Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Գեղամա երկիր (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն)

Գեղամա երկիր (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն)

Ժանր: Աշխարհագրություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2004
Դիտումներ: 1
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Գեղամա երկիր (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն) — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Սևանա լճի ավազանի, Գեղամա աշխարհի պատմաաշխարհագրական նկարագիրը և հնագույն բնակավայրերը:


Կարդալ Օնլայն

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Գեղամա երկիրն ընդգրկել է Սեւանա լճի արեւմտյան եւ հարավարեւելյան ափամերձ շրջանները: Երկրամասը հյուսիս-արեւելքից եզերվում է Արեգունի եւ Սեւանի լեռնաշղթաներով: Արեգունի լեռնաշղթան սկսվում է Սեւանի լեռնանցքից եւ տարածվում մինչեւ Քաշաթաղ լեռնագագաթը1: Այն ունի 56 կմ երկարություն, որի առանցքային մասն ունի 2400-2600մ բարձրություն: Քաշաթաղ եւ Հինալ լեռնագագաթների միջեւ ձգվում է Սեւանի լեռնաշղթան: Նրա լեռնակատարի բարձրությունը 2600-2800մ է: Առանձին գագաթներ (Քաշաթաղ, Քարխաչ, Սարինտ) հասնում են 2900-3370մ բարձրության: Լեռնաշղթայի հարավարեւելյան մասն ավելի բարձր է՝ Հինալ գագաթում հասնում է 3367մ, որից դեպի հարավ-արեւմուտք, 42 կմ երկարությամբ, տարածվում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթան: Նրա առավելագույն բարձրությունը Քեթի (Ծառասար) գագաթն է (3437մ):

Էջ 1 ընդհանուր 4 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով