը:
-Կարծես հայեր են,-ուշադրություն չդարձնելով եղբոր խոսքերին, ասում է ամուսինս:
-Արի ետ գնանք, վախենում եմ,-նորից է պնդում վախը սրտում եղբայրը: Եվ տեսնելով, որ միայն դիակներ են, ոչ մի կենդանի շունչ չի նկատվում, տղամարդիկ ուզում են ետ դառնալ, երբ հանկարծ տնքոցը նորից է լսվում: Սկսում են կամաց գնալ դեպի ձայնը:
-Ապա նայիր այս մարդուն, շարժվում է, բայց կարծես մահացած էգ ամբողջովին արյան մեջ է,- ուշադիր նայելով տնքոցի կողմը, վախը սրտում ասում է տեգրս:
-Սեփական արյանգգգ-ավելացնում է մյուս եղբայրն ու` ես կմոտենամ, միգուցե ծանր վիրավոր է:
Ասում է եւ կռանում, ականջը դնում մարդու սրտին:
-Չէ, սա մահացած է: Ախր կենդանի մնացածը մեկ ուրիշն էգ նա է շարժվում: Հենց այս մարդու տակգգգ-ասում է ամուսինս ու մի փոքր բարձրացնում մահացածին,-Ալի, դուրս քաշի տակի մարդուն: Ուժդ կհերիքի՞գգգ
Տեգրս կռանում եւ տնքոցով ու դժգոհությամբ քաշում է:
-Է~, ջահել է, երեխագգգՍաղ է ոնց որ, շունչը` վրեն: Տես է, էս մարդը ոնց էլ իր մարմնով պահել է տղային: Ինքը լրիվ փամփուշտներից քրքրվել է: Երեւում է հայր ու որդի են: Է~հ, ի՞նչ բան է ջիգյարը, ո՞վ կարա ասի` ոչ ոք: Վերեւինին է մենակ հայտնի էս տեսակ բաները:
-Բա տեսնո՞ւմ ես, դու էլ վախենում էիրգգգԱրի էշի վրա դնենք ու տուն` Ազիի, մոտ տանենք: Եթե կբուժվի լավ, չի բուժվի` իրա Աստծու կամքն է ուրեմն:
-Ու էդ երկու տղամարդիկ քեզ բերում են իրենց մոր մոտ,-շարունակում է հայախոս քրդուհին:-Շատ վատ էիր, ջերմում էիր: Բայց հիմա երբ քեզ տեսնեն լավացած, շատ կուրախանան մեր տղամարդիկ: Ափսոս, հիմա սարերում են:
-Մի լաց որդիս, իմացիր, որ կյանքդ առջեւումդ է ու դեռ շատ ուրախություններ ու տխուր պահեր կունենաս:-Ինձ այեւս ոչ ոք այդքան քնքուշ ու սիրառատ չգրկեց:
Սիմոնի վերջին խոսքերից հետո նայեցի Արաքսին, բռնեցի ձեռքը, ահավոր սառն էր: Սկսեցինք հիմա էլ երկուսով լալգգգԱրցունքները հոսում էին, ,,այրում,, թե մեր այտերը եւ թե մեր ներսըգգգ Ու այդ պահին հոգուդ մինչեւ ամենափոքրիկ անկյունն այրող ցավի մեջ միայն մի սփոփանք կարգ մեր հայրն իր կյանքով մի պատանու կյանք փրկեց, որը որպես ազգի մի փոքրիկ շիվ, պետք է մեծանար ու ճյուղավորվեր ի ցավ թշնամու:
-Հետագայում կարող էի վիրահատվել, կիսադեմս վերականգնել, բայց չարեցի: Դրանից իմ մեջ ոչի~նչ էր փոխվի` ցավս չէր մարի: Եվ հետո, մի՞թե արտաքինը փոխելով` մարդ կարող է ներքինն էլ փոխել: Ամեն ինչ մարդուս մեջ պետք է ներդաշնակ լինիգգգ-այս խոսքերով էլ Սիմոնն ավարտեց իր պատմությունը:
Առաջինը լռությունը խախտեց Սուրենըգ
-Ժամը քանի՞սն է:
-Շուտով` տասերկուսը: Ընթրիքից հետո նստեցինք ու առանց շունչ քաշելու պատմում ես ու պատմում: Գնանք, քո ննջասենյակ կուղեկցեմ,- ջերմությամբ հոր ծերացած ու կոշտացած թեւն իր թեւի մեջ առնելով, ասաց որդին:
-Այո, ուշ է, գնամ եւ անկողին մտնեմ:
իր որդին ուզում է երեխաներին տալ այն, ինչն ինքը եւ Սոնան բաց են թողել,,:
Միայն այն մտքից, որ Վաղարշակն իր այս տարիքում մեծերի նման չի մտածում, Սուրենի սիրտն ուրախությունից ու հպարտությունից թփրտած, թվաց` ուր որ է դուրս կթռչի կրծքավանդակից: Իզուր էր վերջին շրջանում իր վախը` թոռները կմեծանան որպես սովորական ամերիկացիներ, որոնցից շատերն անգամ իրենց մեծ հայրիկ-մայրիկների մասին գաղափար չունեն, ուր մնաց` ազգի ու ցեղի մասին: Երազս է, որ երեխաներս ու թոռներս չխառնվեն, չմոլորվեն այս երկրի մեծ ու բազմաշերտ շաղախում :
Առաջներում գտնում էր, որ երեխաների համար այդ թեման թող փակ լինի մինչեւ քառասուն տարեկանը: Իսկ այդ տարիքում արդեն տեղյակ լինելն այնքան էլ ցավ չի պատճառի: Վաղարշակը շուտով քառասուներեք կլինի, բայց արի տես, այս տարիքում էլ, երբ լսում եւ իմանում է` տառապում է խեղճ տղանգգգ
***
Անցան օրեր: Վաղարշակը հարմար պահ էր փնտրում, որ ինքն ու հայրը կարողանան հանգիստ նստել ու խոսել: Տղան ուզում էր իմանալ` ինչպե՞ս փրկվեցին իր հայրն ու հորաքույրը, երբ նրանք մեն մենակ մնացին իրենց մոր` Սաթենիկի, հետ: Ամբողջ պատմության մեջ այդ հարցն իր համար ամենակարեւորներից էր:
Եվ ահա մի կիրակի, երբ մայրը, կինն ու երեխաները գնացել էին զբոսնելու, Վաղարշակը մտնելով հոր սենյակ, հարցրեցգ
-Հայրիկ, կարո՞ղ ենք այգում նստել եւ մի փոքր խոսել: Ուզում եմ շարունակես կիսատ պատմությունդ: Թե ի՞նչ եղավ ձեզ հետ, երբ տարան մեր մեծ հայրիկին:
-Պատմությունս կիսատ կլինի, եթե մի ցավոտ դեպք չպատմեմ, արդեն այգում, ծառերի շուքի տակ, շարունակեց Սուրենը:
Մեր տան հարեւանությամբ ապրում էին դոկտոր Լալայանները։ Նրանց ընտանիքում բոլորը բժիշկներ էին` հայրը եւ երեք որդիները: Որքան հիշում եմ, նրանք միշտ շտապում էին ու իրենց փոքրիկ, սեւ ճամպրուկով հիվանդի էին այցի գնում: Ի՞նչ կար այդ խորհրդավոր ճամպրուկի մեջգ ինձ անհայտ էր մինչ այն պահը, երբ քույրս հիվանդացավ եւ մայրս հրավիրեց Լալայաններից մեկին: Եկավ ամենակրտսեր Լալայանը: Նա նայեց, քննեց քրոջս, դեղեր տվեց ու երբ ճամպրուկը բացեց` տեսա բազում փոքրիկ սրվակներ, տուփեր նրա մեջ: Ճամպրուկի պարունակությունն ինձ դուր եկավ եւ այդ օրվանից սկսեցի մտածել, երբ մեծանամ, անպայման բժիշկ կդառնամ այդ ժպտերես ու բարի մարդու նման:
Մանկան երազանք էրգգգ
Այդ ընթացքում ես ու քույրս նորից մոտեցանք պատուհանին ու սկսեցինք նայել: Հանկարծ զինված թուրքեր երեւացին: Նրանք ուղղվեցին դեպի Լալայանների տունն ու շրջապատեցին այն: Սկսվեց ուժեղ փոխհրաձգություն։ Տան տերերը զենք ունեին եւ ուզում էին ամեն գնով պաշտպանել տունն ու իրենց: Հանկարծ նկատեցի, որ պարտեզ տանող դուռը բացվեց եւ մի նիհար ու բարձրահասակ մարդ, որին շրջապատում Քոռ Գալո էին ասումգ փոքր ժամանակ վնասել էր աչքը, նետվեց դեպի պարտեզը: Նա բժշկի ընտանիքում ծառայող մարդկանցից մեկն էր: Թուրքերն իհարկե նկատեցին ու կրակ բացեցին նրա ետեւից եւ նա կես ճանապարհին կոտրված եղեգի նման ընկավ ու մնաց անշարժ` դեմքը հառած կապույտ երկինքին:
Իսկ տան շուրջ կռիվը շարունակվում էր: Մենք վախից ետ քաշվեցինք ու թաքնվեցինք տան մի անկյունում:
Կրակահերթը դադարեց: Թուրքերը կրակի տվին տունը։ Մի մեծ, հսկայական հրդեհ սկսվեց: Ոչ ոք չփրկվեց այդ մեծ օջախիցգգգ
Ես ու քույրս բարձր լալիս էինք: Իսկ խեղճ մայրիկը փորձում էր իր համբույրներով լռեցնել մեզ:
-Կամա~ցգգգՊետք չէ լալ: Թուրքերը կլսեն ու մեր ետեւից էլ կգան:
-Ասա թող ջուր բերեն, կոկորդս չորացել է,- խոսքը կիսատ թողնելով, որդուն դիմեց Սուրենը:
-Հիմա հայրիկ,- ասաց Վաղարշակն ու ուղղվեց դեպի տուն:
-Հայրիկ, շատ շոգ չէ՞: Մի՞գուցե տուն գնանք,- ջրով բաժակը հորը մեկնելով, ասաց որդին:
-Չէ, շոգ չեմ զգում: Ծառերը լավ ստվեր են անում:
-Հետո ի՞նչ եղավ հայրիկ, -քիչ անց, հարցրեց որդին:
-ՀետոգգգՀետո եղավ այն, ինչը մեր փրկությունը հանդիսացավգգգԴա երազ էր, դա հեքիաթ էր այդ պահին, որն իրական կերպարով ծեծեց մեր դուռը:
Մենք շարունակում էինք խեղդվելով լալգգգՄայրիկը մի պահ տեսադաշտից հեռացավ: Ինձ թվաց, մենք նրան կորցրինքգ նա դուռը բացեց ու գնացգգգԼացս փոխվեց գոռոցի, ինձ հետեւեց Արաքսը: Հանկարծ սենյակի դռների մեջ երեւաց մայրիկը, զարմացած, վախեցած: Նրա այդ հայացքը երբեք չեմ մոռանագգգ
-Ի՞նչ եղավ, ո՞ւմ տեսաք,- հարցրեց նա:
-Մայրիկ, ինձ թվաց դու գնացիր, հեռացարգգգ
-Իմ խենթուկ, իմ գժուկ, ո՞ւր կարող եմ գնալ առանց ձեզ, առանց իմ ձագուկների,- ասաց ու մեզ երկուսիս իր գրկի մեջ առավ ու համբուրեց: Այնքան տաք էր, այնքան քնքուշ մեր մայրիկը: Հանկարծ նա ինչ որ բան հիշելով ետ պահեց մեզ իր գրկից գգգ
-Մտեք ձեր սենյակ ու մինչեւ չկանչեմ չգաք:
-Չէ, չեմ կարող: Չեմ կարող: Ի՞նչ անեմ, ի՞նչպես անեմ: Ո՞րն է ելքը:
Որքա՞ն մնացինք այդպես նստած, տաս րոպե, մեկ ժամ, չեմ հիշում գգգ
Հանկարծ դուռը ծեծեցին: Արաքսը վազեց ու եկավ ինձ մոտ, ամուր կպավ ինձ:
-Թուրքերըգգգ-միասին, վախեցած ասացինք մենք: Դուռը բացվեց: Ինչ-որ մեկը ներս մտավ ու խոսակցություն լսվեց: Թուրքերեն էր, բայց հասկացանք, որ թուրքերը չեն: Դա հանգիստ , բայց լարված խոսակցություն էր: Ո՞վ էր: Չհամբերեցի, սենյակ մտա: Սենյակի մեջտեղում զինվորական հագուստով կանգնած էր հայրիկի բժիշկ ընկերը` հորեղբայր Մուստաֆան:
-Վաղարշա՞կ, ինչպե՞ս ես փոքրիկ,- տխուր ժպիտով հարցրեց նա ու ինձ իր գիրկն առավ: Ես` հինգամյա մանչուկս, որ մի քանի ժամ առաջ էի տեսել, թե ինչպես թուրքերը տարան հայրիկին, փարվեցի նրան ու սկսեցի ուժգին լալ: Ես էլ ոչ ոքից չէի վախենում: Ես միայն լալիս էի:
-Հայրիկին թուրքերը տարանգգգ- կարողացա ասել ես: Մայրս, որ մինչ այդ էլ լալիս էր, ավելի հուզվեց:
-Դու գնա քո սենյակ, քեզ տեսնելով քույրդ էլ կսկսի իր լացը,- ասաց նա:
-Չէ, ես չեմ կարող ձեզ վտանգի ենթարկել: Դա մեծ վտանգ կլինի ձեզ: Մեզ ձեր տանը պահելով անպայման կնեղացնեն ձեզ:
-Այդ մասին պետք չէ մտածել: Հավաքիր իրերը, իսկ ես երեխաներին դուրս կտանեմ: Իմ տուն ենք գնում: Հակաճառել պետք չէ:
-Լավ,- համաձայնվեց մայրս: Նրա համար մեր փրկությունն էր կարեւորը: Մեր ողջ լինելը: Մինչ Մուստաֆայի տուն հասնելը ամայի, մարդկային շնչից զուրկ փողոցներ ու սարսափելի, մեկը մյուսից տխուր տեսարաններ էին մեր առաջ բացվում:
Լալայանների գեղեցիկ, այգու կանաչի մեջ կորած տնից, միայն սեւ ու ծխացող սյուներն էին մնացելգգգՆրանց պարտեզի դռան մոտ, մեջքի վրա ընկած, աչքերը երկնքին հառած քոռ Գալոն էրգգգԵրեսս շրջեցի, չէի ուզում նրան այդպես տեսնել: Քանի-քանի անգամ է նա գլուխս շոյել ու ասելգ « Խելոք մանչ ես »: Իսկ եկեղեցու մոտ ավելի տխուր էր տեսարանըգ վանահայր Սահակ վարդապետին կենդանի ցից էին հանել բարբարոսները: Սարսափ, սարսափ պատկերներգգգ
Վերջապես հասանք Մուստաֆայի տուն: Դա մի քանի սենյակներց, հարմարավետ, ոչ մեծ տուն էր: Ես ու Արաքսը երբ ներս մտանք` սառած կանգնեցինք դռների մեջտեղում:
Մայրս ու Մուստաֆան զրուցում էին: Շատ աղոտ եմ հիշում այդ զրույցը, բայց միտքը սա էրգգգ Մուստաֆան գիտեր, որ հայրս մորս թույն է տվել, որպիսզի վտանգի պահին մեզ խմեցնի:
Հորս տանելու մասին լսելով, Մուստաֆան շտապել է` գոնե մեզ փրկիգ
-Չգիտեմ ինչու, ինձ միշտ թվում էր, Վաղարշակին բան չի լինի, նրան չեն տանի: Բայց սխալվեցի: Եվ բոլորովին պատահական լսեցի, որ նրան էլ են տարել, իմ լավ բարեկամին ու ընկերոջը: Վախը սրտիս եկա ձեր տուն: Ճանապարհին մտածում էի, որ արդեն խմել եք թույնը:
-Եթե մի փոքր ուշանայիք, մեզ կենդանի չէիք տեսնի,- գլուխը կախ, արցունքն աչքերին, ասաց մայրս:- Ես չեմ ուզում առանց Վաղարշակի ապրել: Երեխաներիս եմ պարզապես խղճում, իմ ապրելն արդեն զուր էգգգ
-Երեխաներդ առանց քեզ կկորչեն: Ապա նայիր, քանի-քանի~ մայր մնաց առանց երեխա եւ քանի - քանի~ երեխա առանց մոր: Հիմա ի՞նչ, դու ուզում ես այդ որբերի բանակի անդամ դարձնել քո երեխաներին:
-Գիտեմ, բայց ես պատավոր եմ կատարել այն խոստումը, որը տվել եմ ընկերոջս` օգնել նրա ընտանիքին, եթե հանկարծ իրեն տանենգգգԵս ձեզ Հալեպ, ծնողներիս մոտ եմ ուզում մի քանի օրից ուղարկել,- հանգիստ ասաց Մուստաֆան:
-Ի՞նչ, -զարմացած հարցրեց մայրս,- Հալե՞պ:
-Այո, միայն այնտեղ դուք կարող եք ազատ ու ապահով լինել: Ծնողներս կընդունեն ձեզ, որպես իմ ընտանիքը: Պետք չէ մորս ոչինչ ասել: Նա թուրքերեն չի հասկանում, խոսում է միայն արաբերեն, իսկ դու եւ երեխաներն անգլերեն ու թուրքերեն: Այնպես որ, սկզբնական շրջանի համար ամեն ինչ նորմալ է: Հետո կտեսնենք:
-Մի՞թե դա ճիշտ կլինի: Ինչո՞ւ ստել: Ես չեմ կարող ինձ հարազատի տեղ դնող մարդկանց խաբել,- նեղսրտեց մայրս:
-Սաթենիկ, պետք է հասկանաս, որ դա է միակ ելքը: Չէ՞ որ այնտեղ եւս թուրքեր կան: Ինչո՞ւ զուր տեղն իմ ընտանիք տանել լարվածություն եւ վախ: Ձեզ չեն կասկածի: Իսկ ես` այսպես, թե այնպես մոտ ժամանակներս չեմ կարող գալ Հալեպ: Ես ծառայության մեջ եմ: Ավելորդ հարցերի ժամանակ էլ չի լինի: Հասկանո՞ւմ ես ինձ: Ուզում եմ նաեւ հավատաս, որ եթե վարվես այնպես, ինչպես ես եմ ասում, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Դա միայն սկզբնական շրջանի համար: Երկար չի տեւիգգգ Ձեզ ապահով տեղ կհասցնի իմ մտերիմ ու հավատարիմ մարդկանցից մեկը:
-Հայրիկ, իսկ ի՞նչ է, բժիշկը ընտանիք, երեխաներ չուներ,- հորը դիմեց Վաղարշակը:
-Չէ որդիս, չուներ: Թեպետ փոքր չէրգ արդեն քառասուն եւ անց էր,- պատասխանեց հայրըգգգ
-Օ~, ահա թե որտեղ եք դուք: Իսկ ես ձեզ էի փնտրում,- տեսնելով հորն ու եղբորը ծառերի շուքին նստած, ասաց Սաթենիկը, Սուրենի դուստրը:
Գեղեցկատես, բարձրահասակ, երեսունն անց կին էր: Նրա նշաձեւ աչքերը, երկար ու խիտ թարթիչները դեմքի զարդն էին: Քիթն ուղիղ էր, ավելի շատ հունական, քան հայկականգ ժառանգել էր մորական տատից, որը սերում էր հունական մի հին տոհմից: Նրանք իրենց արմատներով Կիպրոսից էին եւ շատ ավելի վաղ էին եկել Ֆրեզնո, քան Սուրենի մեծ հայրն ու մայրը:
Իսկ Սաթենիկի ամուսինը վաղուց Նահանգներ գաղթած իսպանացիների ժառանգ էր: Նրանք ուսանել են միասին, սիրել իրար եւ ամուսնացել: Սկզբնական շրջանում ոչ Սուրենի եւ ոչ էլ մոր` Սոնայի, սրտով չէր իսպանացին:
-Ի՞նչ է, մի հայ տղա չգտնվեց այս մեծ, հայաշատ քաղաքում քեզ համար,- հարցնում էին նրան ծնողները:
-Ես նրան եմ սիրում: Ես նրա հետ եմ ինձ լավ զգում: Ես նրան եմ հավատում,- փորձում էր ծնողներին բացատրել Սաթենիկը:
-Եթե մի հայ տղայի սիրեիր, նա համար էլ այդպես կասեիր:
-Ես նման հայի չհանդիպեցի: Ինձ հայը չսիրեցգգգԻ՞նչ է սիրելու եւ սիրվելու իրավունք չունե՞մ, եթե այդ մարդն օտարազգի էգգգ
-Ինչո՞ւ ինձ տեսնելով` լռեցիր հայրիկ,- համբուրելով հոր այտը, հարցրեց աղջիկը:
-Պատմություն էի պատմում եղբորդ, այդքան բան: Երեխաներին էլ ե՞ս բերել,- խոսքը շեղելով, հարցրեց Սուրենը:
-Չէ, մենակ եմ: Եկա մի փոքր հանգստանամ տան աղմուկից: Թոռնիկներդ մեծանալով, օրեցօր ահավոր աղմկոտ են դառնում,- նստելով հոր կողքին, ժպիտով ասաց աղջիկն ու ավելացրեց,- իսկ ինձ կարելի՞ է լսել ձեր զրույցը:
-Դա գաղտնիք չէ: Պարզապես մի հին ու տխուր պատմություն է իմ մանկությունից: Վաղ թե ուշ, դու էլ կիմանաս այնգգգ
-Հայրի~կ, դու ավելի ես բորբոքում հետաքրքրասիրությունս: Մի՞գուցե ինձ էլ պատմես, հը՞գգգ
-Հետո, հետոգգգԱյս անգամ շատ չեմ ուշացնիգգգ- ձեռքը գցելով աղջկա ուսով, ասաց հայրը:
Եղբայրը նայեց քրոջն ու հայացքով հասկացրեց` համաձայնվիր հայրիկի հետ:
-ԼավգգգԵրբ կկամենաս, ես միշտ կսպասեմ քո խոսքին:
-Ապրես, փոքրիս:
Սաթենիկը տան փոքրն էր, Վաղարշակից հետո բավականին ուշ ծնված ու էլ ավելի սիրված` որպես մի փոքրիկ աղջիկ:
***
-Մի քանի օր մնացինք Մուստաֆայի տանը,- օրեր անց, զրույցն այսպես շարունակեց Սուրենը,- բայց մայրս իր տեղը չէր գտնում: Նա մտածում էր ոչ միայն մեր, այլ նաեւ Մուսաֆայի մասինգ նրա կյանքին վտանգ չսպառնա մեր պատճառով: Մուստաֆան շատ սիրալիր էր մեզ հետ: Դեռ հայրիկի կենդանության օրոք նա մեր հանդեպ միշտ ուշադիր էր: Նվերներով ու քաղցրավենիքներով էր մեզ հյուր գալիս: Մի անգամ նույնիսկ իր մոր` Խադիջայի թխած եւ Հալեպից ուղարկած գաթան էր մեզ` երեխաներիս բերել: Այնքան համեղ, այնքան քաղցր էր այնգգգ
Չնայած մորս անհանգստությանը, բժիշկը հանգիստ էր վերաբերվում իր տանը մեր մնալուն: Բայց եւ հասկանում էր, որ մենք տնային կալանքի տակ երկար չենք կարող մնալ: Տնից դուրս գալը խիստ վտանգավոր էր:
Ահա եւ եկավ այն օրը, երբ մենք պետք է հրաժեշտ տայինք Մուստաֆային ու մեկնեինք Հալեպ: Հիշում եմ, ոնց էինք ես ու քույրս փաթաթվել նրան ու լաց էինք լինում: Մենք այդ կարճ ժամանակում էլ ավելի էինք կապվել Մուստաֆայի հետ, նա էլ` մեզ:
Նրան փաթաթված հորս էի հիշում: Բժշկի հոտը` ծխախոտի, մաշկի, հայրիկի հոտն էր հիշեցնումգգգ Աչքերս փակել ու լալիս էիգգգ
Տիգրանակերտի ճանապարհով Մուստաֆայի հավատարիմ թուրք չաուշի ուղեկցությամբ մենք հասանք Հալեպ:
Մորս հետ Մուստաֆան նամակ էր ուղարկել ծնողներին: Թե ի՞նչ էր գրել եւ ինչպե՞ս էր բացարտել ամենը, անհայտ է: Բայց այն, որ այդ գեղեցիկ օջախում մեզ հարազատի նման ընդունեցին, դա փաստ էր: Ջերմությամբ ու հոգատարությամբ մեզ շրջապատեցին Մուստաֆայի ծնողները: Մեզ` երեխաներիս, որպես թոռներ ընդունեցին, իսկ մորս` որպես հարս:
Խադիջա նանեն մայրիկին Հադիա էր կոչում, ինձ` Ալի, դա բժշկի հոր անունն էր, իսկ քրոջս` Խադիջա: Դրանով ասես մեզ ընդմիշտ կապեց իր ընտանիքին: Այսպիսով, մենք այդ տանը մյուսներին հավասար անդամ դարձանք:
Հիշում եմ, այդ տուն հաճախ էր մի կին գալիս: Նա Մուստաֆայի մոր, քույրերի ու եղբայրների կանանց համար նոր ու գեղեցիկ շորեր էր կարում: Խադիջա նանեն դերձակին պատվիրեց մորս համար եւս մի քանի նոր շոր կարել: Կինը սիրով համաձայնվեցգ
-Ո՞վ կմերժի նման սիրուն հարսին շոր կարելը: Խանումը շատ գեղեցիկ կազմվածք ունիգ նրա վրա շատ լավ կնստեն կարածներս:
Մեր կյանքը սկսեց հոսել խաղաղ հունով: Թվում էր այն ամենը, ինչ տեսանք ու ապրեցինք Բաղեշում` մի սարսափելի երազ էր: Միայն հայրիկի բացակայությունն էր գոչում` մեր թիկունքում մնացած դաժան իրականության մասինգգգ
Հալեպում լույս էր տեսնում արաբալեզու «Ֆռաթ», այսինքն` Եփրատ, շաբաթաթերթը: Այն ուներ հայկական բաժին: Մայրս հաճախ էր այն գնում, որպեսզի տեղեկանա հայերի կյանքում կատարվող իրադարձություններին: Այդ թերթը միակ ընկերն էր, պատուհանը մորս համար, դեպի հայ իրականություն: Նա չէր կարողանում կիսել իր մտքերը, ապրումները որեւէ մեկի հետ ու դա նրան ցավ էր պատճառում: Երբեմն երեկոները, երբ պառկեցնում էր մեզ քնելու, գրկում էր ինձ ու ինչոր բաներ խոսում: Ես լավ չէի հասկանում մորս ասածները, միայն այն, որ շատ հայեր գաղթում են Նահանգներ, որտեղ ապրում են մեր մեծ մայրիկն ու մեծ հայրիկը, որ Ռուսահայաստան կա, որտեղ շատ խառը վիճակ է:
Դա հազար իննհարյուր տասնինը թիվն էր:
Բայց ահա, մի գեղեցիկ օր, բժշկի հորեղբորորդին ինչոր բան կասկածելով, սկսեց ինձ բազում հարցեր տալ: Հարցն ուղղակի չէր տալիս, հեռվից էր բերումգ
-Դու շատ լավ ես խոսում անգլերեն: Որտե՞ղ ես սովորել:
-Մայրիկիս հետ երբեմն-երբեմն խոսում ենք: Նա ուզում է, որ մենք շատ լեզուներ իմանանք:
-Այո՞: Հետաքրքիր է, իսկ էլ ի՞նչ լեզու գիտեք:
-Հայերեն:
-Հայերե՞ն, իսկ ո՞ւմ հետ եք հայերեն խոսում,- խիստ զարմացած, հարցրեց մարդը:
-Երբ հայրիկս մեզ հետ էր, բոլորս էլ հայերեն էինք խոսում,- հայացքս գետնին հառած, տխուր ասացի ես:
-Պատկերացնում եմ այդ մարդու վիճակը, հայրիկ,- ասաց Վաղարշակը:
Իմ փոքրիկ ուղեղով հասկացա, որ սխալ բաներ եմ խոսել: Վախենում էի մայրիկին ասել: Բայց չհամբերեցի` վազեցի նրա մոտ ու ամեն ինչ պատմեցի:
-Տեր աստված, ի՞նչ է լինելու հիմա մեզ հետգգգ-մրմնջաց մայրս: Ինձ թվում էր, նա ինձ կպատժի, բայց նման բան չեղավգ ոչինչ չասած, չմեղադրեց պատմածներիս համար, որովհետեւ գիտեր, որ վաղ թե ուշ, այդ մարդիկ իմանալու էին ու որքան շուտ, այնքան լավգգգ
Ավելի ուշ իմացանք, որ Մուստաֆայի հորեղբորորդին ամեն ինչ պատմել է Խադիջա նանեին: Բայց այդ բարի ու ուշադիր կինը երբեք ոչինչ ցույց չտվեց: Դա շատ զարմանալի էր: Չէ որ ինքը համոզված էր, որ մենք իր ընտանիքի մի մասին ենք ու հանկարծ` պարզվում է` այդպես չէ:
-Իհարկե հիշում եմ` «Ջիգիթն ու Գյուլնարան», «Հովիվն ու սուլթանի փոքրիկ արքայադուստրը» ու էլի մի քանիսը, - ասաց տղան:
-Այո, -ժպտաց հայրը:
Ժամանակն անցնում էր: Կյանքը Հալեպում հոսում էր հանգիստ, առանց վայրիվերումների: Դրսում դեռ պատերազմ էր, իսկ Մուստաֆան` այդ պատերազմի թոհուբոհում:
Մի օր առավոտյան արթնանալով, ինձ շատ թույլ զգացի: Գլուխս պտտվում էր: Մայրս ու Խադիջա նանեն խառնվեցին իրարգ ջերմությունս միանգամից բարձրացել էր ու ոչ մի կերպ չէր իջնում: Ոչ խնձորի քացախով մերսումը, ոչ ճակատիս դրված տարբեր թուրմերով թրջոցները, չէին օգնում:
-Ի՞նչ անենք: Ո՞ւմ կանչենք,- ասում էր անհանգստացած նանեն, տեսնելով շփոթմունքից մի բուռ դարձած մորս:
Ու այդ օրը հրաշքի նման բան կատարվեցգ Մուստաֆան վերջապես տուն եկավ: Պատերազմը վերջացել էր, նա կարողացել էր ողջ ու առողջ վերադառնալ:
Բժիշկը ստուգեց թոքերս, զարկերակս:
-Պարզապես մրսածություն է, անհանգստանալու բան չկա,- նայելով մորս ու նանեին, ասաց Մուստաֆան:
-Իսկ ջերմությո՞ւնը, ախր ոչ մի կերպ չի ուզում նահանջելգգգ- դողացող ձայնով հարցրեց մայրս:
-Ասացի` անհանգստանալու բան չկա,- հասկանալով նրա վախը` խոսքը կտրեց Մուստաֆան:
Տանն այնպիսի ուրախություն էր տիրում Մուստաֆայի գալով, որ չեմ կարող ասել: Նանեն օրեր շարունակ, չհավատալով աչքերին, ձեռքերը քսում էր որդու շորերին, համբուրում մեկ այտերը, մեկ ձեռքերն ու անընդհատ շշնջումգ
-Որդիս, որդիսգգգ
Որոշ ժամանակ անց, բժշկի թեթեւ ձեռքով դրված թրջոցները, տված դեղորայքը, ինձ հետ կատակները, թեթեւացրին վիճակս:
Երկու օր անց, երբ արդեն ոտքի վրա էի, Մուստաֆան որոշեց ինձ հետ դուրս գալ տնից, հաճելին պարգեւել:
-Սուրեն, ի՞նչ կուզես այս պահին ունենալ կամ ուտել,- հարցրեց Մուստաֆան` նայելով իր կողքով քայլող ինձ նման փոքրիկ տղային:
-Ասե՞մ:
-Իհարկե:
-Շոկոլադ: Մսյե Անրիի խանութի նշով շոկոլադն եմ ուզում: Ես այն շատ եմ սիրում: Խադիջա նանեն մեզ մի քանի անգամ բերել է, շատ համեղ է,- աչքերս փայլեցնելով ասաց ես:
Անրին` քառասունամյա ֆրանսիացին, ժամանակին եկել էր Հալեպ կնոջ եւ տասնամյա որդու հետ եւ այստեղ բացել իր փոքրիկ խանութը: Այնտեղ վաճառում էր իրենց իսկ բաղադրատոմսով պատրաստված շոկոլադներ` նշով, ընկույզով եւ գետնանուշով: Ես ու Արաքսը սիրում էին հատկապես նշով շոկոլադները: Նուշը պատվում էր քաղցր ու մուգ շոկոլադի հաստ շերտով ու վաճառվում ոսկեգույն, արծաթագույն թղթերով ու թելերով փաթեթավորված: Վաճառում էին նաեւ շաքարապատած, հյութեղ, ախորժալի տեսքով մրգեր: Դրանց տեղացիներն անվանում էին ` ֆրանսիական մրգեր:
Այդ խանութը երեխաներին միշտ երանելի երազ էր, եւ այժմ ես Մուստաֆայի հետ գնում եմ դեպի այդ երազը: Հասկանալի էր իմ վարքը, որքան մոտենում էինք խանութին, այնքան ավելի աշխույժ էի դառնում:
-Հորեղբայր Մուստաֆա , իսկ դու կգնե՞ս նաեւ մայրիկի, Խադիջա նանեի ու Արաքսիի համար շոկոլադ,- հարցրեցի ես:
-Իհարկե,- պատասխանեց նա, միաժամանակ իմ մանկական հոգով համոզված էի, նա մտքի մեջ ուրախացավ իմ ուշադրության համար դեպի քույրս ու մեծերը:
Երբ մենք բացեցինք խանութի դուռը, դռան վրայի զանգը ներսում գտնվողներին ավետեց դրսից ինչ որ մեկի մուտքը:
-Ա~, դոկտոր: Բարո~վ եք եկել,- տեսնելով Մուստաֆային, ուրախացած բացականչեց մսյե Անրին:
-Ինչպե՞ս եք դոկտոր:
-Վատ չեմ: Հատկապես, որ տուն եմ եկել:
-Ուրախ եմ ձեզ ողջ-առողջ տեսնելու համար: Իսկ դուք երկա՞ր ժամանակով եք եկել:
-Այո, այս անգամ ընդմիշտ:
-Ուրախ եմ ձեզ համար: Իսկ ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,- հարցրեց ֆրանսիացին:
-Մեր հերոսը նշով շոկոլադ է ուզում: Գիտե՞ք, Անրի, նա իրոք հերոս է, երկու օր առաջ ջերմություն ուներ, իսկ այսօր առողջ է եւ ձեր խանութում,- մատները խաղացնելով գանգուրներիս մեջ, ասաց Մուստաֆան: Անրին փաթեթավորեց շոկոլադները, դրեց կլոր տուփի մեջ, մեկնեց ինձ ու ասացգ
-Կեցցե~ս:
Ուրախությունից ճառագող դեմքով վերցրի տուփըգ
-Շնորհակալ եմ, մսյե:
-Անուշ լինի, փոքրիկ: Դոկտոր, ուզում եմ ձեզ հարցնել` ի՞նչ վիճակ է այժմ այնտեղ: Այնքան տխուր ու հակասական լուրեր ենք այնտեղից ստանում,- ասաց ֆրանսիացին ու գլխով ցույց տալով այն տեղը, որի մասին նկատի ուներ ինքը :
-Ինձ դրսում սպասի, լա՞վ: Ես հիմա կգամ,- ականջիս շշնջաց բժիշկը:
-Լավ:
-Խառն է վիճակը: Ալլահի օգնությամբ հուսանք ամեն ինչ շուտ կխաղաղվի,- կիսափակ դռնով լսեցի Մուստաֆայի ձայնը:
-Դա դեռ այն սարսափելին չէ: Երբ անմեղ մարդկանց առանց պատճառի, առանց դատի, առանց խոսքի քշեցին ու տարան դեպի անապատները, հետո սպանեցին, մորթեցին, այ դա է սարսափելին, - ասաց Մուստաֆան:
-Ես չգիտեմ ի՞նչ ասել ձեր խոսքին: Ես մի սովորական մարդ եմ, օտարերկրացի այս հողում, բայց մեկ է, սիրտս մղկտում էր, երբ լսում էի այդ չար լուրերը: Ու անհասկանալով լռել եմ ու լռության մեջ փորձել փնտրել պատասխանըգգգ
-Հասկանում եմ,- ասաց բժիշկը:
Մուստաֆայի գալով, մեր կյանքը փոխվեց: Նա պատմեց ծնողներին ամեն ինչ, ինչ որ կապված էր մեզ հետ:
-Նանե, այս երեխաներն իմ հայ ընկերոջ` Վաղարշակի երեխաներն են: Եթե ես նրանց չփրկեի, նրանք այն հազար -հազարավոր զոհերից մեկն էին լինելու:
-Նանե, իմ բարի նանեգգգ-ասում է Մուստաֆան ու գրկի մեջ առնում փոքրիկ կնոջը:
Շուտով Մուստաֆան արաբական դպրոցից, որտեղ հաճախում էի ես, ինձ տեղափոխեց ճիզվիտների ֆրանսիական դպրոց: Ի տարբերություն արաբական դպրոցի, առարկաների քանակն այստեղ ավելի շատ էր եւ ուսուցիչներն էլ ավելի պահանջկոտ էին: Հին դպրոցում ինձ որպես Ալի գիտեին, նոր դպրոց գնալով Մուստաֆան փոխել տվեց իմ անունը Սուրեն Բաբայանի։ Սրա հետեւանքը եղավ այն, որ հին դպրոցում կորցրեցի իմ իսլամ դասընկերներից շատերի ընկերությունը, բայց դրան հակառակ շահեցի քրիստոնյա հայ եւ ոչ հայ դասընկերների բարեկամությունը։ Շուտով, երբ Հալեպում հայկական դպրոց բացվեց, բժիշկն ինձ տեղափոխեց հայկական դպրոց։
-Ախ, որդիս, այսօր այսքանըգգգՇարունակությունը, թող մնա մեկ այլ օրվան,- բազկաթոռից վեր կենալով ու վառվող սիգարը ձեռքին պատուհանին մոտենալով, ասաց Սուրենը:
-Իհարկե, հայրիկ: Գիտե՞ս, երբեմն չեմ էլ ուզում շարունակես այդչափ շարունակելին, ախր մեկը մյուսին այնքան տխուր պատմություններ են հաջորդում: Ոչ մի ուրախ կետ, ոչ մի ուրախ պահ, ես այդպես էլ չտեսագգգ
-Իսկական ուրախությունը մինչ մեր հայրիկի մահն էր: Իսկ դրանից հետո երկար ժամանակ չգիտեինք ինչ է այն: Չնայած նրան, որ Հալեպում ապրած հինգ տարիներն անցան խաղաղ ու հանգիստ:
***
-Այսպես անցավ ժամանակ,- օրեր անց, պատմությունը շարունակեց Սուրենը:- Մեր մեծ հայրիկն ու մայրիկը, արդեն գիտերին մեր ողջ լինելը: Գիտեին, որ հայրիկը չկա, իսկ մենք ապրում ենք Հալեպում: Մայրս Մուստաֆայի վերադարձից հետո նրանց սկսեց նամակներ գրել: Ծնողները կանչում էին իրենց աղջկան:
«Սաթենիկ, աղջիկս, ինչո՞ւ ես մնում: Ինչո՞ւ չես վերցնում երեխաներին ու գալիս Ֆրեզնո: Կարծում ենք քեզ ոչինչ չի կապում այդ օտար երկրի հետ, ոչ տուն ունես, ոչ աշխատանք: Վերադարձիր զավակս, վերադարձիրգգգ»գ այսպիսի տողեր էին գրում ծնողները:
Մայրիկն իրոք մտածում էր վերադառնալու մասին:
-Այս բարի մարդկանց մոտ հերիք եղավ, որքան մնացինք: Գնալ է պետք,- ասում էր մայրս մեզ:
-Իսկ Մուստաֆան ի՞նչ էր ասում,- հարցրեց Վաղարշակը հորը:
Մի օր, անակնկալի բերելով մորս իր հարցով, Մուստաֆան դիմում է նրանգ
-Ասա Սաթենիկ, դու իրո՞ք ուզում ես մեկնել Նահանգներ:
-Իհարկե, չէ՞ որ ընտանիքս այնտեղ է,- ասում է մայրս:
-Իսկ չէի՞ր ցանկանա ամուսնանալ ինձ հետ, ապրել իմ տանը, լինել իմ կինն ու իմ ընտանիքի մայրը:
Մայրս շվարում է նրա անսպասելի խոսքերից: Երբեք, այս ամբողջ ժամանակ նման խոսակցություն չի եղել նրանց մեջ ու հանկարծգգգ
-Այո, շատ,- պատասխանում է Մուստաֆան:- Իսկ երեխաներին կարող ենք ետ բերել ու միասին ապրել:
-Դա շատ դժվար կլինի: Ծնողներս երկրորդ անգամ նման հարվածի չեն դիմանա: Նրանք հիմա իմ երեխաներով են ապրում:
-Հիմա ընդունո՞ւմ ես առաջարկս,- նորից է հարցնում Մուստաֆան:
-Ինձ ժամանակ տուր,-ասում է մայրս:
-Այնքան բարություն ու ազնվություն ենք մենք տեսել քեզնից, որ չեմ կարող պատկերացնել ինձ համար ավելի լավ ընկեր, ամուսին, քան դու կարող ես լինել,- օրեր անց, ասել է մայրս Մուստաֆային ու տվել իր համաձայնությունը։ Որոշ ժամանակ անց արդեն երկուսով եկան մեզ մոտ: Մենք ուրախ էինք մեր կյանքի մեջ Մուստաֆայի մտնելու համար: Ու միշտ մինչ նրա մահը, նրան ընդունեցինք որպես սիրելի ու հարազատ մարդ: Բայց դա բոլորովին էլ չխանգարեց, որ մենք չմոռանանք մեր սիրելի հայրիկին: Նրա մասին պատմություններ շարունակում էին պատմել թե մայրս ու Մուստաֆան, թե մեծ հայրիկն ու մայրիկը: Հայրիկի հոգին ու ստվերը ամբողջ կյանքում մեզ հետ է:
-Ահա զավակս այն, ինչ ցանկացել եմ պատմել: Հիմա ընտանիքիդ պատմությունը քո ձեռքում է, մնացածը` հյուսիր ինքդ,- ասաց Սուրենն իր որդի Վաղարշակին:
-Հայրիկ, իմ սիրելի հայրիկ,- ասաց տղան ու իր ամուր բազուկների մեջ առավ ասես փոքրացած, մի բուռ դարձած հորըգգգ
***
-Բարեւ Լյուսի, տանն է հորաքույրս,- դռների մեջ կանգնած, հարցրեց Սաթենիկը:
-Այո, տանն է: Բայց պառկած է, լավ չի զգում իրեն,- պատասխանեց աղջիկը:
-Պառկա՞ծ է: Ապա ինձ նրա սենյակ ուղեկցիր,- զարմացած, միաժամանակ ցավով, ասաց կինը:
-Ա~խ, հորաքույր, այս ինչո՞ւ ես պառկած: Ի՞նչդ է ցավում:
-Աղջիկս, ի~նչ հաճելի այց,- ուրախացած եղբոր աղջկա գալստով, ասաց Արաքսը:
-Ներիր ինձ: Մեղավոր եմ, վաղուց քեզ այցի չեմ եկել:
-Հորաքո~ւյր, այդպես մի խոսիր: Հիշիր, դու ես լինելու նրա կնքամայրը:
-Քաղցրի~կ աղջիկսգգգ
-Իսկ ի՞նչն է քեզ անկողին գցել: Ի՞նչն է անհանգստացնում: Բժիշկ կանչե՞լ եք,- մտահոգված հորաքրոջ տեսքից, հարցեր էր տալիս Սաթենիկը:
-Հայրիկդ ինձ երեկ Կարապետ Քեչյանի մոտ տարավ: Որոշ դեղեր նշանակեց: Առավոտյան սկսել եմ դրանք ընդունել: Հուսով եմ վիճակս մի փոքր կթեթեւանա: Դժվար եմ սկսել քայլել, շուտ եմ հոգնում,- բողոքեց Արաքսը:
-Նա իրոք լավ բժիշկ է: Դու պետք է վստահես ու լսես նրան,- խորհուրդ տվեց Սաթենիկը:
-Լավ: Հիմա ասա` ուրիշ նորություններ ունե՞ս ինձ համար,- հարցրեց հորաքույրը:
Սաթենիկն ուզում էր խոսել, բայց չէր կարող ասել այն, ինչի համար եկել էրգ ինքն արդեն ամեն ինչ գիտե: Բացի դա, հայրն ասել էր, որ հորաքույրը վերջին ժամանակներս հաճախ է բողոքներ ունենում, բայց ինքը չէր կարող պատկերացնել, որ այսչափ թույլ է:
Իսկ այստեղ գալու ճանապարհին մտքում կռվում էր հոր ու հորաքրոջ հետգ
-Գիտեինք, որ մերոնք տխուր պատմության վկաներ են եղել: Մարդիկ են զոհվել, մահացել, բայց այսչա~փ, չէի կարող պատկերացնել,-զարմացած Վաղարշակի պատմածներց, ասել է Սաթենիկը:- Ես մինչ այսօր` անգամ չգիտեի, որ Մուստաֆան այդքան մեծ ու նվիրական գործ է արել հայրիկի ու հորաքրոջ համար: Զարմանալի է, չէ՞:
-Հայրիկի ասելով, հորաքույրը թույլ չի տվել,- ասաց Վաղարշակը,- երբ փոքր ենք եղել, մտածել է, կմեծանանք, նոր այդ բոլորը կիմանանք: Իսկ մեծանալով չցանկացանք լսել: Ինքդ էլ հասկանում ես, կամա, թե ակամա հետաքրքրությունը մարում է:
-Նորություններ դեռ չունեմ: Գիտե՞ս հորաքույր, այս փոքրիկը շատ ավելի չարաճճին է լինելու,- մտքում փակելով մի քանի րոպե առաջ իրեն տանջող թեման, ծիծաղելով ասաց Սաթենիկը: Պետք չէ հիմա նեղացնել հորաքրոջը:
-Ախ, իմ փոքրիկ Սաթենիկ, նայում եմ քեզ ու հիանում, հպարտանում: Որքա~ն լավ երեխաներ դաստիարակեցին Սուրենն ու մայրդգ հոգատար, ազնիվ, ընտանիք սիրող,-քիչ անց ավելացրեց Արաքսը:
-Հորաքո~ւյր, դա չափազանց է մեզ համար: Երես ես տալիս անգամ այս տարիքում,- բռնելով հորաքրոջ ձեռքը, ասաց աղջիկը:
-Դու նաեւ շատ գեղեցիկ ես: Գիտե՞ս, ավելի շատ մորական կողմիդ ես նման` փոքրիկ, գեղեցիկ քիթ ու հույներին հատուկ կիսադեմ:
-Իսկ ի՞նչ է, հայրական կողմից ոչինչ չկա՞,- մի փոքր նեղսրտած, հարցրեց Սաթենիկը:
-Կա, իհարկե կա: Ճակատդ ու աչքերդ բա ի՞նչ են, - փորձելով հանգստացնել աղջկան, ասաց հորաքույրը:
-Թե չէ, անհանգստացա: Հունական, հա հունականգգգ
-Նրանք շատ լավ մարդիկ էին, այդպես մի խոսիր: Մեծ հայրդ բախտավոր մարդ է եղել, որ հանդիպել է մեծ մայրիկդ: Նրանք երկուսն էլ Նիկոզիայում են ծնվել: Տատդ հրաշալի կին էր, մայր: Ափսոս շուտ հեռացան այս կյանքից: Իսկ գիտե՞ս, ինչ հետաքրքիր պատմություն ուներ մեծ հայրդ: Ախր ո՞վ պետք է պատմերգգգ-ասաց ու լռեց:
-Մայրդ պետք է պատմեր: Ոչինչ, թող ես պատմեմ: Կարծում եմ նա ինձ կների: Քանի որ ինքս եմ միշտ խանգարել, չեմ թողել նման պատմություններ մեջտեղ բերվեն: Ուզում էի նախ կյանքը սովորեք, հասկանաք, որպեսզի ավելի լավ ընկալեք այն ամենը, ինչը վաղ, թե ուշ պետք է իմանայիք:
-Ուշացրել եքգգգ-ասաց Սաթենիկը:
-Այո: Ավելի վաղ այս ամենին պետք է տեղյակ լինեիքգգգ
-Հայրիկն ամեն ինչ պատմել է Վաղարշակին: Իսկ նա էլ ինձ պատմեց, թեպետ հայրիկից կուզեի լսել, բայց Վաղարշակն ասաց, պետք չէ նորից պատմել տալ, անհանգստացնել նրան: Եվ ընդամենը մի քանի օր առաջ ես իմացա, որտեղից ենք գալիս եւ ովքեր ենք իրականում մենք:
-Այո՞գգգՈրքան ուրախ եմ: Ծանրությունն ընկավ իմ հոգուց: Այժմ ես կարող եմ շատ հանգիստ բարեւել մահվանը:
-Այդպիսի բաներ մի ասա, ավելի լավ է ուրախ բաների մասին մտածես ու խոսես,- ժպտալով ասաց Սաթենիկը:
-Ոչ, քանի ուժ ունեմ կպատմեմ այն, ինչ քիչ առաջ ուզում էի պատմել: Յուրօրինակ, հետաքրքիր մի պատմություն է դա: Ավելի ճիշտ երկու պատմություն:
-Չէ, մի պատմիր: Քեզ չի կարելի լարվել, հուզվել,- մտահոգված ասաց Սաթենիկը:
Զավակներ չունեցա: Բայց դու եւ եղբայրդ իմ բալիկները եղաք, ինձ համար շատ թանկ էակներ, աշխարհիս երեսին իմ լույսն ու խնդությունը: Շնորհակալ եմ ձեր մորը` Սոնային, որ երբեք արգելք չեղավ ձեր հանդեպ իմ յուրահատուկ վերաբերմունքին, չէ որ դուք նրա զավակներն եք, եւ ոչ թե` իմ:
Բայց մի բանում ես սխալվեցի: Պարզապես վախեցա ձեզ համար: Ամեն գնով ցանկացա անհոգ մեծանաք, որպեսզի չտխրի ու չնեղվի ձեր մանկական հոգին այն պատմություններից, որոնք ձեր հայրն ուզում էր պատմել ձեզ:
-Ամեն ինչ յուր ժամանակինգգգ-ասում էի ես:- Հիմա ես ուրախ եմ, որ թեպետ ուշացած, բայց դու եւ եղբայրդ արդեն ամեն ինչ գիտեք: Դա իմ վերջին երազն էրգ Բաբայանների պատմությունը բացել ձեր առաջ: Ու իմացեք, որ դուք եք այդ պատմության շարունակողներըգգգ
-Հորաքույր, իմ սիրելի հորաքույր:
-Անուշս, ասացի այն, ինչ ուզում էի ասել: Իսկ հիմա թույլ տուր շարունակել քո մեծ հայրիկի` Սոնայի հոր պատմությունը : Դա մի մեծ շղթայի մի փոքրիկ օղակն է ընդամենը` ցավի գույներով թաթախվածգգգ
-Ի՞նչ, ցավի գո՞ւյն: Մի՞թե այդպիսի գույն կա, հորաքույր,-զարմացած հարցրեց Սաթենիկը:
-Հետաքրքիր էգգգԵրբեք չեմ մտածել, որ նման գույն կարող է գոյություն ունենալ` ցավի գույն: Դա եւս իմացանք: Բայց ես ուզում եմ նաեւ խոստացածդ պատմությունը լսել:
-Զույգ եղբայրներ են լինում մեծ հայրդ եւ նրա եղբայրը,- սկսեց պատմել Արաքսը,-երբ մահանում է նրանց հայրը, երեխաները մնում են իրենց մեծ մայրիկի հույսին: Մայրը վաղուց էր մահացել, ծննդաբերության ժամանակ:
Տատը լաց ու կոծով է բաժանվում փոքրիկից: Բայց տարիքն ու կարիքը ստիպում են ծեր կնոջն ընդառաջ գնալ այդ մարդկանց ցանկությանը, պարզապես լռել: Սակայն նրանց հեռանալուց հետո տատն իրեն չի ներումգգգՀիվանդանում է, անկողին ընկնում ու մահանում:
-Իսկ ո՞ւր են նրանք մեկնում,- հորաքրոջ խոսքը կտրելով, հարցնում է Սաթենիկը:
-Սկզբնական շրջանում Գերմանիա են գնում, իսկ կարճ ժամանակ անց այնտեղից` Ֆրանսիա:
Ու հանկարծ մի օր, ռեստորան է մտնում մի երիտասարդ, բավականին լավ հագնված, գեղեցիկ ու կիրթ շարժուձեւով: Երբ մեծ հայրդ մոտենում է նրան, որպեսզի սպասարկի` միմյանց նայելով, երկուսն էլ քարանում են զարմանքից, մնում ապշահարգգգԻհարկե, շուտով ամեն ինչ պարզվում է: Տասնյոթ տարի անց, եղբայրները գտնում են իրար: Եվ ի՞նչն է հետաքրքիր ու եզակի այս պատմության մեջ: Գտնելով իրար, նրանք չեն մերժում միմյանց, շարունակում են մնալ որպես հարազատ եղբայրներ, բայց մեկը հայ քրիստոնյա է մնում, մյուսը` մուսուլման: Հավատա աղջիկս, ոչ մի կրոն, իսկական սիրուն, հարգանքին, արյան կանչին չի կարող խանգարել, չէ՞ որ մեր ընտանիքում էլ կրոնների տարբերություն կար,- շարունակեմ խոսքս ու ասեմ,- Փարիզում երկար չի ապրում մեծ հայրիկդ, նա կտրում է օվկանոսն ու գալիս հասնում է Ֆրեզնո: Մեծ մորդ էլ այստեղ է տեսնում ու սիրահարվում:
-Ինչպիսի~ պատմություններ այս կարճ ժամանակում իմացանք, անցյալի ինչպիսի~ ճակատագրերի «ականատես» եղանքգգգ-բացականչեց Սաթենիկը,- իսկ որտե՞ղ մնաց կրոնափոխ երիտասարդը:
-Ցավալի է: Հորաքույր, իսկ ո՞րն է երկրորդ պատմությունդ,- անհանգիստ հիվանդ կնոջ վիճակից, միաժամանակ անհամբեր, ժամ առաջ իմանալու նրա խոստացած պատմությունը, հարցրեց Սաթենիկը:
-Մյուս ասելիքս ավելի տխուր է եւ էլ ավելի հեռավոր օրերի: Երբ փոքր էինք, այստեղ` մեր մեծ հայրիկի ու մայրիկի տանը, հաճախ էին հավաքվում մարդիկ ու պատմում շատ պատմություններ: Մենք նստում էինք նրանց մոտ ու լսում: Այդ բոլոր հավաքներին, միշտ մի ծեր կին էր ներկա լինում: Նա շատ տխուր ու հետաքրքիր պատմություններ էր անում: Ուզում եմ մի քանի փոքրիկ պատառիկներ պատմել նրա ասածներից, որոնք մեխվեցին իմ մանկական ուղեղում ու մնացին այնտեղ նստած:
գգգԱրդեն ութ -տաս տարեկանից, սիրուն աղջիկների երեսները մուր էին քսում ծնողները, որ չնկատվեն: Բայց հաճախ դա էլ չէր օգնում: Թուրքի սուր աչքից ոչինչ չէր վրիպում:
-Հիմա երբ նայում եմ քեզ, հիանում եմ, հպարտանում քո գեղեցկությամբ: Մինչդեռ այն տխուր ժամանակներում այն պատիժ էր դառնում թե ծնողների, թե աղջկա համարգ վախը միշտ սրտներում էր:
-Հերիք է, էլ ոչինչ մի պատմի,-նեղսրտեց Սաթենիկը,- ինչո՞ւ թույլ տվի այսքան երկար պատմես, չէ՞ որ քեզ հուզվել չի կարելի:
-Այսքան ժամանակ ոչինչ չեմ ասել: Ի՞նչ է դժվար էր ծեր հորաքրոջդ գոնե հիմա լսելը:
-Ոչ-ոչ, ես նման բան չեմ ասում,- հուզված ասաց Սաթենիկը:
- Հասկացիր, քեզ հետ խոսում եմ, պատմում ու գլխիս մեջ այս պատմածների հետ թափառում են մտքեր, գալիս են ձայներ, ծանոթ ու անծանոթ, սիրելի դեմքեր անցած-գնացած ժամանակներիցգգգ
***
-Ես ոչինչ չեմ կարող անել, ես ուժ չունեմ: Խնդրում եմ զանգիր Նյու-Յորք եւ Բոստոն, տեղյակ պահիր հորեղբայրներիդ ու հորաքրոջդ Արաքսիի անհուսալի վիճակի մասին,- ասաց ցավից կուչ եկած Սուրենն ու ձեռքը դրեց կողքին կանգնած կրտսեր եղբոր` Գրիգորի ուսին:
-Նա չէր ուզում մեզ անհանգստացնել: Երբ հարցնում էինք` ինչպե՞ս ես, միշտ ասում էր` ես լավ եմ, իսկ դուք էլ ավելի լավ եղեք,-հուզված ասաց Գրիգորը:
- Իսկ ի՞նչ լուր կա Սաթենիկից,- հետո դիմելով որդուն, հարցրեց Սուրենը,-առավոտյան մայրդ ասաց, որ գիշերը լավ չի զգացել իրեն:
-Մեկ ժամ առաջ Խուանը զանգեցգ հիվանդանոց են տարել: Մի քանի րոպե առաջ էլ ինքս զանգեցի, դեռ նորություն չկա,- պատասխանեց Վաղարշակը:
-Լավ, միայն թե ամեն ինչ բարեհաջող ավարտվի,- հուզված ասաց Սուրենն ու մտավ հիվանդասենյակ: Որդին լուռ հետեւեց հորը: Մահճակալում պառկած էր էլ ավելի ծերացած ու սմքած Արաքսը: Շուրջբոլորը կաթիլային սիստեմի լարեր, սրտի աշխատանքը ցույց տվող փոքրիկ էկրան եւ բժշկական այլ սարքեր:
Լսվում էր Արաքսի թույլ ու խիստ անկանոն շնչառությունըգգգ
Պատասխան չկար: Օդում կախվել էր տխուր ու թախծոտ մի լռությունգգգ
Լուսաբացին Արաքսի վիճակն էլ ավելի վատացավ:
-Մենք այլեւս ոչինչ չենք կարող անել: Վերջ: -Հիվանդասենյակից դուրս գալով, Սուրենի թեւը կարեկցանքով բռնելով, ասաց բժիշկ Քեչյանը:
-Ա~խ, քո~ւյրս, իմ տաք ու հարազատ հոգինգգգՀեռացավ, հեռացավ ընդմիշտ:- կարողացավ ասել Սուրենն ու փլվեց միջանցքի բազկաթոռին :
-Միշտ ասում էր` մարդուս ճակատագիրը փակ, զմռսված ծրար է, ծնված պահից դրված նրա բարձի տակ: Բացվում է միայն մահվան մահճում, երբ արդեն ամեն ինչ գիտե,- հիշեց Գրիգորը քրոջ խոսքերն ու աչքերը թացացան:-Հիմա արդեն գիտեգգգ
-Սաթենիկին աղջիկ ծնվեց, հայրիկ,- հորը մոտենալով, ասաց Վաղարշակը,- հենց նոր զանգեց Խուանը:
-Աղջի՞կ: Փոքրիկ Արա՞քս: Ուրեմն տա Աստված, որ նրա բարձի տակ դրված ծրարը լինի երջանկությամբ ու ծաղիկներով լիգգգ