Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Ազգի կրոնական ըմբռնումը հայ տեսական մտքի համատեքստում և արդիականությունը

Ազգի կրոնական ըմբռնումը հայ տեսական մտքի համատեքստում և արդիականությունը

Ժանր: Փիլիսոփայություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2003
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Ազգի կրոնական ըմբռնումը հայ տեսական մտքի համատեքստում և արդիականությունը — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Ազգային ինքնության, եկեղեցու և կրոնական գիտակցության տեսական ըմբռնումները հայ փիլիսոփայական ժառանգության մեջ:


Կարդալ Օնլայն

Հայոց միջնադարյան պատմության, մշակույթի եւ գաղափարախոսության մեջ, հատկապես՝ Ավարայրի ճակատամարտից հետո, Հայ եկեղեցու գոյությունն ու նշանակությունը իմաստավորվել է իր ազգահավաք ու ազգապահպան մեծ գործունեությամբ, որը իրականանում էր կրոնական- գաղափարախոսական, կազմակերպական ու մշակութային բնագավառներում: Հայոց եկեղեցին վերջնականորեն ինքնահաստատվեց որպես ազգային կառույցի ամենակարեւոր հաստատություն: Փոփոխվող պատմական պայմանների ազդեցությամբ՝ եկեղեցու գոյությունը հավասարազոր էր դառնում ազգային գոյությանը: Բնականաբար, քրիստոնեությանը բնորոշ ընդհանուր աշխարհաքաղաքացիական գաղափարախոսությունը, վերացական բարոյաարժեքային ըմբռնումներն ու մարդասիրությունը Հայոց եկեղեցին ձգտում էր հաղթահարել՝ իր դավանաբանության մեջ ներառելով ազգային մտածողության, հոգեբանության ու գաղափարախոսության որոշ տարրեր, երանգներ, որոնք ծիսապաշտամունքային համակարգի մեջ ամրապնդվում էին հեթանոսական ավանդույթների ու բաղադրիչների ուժեղացմամբ: Աստիճանաբար հասարակության տարբեր շերտերում ավելի ընկալելի ու համոզիչ էր դառնում այն մտածողությունը, որ ազգային գոյության երաշխավորը Հայոց եկեղեցին է: Այսպիսով՝ կարող ենք նշել, որ V – VII դարերում, ազգային ինքնությանը սպառնացող վտանգի պայմաններում, ձեւավորվում է քաղաքական ու կրոնական նոր իրավիճակ, որը հնարավորություն էր տալիս հայոց ազգի հիմնական բնորոշիչը եւ գոյության նախապայմանը համարել Հայոց եկեղեցին: Ժողովուրդը պատմականորեն ու հոգեբանորեն իր գոյության հիմնական հատկանիշը, ազգապահպանման գործոնը եւ հնարավորությունը տեսնում էր եկեղեցու մեջ ու նրա շնորհիվ:

Էջ 1 ընդհանուր 3 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով