Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԶԻՆՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ (1890-1908ԹԹ.)

ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԶԻՆՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ (1890-1908ԹԹ.)

Ժանր: Պատմություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2004
Էջերի քանակ: 125
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԶԻՆՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ (1890-1908ԹԹ.) — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայոց ազատամարտը մի շարք առումներով դեռեւս հիմնովին ուսումնասիրված չէ: Դրա հետ առնչվող որոշ խնդիրներ այսօր էլ հետաքրքրություն են ներկայացնում: Մասնավորապես, ուսումնասիրողների տեսադաշտից, որպես կանոն, դուրս է մնացել հայ ազատագրական պայքարի մարտավարության հետ սերտորեն առնչվող եւ կարեւորություն ունեցող այնպիսի մի հարց, ինչպիսին ազատամարտի զինումն ու ֆինանսավորումն է: Գրքում, արխիվներից, պարբերական մամուլից եւ այլ սկզբնաղբյուրներից քաղած հարուստ նյութի, հուշագրությունների ու հրապարակում առկա ուսումնասիրությունների հիմքի վրա փորձ է արվում համակարգված լուսաբանել այդ խնդիրը, տալ, առայսօր առկախ, մի շարք հարցադրումների պատասխանը: Որպես այդ ասպարեզում կատարված առաջին քայլերից մեկը, այն, բնականաբար, սպառիչ խոսք ասելու հավակնություն չունի:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, ուսանողների եւ հիմնախնդրով հետաքրքրվող ընթերցողների համար:


Կարդալ Օնլայն

ԱՌԱՋԱԲԱՆ
19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայոց ազատամարտի լուսաբանումն ամբողջական չի կարող լինել առանց բազմածալ այնպիսի մի խնդրի պարզաբանման, ինչպիսին նյութական միջոցների հարցն է: Կասկածի ենթակա չէ, որ ազգային, քաղաքական եւ քիչ թե շատ լուրջ ցանկացած այլ խնդրի հաջող լուծումը բացառվում է՝ առանց համապատասխան միջոցների համախմբման: Որեւէ քաղաքական կազմակերպություն, նախքան պայքարի մեջ մտնելը, իր համար նախ պետք է ճշգրտի ու հստակեցնի հետեւյալ հարցերը. որքա՞ն են հակառակորդի ուժերն ու հնարավորությունները, եւ ինչպե՞ս են ձեռք բերվելու իր հաջողությունն ապահովող անհրաժեշտ միջոցները: Եւ դա միանգամայն բնական է, քանզի ցանկացած քաղաքական ուժ միայն հակառակորդի եւ սեփական ուժերի խստիվ հաշվարկի հիման վրա կարող է մշակել իր մարտավարությունը: Ըստ որում, քաղաքական ուժերը միշտ չէ, որ խտրություն են դրել միջոցների հայթայթման հարցում: Քիչ չեն դեպքերը, երբ չբավարարվելով ներքին ռեսուրսներով, նրանք չեն խորշել նաեւ արտաքին, հաճախ կասկածելի, օժանդակությունից: Երբեմն նման աջակցությունը վճռորոշ է եղել՝ ապահովելով հարցի դրական լուծումը:

Էջ 1 ընդհանուր 142 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով