Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Կանաչ տերեւն  ու   ծեր  ծառը

Կանաչ տերեւն ու ծեր ծառը

Ժանր: Պատմվածք
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2006
Էջերի քանակ: 10
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Կանաչ տերեւն ու ծեր ծառը — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին


Կարդալ Օնլայն

Խոր աշուն է...
Օրերը մռայլ են, երկինքն` ամպամած, անձրեւներն` անդադար, այգու ծառերը` վաղուց մերկ: Հողը խշշում է թափված ու կիսափտած տերեւների առատությունից: Քայլելուց ոտքերդ խրվում են թաց ու փխրուն հողի մեջ, ցեխոտվում: Հողը կպչուն, հողը թաց...Երբ դադարում է անձրեւը, բարձրանում է քամի: Թե մեկը, թե մյուսը իր ներկայությամբ ցույց է տալիս բնության տված ուժը:
Նախկին կանաչի մեջ կորած ծառերն այժմ սեւին են տալիս իրենց մերկությամբ: Շուրջբոլորն աշնանային տխրություն ու գորշություն է: Ու այս ամենի մեջ թվում է` չորացել է այգին. կանաչի ոչ մի հետք...
Բայց զարմանալիորեն, չնայած այս ուշ աշնանը, այս տխուր եղանակին, այս անդադար ծեծող անձրեւին, երբ հողի մեջ կարելի է տեսնել միայն գորշ ու կիսափտած տերեւներ, ծառերից մեկի վրա նկատվեց տերեւ: Մի տերեւ: Այն էլ կանաչ, այն էլ շատ սիրուն: Նայում ես, թվում է` քնից նոր արթնացած ու բացված լինի: Նրա մակերեսի թելանման ջլերը եւ ժանեկազարդ եզրերը դեռեւս լավ մնում են: Ու այս ցրտին նուրբ տերեւին կամ քամին է թակում կամ անձրեւը: Բայց...չի պոկվում: Աներես է, մտածեցին թափված, խոնավությունից գորշացած, իրենց իրական տեսքը կորցրած մյուս տերեւները:
-Ի՞նչու չի պոկվում,- հանկարծ հնչեց ներքեւից մի ձայն. հողի մեջ կորած, միայն մի փոքրիկ մասը երեւացող տերեւանման ինչ-որ գոյություն:

Էջ 1 ընդհանուր 11 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով