Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Բարեւ եւ նորից  բարեւ

Բարեւ եւ նորից բարեւ

Ժանր: Պատմվածք
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2007
Էջերի քանակ: 6
Դիտումներ: 4
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Բարեւ եւ նորից բարեւ — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Մի օր երեկոյան, տատիս սենյակ մտնելով, սեղանի վրա ընտանեկան հին ալբոմը տեսա: Զարմացա. վաղուց, շատ վաղուց այն չկար ու հանկարծ տեսնում եմ իմ դիմաց դրված:
Սկսեցի զգուշությամբ թերթել: Ու թվաց, իմ ձեռքում մի հին ու հազվագյուտ մասունք է, որն իր մեջ պահում է վաղուց ավարտված պատմություններ, անկրկնելի պահեր, մարդկանց պատկերներ, որոնք արդեն կամ շատ ծեր են, ինչպես Մարգարիտ տատս կամ այլեւս մեզ հետ չեն:
Շարունակում էի թերթել...


Կարդալ Օնլայն

'’Մի օր երեկոյան, տատիս սենյակ մտնելով, սեղանի վրա ընտանեկան հին ալբոմը տեսա: Զարմացա. վաղուց, շատ վաղուց այն չկար ու հանկարծ տեսնում եմ իմ դիմաց դրված:
Սկսեցի զգուշությամբ թերթել: Ու թվաց, իմ ձեռքում մի հին ու հազվագյուտ մասունք է, որն իր մեջ պահում է վաղուց ավարտված պատմություններ, անկրկնելի պահեր, մարդկանց պատկերներ, որոնք արդեն կամ շատ ծեր են, ինչպես Մարգարիտ տատս կամ այլեւս մեզ հետ չեն:
Շարունակում էի թերթել...
-Իմ հեռավոր ազգականուհին էր եկել: Նստեցինք, խոսեցինք: Հետո ալբոմը բերեցի, նկարները սկսեցինք նայել եւ մեր ջահելությունը հիշել,- իմ թիկնուքում հանկարծ լսեցի մորական տատիս մեղմ ու հուզված ձայնը:
-Հավանաբար քսան տարի չեմ տեսել այս ալբոմը: Որտե՞ղ էր այն, տատ,- հարցրի ես:
-Իմ դարակներից մեկի մեջ էր, այնտեղ էի պահում: Ո՞ւմ են հետաքրքիր այս խունացած լուսանկարները: Միեւնույնն է, այս մարդկանցից շատերին չեք հիշում կամ ճանաչում,- իմ զարմացած խոսքին, պատասխանեց տատս:
-Ի՞նչ կապ ունի դա, մեր հարազատներն են, չէ՞: Խնդրում եմ , այլեւս չպահես, թող մյուս ալբոմների հետ լինի,- ասացի ես:
-Լավ, բալես...-ասաց տատս ու քսքստացնելով հողաթափերը, դուրս եկավ սենյակից:

Էջ 1 ընդհանուր 7 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով