Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Ռեզիդենտը

Ռեզիդենտը

Ժանր: Վեպ
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2004
Էջերի քանակ: 351
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Ռեզիդենտը — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Այն ամենը, ինչ ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայն խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի», «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով։

Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում մի հայորդու, հզոր անհատականության, պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը։ Ընթերցողը առաջին անգամ կծանոթանա հայ ժողովրդի արժանավոր զավակի՝ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938 1941թթ. ԱՄՆ ում ԽՍՀՄ ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար), 1942-1947թթ. ԽՍՀՄ ՆԳԺԿ արտաքին հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»՝ ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Բադալի Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ պատմությանը։
Վեպում բոլոր իրադարձությունները, դեպքերը ճշմարտություններ են՝ հիմնված արխիվային նյութերով ու փաստաթղթերով։ Հեղինակը տուրք չի տվել գրողի, լրագրողի երեւակայությանը։ Գրքում պատմական փաստերը, անցքերը ընթերցողին են ներկայացվում նոր տվյալներով, նոր մեկնաբանությամբ, քանզի բոլոր փաստաթղթերն ու նյութերը գաղտնի ծառայությունների հետախուզական տվյալներ են՝ զերծ քաղաքական նպատակահարմարությունից ու ենթատեքստից։


Կարդալ Օնլայն

Նվիրում եմ հորս՝ Լիպարիտ Նիկոլի Աղաբաբյանին
Մաս առաջին Գենադի Մուտք Մոսկվա։ Լուբյանկա։ Փետրվար, 1931թ.։ Ձնաբուքը, զոհին կորցրած գազանի նման պատեպատ զարկվելով, գալարվում էր լուսնկա գիշերվա մեջ, չափչփում նրբանցքներն ու շքամուտքերը, հավաքում փողոցների ձյունն ու շրմփոցով ծեփվելով սառած պատուհաններին՝ նվաղում շենքերի պատերի տակ։ Լուբյանկայի երկրորդ հարկի պատուհանից առկայծող լույսն անթարթ աչքի պես հետեւում էր քամու անփույթ վայրիվերումներին։ Լուսամուտից դուրս նայող զինվորականը, հայացքը փողոցից կտրելով, նկատեց, որ աշխատասենյակն ամբողջությամբ կորել է ծխի մեջ։ Միացյալ պետական քաղաքական վարչության (ՄՊՔՎ) արտասահմանյան բաժնի պետ Արթուր Արտուզովը, լեփ-լեցուն մոխրամանի մեջ հանգցնելով հերթական ծխախոտը, հորանջելով նայեց ժամացույցին. արդեն կեսգիշեր էր։ Աշխատասեղանի թղթապանակների միջից առանձնացրած գործը վերցնելով՝ եւս մեկ անգամ ուշադրությամբ սկսեց ընթերցել.
Էջ 1 ընդհանուր 403 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով