Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Ականջդ բեր ասեմ: Աֆորիզմներ, անեկդոտներ, բանաստեղծություններ

Ականջդ բեր ասեմ: Աֆորիզմներ, անեկդոտներ, բանաստեղծություններ

Ժանր: Նովելներ
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2003
Դիտումներ: 1
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Ականջդ բեր ասեմ: Աֆորիզմներ, անեկդոտներ, բանաստեղծություններ — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Հայ իրականության մեջ Լաուրա Բալայանն առաջին կին աֆորիստն է: Աֆորիզմների այս գիրքը հանրագիտարան է, որտեղ հեղինակի տեսադաշտից դուրս չի մնացել մարդկային հոգու և հասարակության ոչ մի նրբերանգ:


Կարդալ Օնլայն

Հայ իրականության մեջ Լաուրա Բալայանը առաջին կին աֆորիստն է: Աֆորիզմների այս գիրքը հանրագիտարան է, որտեղ հեղինակի տեսադաշտից դուրս չի մնացել մարդկային փոխհարաբերությունների, գրեթե, ոչ մի ոլորտ: Նա համարձակ է ստեղծագործական կյանքում ոչ մի բանաստեղծության մեջ, այլեւ արձակի, հանձինս աֆորիզմների: Որպես բնաբան երբեմն օգտագործում է աշխարհի մեծերի մտքերը` կամ շարունակելով նրանց, կամ ընդիմախոսելով: Նա համարձակվել է շարունակել աֆորիզմի եւ հումորի Արարատին` Հակոբ Պարոնյանին:
Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին: /Հակոբ Պարոնյան/, իսկ քսաներորդ դարուն մեջ կաթը տակավին անարատ կծախին, վասն զի ջուրին գինը կաթեն անցած է:
Հետաքրքրական է նաեւ Լաուրա Բալյանի աստվածը: Նա, կարելի է ասել, իր նման է` չափից ավելի շատ է ազնիվ ու արդարամիտ: Իսկ, երբ նա հումորով քննադատում է, ապա դա ոչ թե աստծուն, այլ աստծո տանը ծառայող այն մարդու որդուն, որն անաստված բաներ է անում: Օրինակ, գողացած խաչը քեզ չի պահպանի:
Նույնը կարելի է ասել եւ մանկավարժության վերաբերյալ: Հեղինակն ինքը մանկավարժն է: Սկզբնական քսան տարին դպրոցում, իսկ մինչեւ 2000թ-ը` մանկավարժական ինստիտուտում: Հասկանալի է, որ նրա համակյանքը մանկավարժի կողմն է: Այլ, մի բան է, որ նա արմատահան է ուզում անել մանկավարժության մեջ գոյություն ունեցող արատները:

Էջ 1 ընդհանուր 3 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով