Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ Ղ. ԱԼԻՇԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ Ղ. ԱԼԻՇԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ

Ժանր: Փիլիսոփայություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2003
Էջերի քանակ: 25
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ Ղ. ԱԼԻՇԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Համառոտագրությունը առկա չէ...


Կարդալ Օնլայն

Պատմական գործընթացի փիլիսոփայական անդրադարձի (ռեֆլեքսիայի) անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ հարվածի տակ են դրվում ազգի գոյության հիմքերը` իդեալները, ավանդույթները, զարգացման ուղին, իսկ հայության պարագայում` նաեւ ֆիզիկական գոյությունը: Հոգեւոր եւ ֆիզիկական բնաջնջման վտանգի առջեւ կանգնած, մասնատված հայության համար Մխիթարյան միաբանները ստեղծեցին հզոր ազգապահպան համակարգ խարսխված վերաիմաստավորված հայոց պատմություն վրա: Հայության` քաղաքական ազատության հասնելու ամենաարդյունավետ ուղիններից մեկը ազատ եւ ինքնիշխան ապրելու հիշողության ազգային գիտակցության արթնացումն է: Պատմությունն, ըստ Մխիթարյանների, ազգից դուրս, արտաքին երեւույթ չէ, այն ներկայացնում է նրա գոյի էությունը, պատմությունը ոչ թե ազգից հեռացած դեպքերի շարք է, այլ նրա այսօրվա կենսակերպի խորքում գտնվող շերտը, որը մասնակից է ազգի ներկային եւ անանջատ հյուսվածքով ներառնված է ապագայի մեջ:

Էջ 1 ընդհանուր 30 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով