Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Թափառող հոգին

Թափառող հոգին

Ժանր: Պատմվածք
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2006
Էջերի քանակ: 17
Դիտումներ: 4
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Թափառող հոգին — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին


Կարդալ Օնլայն

Վրեժխնդրության ու սիրո մեջ կինն ավելի բարբարոս է, քան տղամարդը: Ֆ. Նիցշե
Օրեր շարունակ այդ տանը կռիվ էր, վեճ... -Հասկացի'ր, դու հիմի չես կարա էդ էրեխուն ունենալ: Թող այս փոքրիկը մի քիչ մեծանա, նոր կմտածենք երկրորդի մասին: Չես տեսնո՞ւմ մեր վիճակը. հազիվ ա աշխատածս փողը հերիքում, - բարկացած ասում էր ամուսինը կնոջը: -Բայց ես հղի եմ եւ չեմ ուզում հրաժարվել իմ էրեխից, չեմ ուզում ազատվել նրանից... Երբեք չեմ մոռանա, ոնց էին իմ նախկին ընտանիքում տարիներով երեսիս շպրտում, որ չբեր եմ, չոր ծառի նման եմ, կին չեմ ու հանկա՞րծ...հղիանալուց հետո չունենամ էս էրեխին, որի սրտիկի զարկն եմ արդեն զգում իմ կրծքի տակ: Մահվան գնով անգամ կունենամ...Ու հետո էլ, փողը պատճառ չի. մենք վատ չենք ապրում: Թող մեկի փոխարեն երկու էրեխա մեծանա: Պատճառն էն ա, որ դու ինձ չես սիրում եւ չես ուզում, որ ես էլ էրեխա ունենամ...Դու դեռ սիրում ես քո Անուշին, դա յա իմ դժբախտությունը... -Հիմարություններ ես խոսում, վերջ տո'ւր,- գոչեց ամուսինը: -Ճշմարտությունը դառն ա, հա՞: Բայց ես մեղավո՞ր եմ...- հարցրեց կինը: -Իսկ դու սիրո՞ւմ ես էս էրեխուն, ասա` սիրում ե՞ս,- հանկարծ խոսքը փոխեց ամուսինը: -Սիրում եմ, բայց ինքս էլ եմ ուզում մայր դառնալ,- ասաց կինն ու ավելացրեց,- դու ինձ չես հասկանում...
Էջ 1 ընդհանուր 18 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով