Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ.

Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ.

Ժանր: Պատմություն
Հրատարակիչ: Նոյյան Տապան
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2002
Էջերի քանակ: 99
ISBN: ISBN
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ. — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ ազատագական պայքարի շատ կողմեր այսօր էլ գիտական հետաքրքրություն են ներկայացնում: Մասնավորապես, ազատագական պայքարի մարտավարության հարցերը նորովի մեկնաբանության կարիք են զ•ում: Գրքում, սկզբնաղբյուրային հարուստ նյութի, պարբերական մամուլի եւ հիմնախնդրի վերաբերյալ հրապարակի վրա առկա ուսումնասիրությունների բազայի վրա լուսաբանվում են 19-րդ դարի վերջի հայոց ազատամարտի մի շարք հարցեր, փորձ է արվում նորովի գահատել հայ ազատագրական պայքարի առանձին դրվա•ներ:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, պատմության ֆակուլտետների ուսանողության, պատմության ուսուցիչների եւ ընթերցող հասարակայնության համար:


Կարդալ Օնլայն

Ներածություն 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի նկատմամբ չի խամրել գիտական հետաքրքրությունը: Դա միանգամայն բնական է, քանզի Հայաստանում եւ սփյուռքում հարուստ պատմագիտական գրականության առկայությամբ հանդերձ, հիմնախնդրի որոշ կողմեր այսօր էլ սպառիչ լուսաբանված չեն, իսկ մի մասն էլ վերագնահատության կարիք են զգում: Օրինաչա՞փ էր այդ պայքարը, արեւմտահայությունն այլընտրանքի հնարավորություն ունե՞ր, պայքարի ընթացքում գործադրված միջոցներն որքանո՞վ էին ընդունելի եւ արդյունավետ, արդյո՞ք իրատեսական էին պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը, ազգային-քաղաքական ուժերը բավականաչափ ճկու՞ն էին պայքարի ընթացքում համապատասխան մարտավարական շտկումներ կատարելիս, որքանո՞վ էր Հայկական հարցի լուծումը կախված արտաքին քաղաքական գործոններից... Այս եւ նմանատիպ հարցադրումներն, անշուշտ, սոսկ հռետորական չեն, իսկ պատմագիտական ոչ աղքատ ժառանգության առկայության պայմաններում դրանց տրվող պատասխաններն էլ՝ ոչ միանշանակ: Կարծում ենք այսօր բոլոր հիմքերը կան, որպեսզի պատմագիտությունը հիմնախնդրի ուսումնասիրման գործում նախորդ շրջանին բնորոշ փաստական նյութի կուտակումից ու շատ դեպքերում էմպիրիկ շարադրանքից, քաղաքական ու գաղափարախոսական կաշկանդումներից որակական անցում կատարի դեպի փաստերի համակողմանի եւ օբյեկտիվ վերլուծություն՝ պատասխան տալով վերը նշված հարցադրումներին: Ըստ որում, այդ ուղղությամբ յուրաքանչյուր փորձ կանխավ դատապարտված կլինի ստույգ ձախողման, եթե ուսումնասիրողը հիմնախնդրին չմոտենա պատմականության դիրքերից՝ դեպքերն ու գործընթացները չքննարկի ժամանակի որոշակի՝ անկրկնելի պայմանների մեջ, այլ հետին թվով՝ մարգարեանալու ձգտումով: Ցավոք, ոչ վաղ անցյալում պատմագիտությունն այդ հարցում ունեցել է որոշակի, եւ ամենեւին էլ ոչ եզակի, օրինակներ: Մեկ գրքի շրջանակներում, անշուշտ, անհնարին է եւ նման հավակնություն էլ չունենք տալ վերը շարադրված հարցադրումների սպառիչ եւ հիմնավորված պատասխանը: Պարզապես կփորձենք անդրադառնալ հայոց ազատամարտի համար սկզբունքային նշանակություն եւ կար—որություն ունեցող պայքարի մարտավարության հարցին եւ ներկայացնել այն էվոլյուցիան, որն ապրել է հայոց ազատամարտը 1895-1898թթ.՝ մեր ժողովրդի արեւմտահայ հատվածի համար ստեղծված չափազանց ծանր պայմաններում: Հայկական հարցի միջազգայնացված եւ 1890-ական թվականների կեսերին վերաբացված լինելն այն գործոններն են, որոնցից վերացարկվելը պարզապես անհնար է դարձնում այդ տարիների հայ ազատագրական պայքարի մարտավարության որեւէ ընկալում: Հետեւաբար, վերջինիս հետ առնչվող հարցերը կարող են քննարկվել միայն Հայկական հարցի, եւ ընդհանրապես մերձավորարեւելյան խնդիրների, շուրջ տերությունների միջեւ ծավալված դիվանագիտական սուր պայքարի ու նրանց հակամարտ շահերի բախման համապատկերի վրա: Ըստ որում հիմնականում ուշադրության կենտրոնում կպահենք 1896-1897թթ. իրադարձությունները, երբ Հայկական հարցը դարձել էր մերձավորարեւելյան ճգնաժամի առանցքային խնդիրներից մեկը՝ դրանով իսկ էապես ազդելով ազատագրական պայքարի մարտավարության վրա:
Էջ 1 ընդհանուր 2 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով