Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Փոքրիկը

Փոքրիկը

Ժանր: Պատմվածք
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2006
Էջերի քանակ: 7
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Փոքրիկը — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Ծեր էր, անօգնական ու միայնակ: Հիվանդ էր, գամված` անկողնուն: Ու արդեն քանի ամիս էր այդ ծերունուն խորթ քույրն էր խնամում, որին օտարների մոտ չգիտես ինչու «ազգականուհի» էր անվանում ծերունին: Քրոջ օգնությամբ էր ինքը օրվա մեջ հազիվ մեկ անգամ վեր կենում անկողնուց, մի պտույտ կատարում սենյակում, նստում հին, կաղնե փայտե սեղանի մոտ, մաշված ու էլ ավելի հին աթոռին մի կարճ ժամանակ եւ նորից պառկում:


Կարդալ Օնլայն

'’Ծեր էր, անօգնական ու միայնակ: Հիվանդ էր, գամված` անկողնուն: Ու արդեն քանի ամիս էր այդ ծերունուն խորթ քույրն էր խնամում, որին օտարների մոտ չգիտես ինչու «ազգականուհի» էր անվանում ծերունին: Քրոջ օգնությամբ էր ինքը օրվա մեջ հազիվ մեկ անգամ վեր կենում անկողնուց, մի պտույտ կատարում սենյակում, նստում հին, կաղնե փայտե սեղանի մոտ, մաշված ու էլ ավելի հին աթոռին մի կարճ ժամանակ եւ նորից պառկում:
Որքան զզվելի ու անտանելի էր դարձել մարդու համար այդ անիմաստ արարողությունը, պտույտը: Հետո պառկում էր ու սպասում: Ինչի՞ն էր սպասում: Մահվա՞ն: Իր տարիքում էլ ինչի՞ կարող էր սպասել: Երազներ այլեւս չուներ: Երազ մնալով` նրանք մաշվեցին: Իսկ իրականությունն իր համար դաժան է ու դառը. ծեր է, հիվանդ:
Երբեք չամուսնացավ: Երբեք մշտական կին չունեցավ իր կողքին, որ սիրեր, հոգ տաներ իրեն: Միակ կինը, որ երբեւէ մտածել ու մտածում է իր մասին, դա խորթ քույրն է: Նա էլ արդեն երիտասարդ չէ: Կինը ճաշն է եփում, տունը հավաքում, իրեն օգնում սենյակում պտույտ անելու, հետո թողնում ու գնում է: Նա էլ իր հոգսերն ունի:

Էջ 1 ընդհանուր 8 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով