Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԻ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ (կրոն, գիտություն, բարոյականություն)

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ (կրոն, գիտություն, բարոյականություն)

Ժանր: Փիլիսոփայություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2003
Էջերի քանակ: 18
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ (կրոն, գիտություն, բարոյականություն) — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Համառոտագրությունը առկա չէ...


Կարդալ Օնլայն

Գոյություն ունեն աշխարհայացքի բազմաթիվ սահմանումներ, որոնց մեջ ընդհանրական է աշխարհայացքը` որպես աշխարհի, դրանում ապրող մարդու տեղի, դերի եւ ճակատագրի մասին հայացքների համակարգ դիտելը: Այդ համակարգի մեջ հանդես են գալիս գիտելիքը եւ համոզմունքը, վարքագծի բարոյական ու քաղաքական կարգավորիչները, գործունեության գաղափարական կողմորոշիչները, մարդու հասարակական ակտիվության նորմերն ու իդեալները, հավատը, տրամադրությունները, ձգտումները, արժեքները: Աշխարհայացքի մեջ առանձնանում են ճանաչողական, արժեքային-նորմատիվ, բարոյակամային եւ գործնական բաղադրատարրերը: Սահմանման հիմքում դնելով աշխարհի յուրացման սկզբունքը, մի շարք հեղինակներ աշխարհայացքը դիտում են մարդու ինքնագիտակցության հասարակական ձեւ եւ աշխարհի հոգեւոր-պրակտիկ յուրացում1: Հետագա շարադրանքում որպես հիմք ընդունված է այս սահմանումը:
Աշխարհի յուրացման պատմականորեն առաջին ձեւը եղել է նախնադարյան մարդու ցեղային ինքնագիտակցությունը եւ դրա հիման վրա ձեւավորված դիցաբանական աշխարհայացքը: Աշխարհի հոգեւոր-պրակտիկ յուրացման ձեւերն են նաեւ կրոնն ու արվեստը: Բարոյականությունը սոցիալական իրականության հոգեւոր-պրակտիկ յուրացման ձեւ է, իսկ գիտությունն ու փիլիսոփայությունը` ոզջ իրականության տեսական յուրացման ձեւեր:
Աշխարհայացքի կարեւորագույն հիմնադրույթներից է հավատը: Հավատը մարդու հոգեկանի զգայական-հուզական որոշակի վիճակ է, որին բնորոշ են.
ա) գիտելիքի ընդունումը որպես ճշմարիտ, անկախ այն բանից ճշ մարիտ է, թե ոչ,

Էջ 1 ընդհանուր 21 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով