Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Ժանր: Պատմություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2002
Էջերի քանակ: 13
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին


Կարդալ Օնլայն

Հարգելի ընկերներ, տիկնայք եւ պարոնայք։ Իմ ելույթը բաղկացած է երկու մասից, եւ, նախքան բուն թեմային անդրադառնալը, հարկ եմ համարում համառոտակի ներկայացնել հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության կատարած աշխատանքները վերջին երկու տարում։ Այո՛, հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչությունն Արցախում ստեղծվել է շուրջ երկու տարի առաջ, եւ, իմ կարծիքով, արվել է հնարավորը ներկայիս սուղ ու դժվարին պայմաններում։ Այսպես, վերահաշվառել ենք Մարտակերտի շրջանի եւ Ստեփանակերտ քաղաքի հուշարձանները, ընդ որում, Մարտակերտում դրանց թիվը կառավարության կողմից հաստատված 229-ից հասցվել է շուրջ 1200-ի։ Պատմաճարտարապետական եւ հնագիտական հուշարձանների պահպանության նկատառումներից ելնելով, կազմվել են պայմանագրային ձեւեր, այսպես կոչված պահպանական պարտավորագրեր, որոնք օգտագործվում են այս կամ այն հուշարձանի պահպանության գործը օրենսդրական ճանապարհով կարգավորելու համար։ Օրինակ, Խոջալուի օդանավակայանի ղեկավարության հետ կնքվել է պահպանական պարտավորագիր՝ օդանավակայանի տարածքում գտնվող դամբարանադաշտի պահպանության համար։
Պատմական հուշարձանների, ինչպես նաեւ բնության եւ կենդանական աշխարհի պահպանության բարելավման նկատառումներից ելնելով, կազմել ենք ծրագրեր՝ Արցախում կազմակերպելու-ստեղծելու «Խաչեն» եւ «Դիզակ» բնապատմական եւ «Շուշի» պատմա-մշակութային արգելոց-թանգարաններ։

Էջ 1 ընդհանուր 16 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով