Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Գիտությունասպանություն մանկավարժականում

Գիտությունասպանություն մանկավարժականում

Ժանր: Մանկավարժություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2015
Դիտումներ: 1
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Գիտությունասպանություն մանկավարժականում — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Մանկավարժական համալսարանում գիտական ատենախոսությունների և կրթական չափորոշիչների շուրջ հրապարակախոսական-գիտական քննադատություն:


Կարդալ Օնլայն

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Կայացած պաշտոնական գիտությունասպանությունը հաստատող տասնյակից ավելի փաստերից առայժմ ներկայացնում եմ միայն ներքոբերյալը:
ՀՀԿ Փոխնախարար Մանուկ Մկրտչյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին ժամը 14.00-ին ՀՊՄՀ -ում գործող ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդին ներկայացրեց իր «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը եւ պրակտիկան» վերնագրով դոկտորական ատենախոսությունը: Հայաստանի մանկավարժագիտության ընտրանիին ներկայացնելով ուսուցման մի պատկերացում, որը գիտականորեն մտածողները պետք է որ մերժեին, սակայն մերժող չեղավ:
Ահա դա. «Կոլեկտիվ ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակին բնորոշ են հետեւյալ առանձնահատկությունները.
-ուսումնական խումբը կազմված է տարբեր տարիքի ու մակարդակի սովորողներից,
-ուսումնական խմբի տարբեր անդամներ ուսումնական պարապմունքների միեւնույն պահին զբաղվում են տարբեր հարցերով: Մեկը կարող է զբաղվել յուրացրածը ամրապնդելով, իսկ մյուսը՝ ստուգարք հանձնել:
- մի քանի հոգի ինչ-որ հարց են քննարկում, մեկը ինքնուրույն ինչ-որ թեմա է ուսումնասիրում, մի աշակերտ իր դասընկերոջը նոր թեմա է բացատրում, մի խումբ երեխաներ ուսուցչի հետ ինչ-որ հարց են ուսումնասիրում,
- ընդհանուր ծրագիրը տարբեր սովորողներ թեմանների ու բաժինների տարբեր հաջորդականությամբ են յուրացնում», ( սեղմագիր 18-19 ): Այլեւս չկա միատարիք դասարանը եւ դասանյութի ուսումնասիրությունը հրահրող եւ սկսվածը կազմակերպող ուսուցիչը:

Էջ 1 ընդհանուր 4 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով