Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժանր: Պոեզիա
Գրքի լեզու: Հայերեն
Էջերի քանակ: 34
Դիտումներ: 4
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Սոնա Գասպարյանի բանաստեղծությունների անտիպ ժողովածուն «Նոյյան Տապան» էլեկտրոնային գրադարանում: Ժողովածուն ներառում է «Իմ տունը», «Երազ», «Զարթոնք» և այլ քնարական գործեր:


Կարդալ Օնլայն

ԻՄ ՏՈՒՆԸ Երազում տեսա ես մեր տունն ավեր, Նստեցի քարին, լացեցի անկար, Նա իմ պես լուռ էր, օտարված, անտեր, Ներսում հարազատ ոչ մի շունչ չկար: Կամաց բացեցի դռները մեր հին. Կտուրի ներքո ցավ էր ու անդորր, Ո՞վ էր կողոպտել հուշերն իմ անգին, Ասես զարկվեց իմ սիրտը անզոր: Լուռ հավաքեցի փայտիկներն արնոտ, Սրբազան դողով կրակ վառեցի, Թոնիրը ծխաց իբր— հին կարոտ, Ու թախտի վրա հանդարտ մարեցի: Աչքս բացեցի ծանր երազից, Մորս գիրկն ընկած՝ լացի կարեվեր, - Մայրիկ,- ասացի,- այսօր ես նորից Երազում տեսա մեր տունը ավեր: 1999 թ. ԵՐԱԶ Վառվում է վերջին կանթեղը սրտիս, Աշնան մի թախիծ իջել է վրաս, Մարել են բոլոր հույսերը անծիր, Ամեն բան կարծես դարձել է անհաս: Իմ արցունքները թափվում են կաթ-կաթ, Այտերիս վրա կարոտն է խամրած, Աղջամուղջի մեջ քո դեմքն է վհատ, Աչքերիդ խորքում լույս է, լուսաբաց: Այդ հույսը ծփաց հրաշքով անգին Ու լուսավորեց ճամփան իմ անձուկ, Ես փյունիքի պես հառնեցի նորից՝ Ետ—ում թողած հուշերս տամուկ: Վառվում է դարձյալ փարոսը ճամփիս, Սիրո զեփյուռն է խաղում իմ սրտում, Զարթոնք է ապրում վշտաբեկ հոգիս. Շուրջս գարուն է, ծաղիկ ու խնդում... 2000 թ. ԶԱՐԹՈՆՔ Այսօր ես կայրեմ շղարշը սգո, Զգեստներ կհագնեմ կարմիր ու կանաչ, Հմայքներ հյուսող գարնան երգերով Իմ մեջ կամփոփեմ ժպիտներ ու կանչ:
Էջ 1 ընդհանուր 35 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով