Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
ՍԵՎԱԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՍԵՎԱԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Ժանր: Գրականագիտություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2005
Էջերի քանակ: 6000
Դիտումներ: 8

Գրքի Մասին

1971 թ. հունիսի 17-ին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սեւակը զոհ գնաց ավտովթարին: Պատահարի վայրում զոհվեց նաեւ բանաստեղծի կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին: Այս
ողբերգությունը հետագայում սկիզբ դրեց մի առեղծվածի, որն այսօր էլ՝ վթարից 34 տարի անց դեռեւս չունի իր պատասխանը: Ինչպե՞ս դա կատարվեց եւ ի՞նչ էր դա՝ դժբախտ պատահա՞ր,
թե՞ կանխամտածված սպանություն: Ահա այս խորհրդավոր դեպքի եւ նրա իրական
պատճառների որոնմանն է նվիրված Հովիկ Չարխչյանի նոր մենագրությունը՝ «Սեւակի մահվան առեղծվածը»:
Պ. Սեւակի մահից հետո գրվել են հարյուրավոր հոդվածներ, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, լույս են տեսել տասնյակ խոհագրություններ: Սակայն այդ ամենով հանդերձ, սա առաջին անգամն է, երբ մի գրքում ի մի է բերվում առավել ամբողջական պատկերը, հրապարակ են հանվում մինչ օրս քիչ հայտնի եւ անհայտ բազմաթիվ փաստեր, վկայություններ, ականատեսների պատմություններ, վավերագրեր, մասնագետների դատողություններ ու վարկածներ: Ավտովթարի հանգամանքների մանրակրկիտ քննությունից, մի շարք հնարավոր վարկածների համադրությունից, առկա փաստերի հիման վրա առավել հավաստի հետեւություններ կառուցելուց զատ Հ. Չարխչյանը չի խուսափում անդրադառնալ նաեւ բոլոր այն մտացածին, հորինովի ու անհիմն կարծիքներին, որ այսօր էլ շարունակում են գերիշխող մնալ՝ մոլորության մեջ պահելով հասարակությանը: Սակայն բովանդակային առումով գիրքն ավելի ընդգրկուն է, քան միայն պատահարի հանգամանքների լուսաբանումն է: Հեղինակն առանձին գլուխներում անդրադարձել է Սեւակի մահվանը նախորդած օրերի իրադարձությունների մանրամասներին, մոտալուտ վախճանի
կանխազգացման շուրջ շրջանառվող խորհրդավոր պատմություններին, ինչպես նաեւ գրողի կտակի, նրա հուղարկավորության եւ, այսպես կոչված, հետմահու կյանքին առնչվող քիչ
հայտնի զարգացումների բացահայտմանը: Միայն նման ամբողջականությունն ու ընդգրկվածությունն է, որ թույլ է տալիս տեսնել իրադարձությունների պատճառահետեւանքային կապը, յուրաքանչյուր վարկած համադրել նախորդների հետ՝ ըստ ամենայնի քննելով ոչ միայն փաստերի ու տեղեկությունների ճշմարտացիությունը, այլեւ այն հաղորդող աղբյուրների վստահելիությունը:

«Սեւակի մահվան առեղծվածը» գրքով հեղինակն ինչ-որ առումով ամբողջացնում է նաեւ Պարույր Սեւակի կյանքի եւ գործունեության նոր դիտարկումների այն շղթան, որ սկիզբ էր դրել իր նախորդ՝ «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» երկհատոր աշխատությամբ:

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով