Ունի՞ արդյոք տեսական կենսաբանությունը սեփական հիմքեր, թե՞ ամբողջապես հենվում է ֆիզիկայի եւ քիմիայի վրա: Այս հարցի ուսումնասիրությունը ֆիզիկայի եի փիլիսոփայության հիմքերի հարթության վրա թույլ է տալիս եզրակացնել, որ կենսաբանության հիմքերը նոր գիտության մեջ բաժանվում են մաթեմատիկական բնագիտության եւ փիլիսոփայության միջեւ եւ այդպիսով գիտությունը հանդես է գալիս որպես պրոբլեմ, որն իր հերթին տանում է դեպի կյանքի պրոբլեմ որպես միասնական հիմք բովանդակ իմացության, ունիվերսումի համար, որի լուծման անհրաժեշտության գիտակցումից է ի վերջո կախված մարդկության գոյատեւման պրոբլեմի հաղթահարումը:
գիրքը հասցեագրվում է ընթերցողների այն լայն շրջանակներին, որոնք հերաքրքրվում են գիտության տրամաբանական-մաթեմատիկական, նաեւ փիլիսոփայական հիմքերով: