Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
Խավարից եկող լույսը Նաիրա Փիրումյան
Էջ / 10
Պատմվածք

Խավարից եկող լույսը

Նաիրա Փիրումյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 10

Բոլոր մեծ խորությունները
խավարի մեջ կարելի է տեսնել
Լ. Շանթ

Առավոտյան արթնանալով, նայեցի ժամացույցին: Տեր աստված, ես նորից ուշացա աշխատանքից: Ամեն անգամ այսպես է` հենց մի կարեւոր գործ եմ ունենում կամ ուշանում եմ կամ ինչոր բան է խանգարում գործիս ընթացքին: Արագ-արագ, ոտքի վրա, բերանս վառելով խմեցի սուրճս: Համը չզգացի:
Աստիճանների վրա էի, երբ դիմացս հայտնվեց փոստատարը.
-Վայ, Լիլիթ ջան, մի խնդրանք ունեմ, կկատարե՞ս,- ժպտալով հարցրեց կինը: Նա մեր «հարյուր» տարվա փոստատարն էր:- Ձեր վերեւի տատիկի մոտ եմ քանի- քանի անգամ եկել, բայց դուռը փակ եմ տեսնում: Ի՞նչ կլինի, երբ տեսնես, այս նամակը հանձնիր նրան: իտե՞ս, այսքան տարվա մեջ երկրորդ անգամ եմ նրան նամակ բերում,- ասաց նա, հետո թե` լսիր, իսկ մի՞գուցե նա ինչ-որ տեղ է մեկնել կամ...
-Նազելի տա՞տը, նա տանն է լինում, ես նրան երեկ եմ տեսել,- ասացի ու վերցրի սովորականից մի քիչ հաստ նամակը,- կտամ միայն երեկոյան: Իսկ հիմա ներեցեք, ես ուշանում եմ աշխատանքից:
Ու վազեցի ...
Օրս անցավ բարեհաջող, գործս լավ ընթացք ունեցավ: Իսկ ես վախենում էի: Զուր էր վախս: Խմբագրին ցույց տված իմ նոր հոդվածը, որի վրա ես երկար ժամանակ աշխատել էի` ընկնելով բազում փնտրտուքների ու տեղեկատվությունների մեջ, լավ ընդունվեց:
-Կտպագրենք,- հայացքը բարձրացնելով հոդվածից չոր ասաց նա, թեպետ նրա այդ խոսքի մեջ անգամ զգացի ինձ վստահելու, թեւավորելու շեշտը:

Էջ 1 ընդհանուր 10 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով