Կենսագրություն
Սամվել Անդրանիկի Պողոսյան
Պատմական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ:
2004թ. հրատարակել է «Պողոս Նուբար փաշա. ազգային գործիչը», 2005թ.` «Հայոց ցեղասպանությունը (Պատճառները, ընթացքը, հետեւանքները)» մենագրությունները, հեղինակ է ավելի քան երկու տասնյակ գիտական եւ մեթոդական հոդվածների:
Արմեն Ասրյան
Ծնվել է 1971թ. օգոստոսի 17-ին Երեւանում:
1989-1994թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Պատմության եւ իրավագիտության բաժնում:
1994-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1997-2002թթ. եղել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավար-ժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի հայցորդ:
2005թ. աշխատում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում որպես Հայոց պատմության դասախոս:
Պատմական գիտությունների թեկնածու է, ատենախոսության թեման` «Արամ Մանուկյան. կյանքը եւ գործը»:
Հրատարակել է հայ ազգային-ազատագրական շարժման եւ հայոց անկախ պետականության վերականգնման պատմությանը նվիրված մոտ երկու տասնյակ գիտական հոդվածներ եւ մեկ մենագրություն («Արամ Մանուկյան. կյանքը եւ գործը /Ազատագրական շարժման եւ անկախ պետականության վերականգնման ուղիներում/», հրատ. 2005, 2008, 2009թթ.):
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Խաչատուր Ռոստոմի Ստեփանյան
Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 2-ին Ջավախքի Ղադո գյուղում:
1994-1998թթ. սովորել եւ ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի պատմության բաժինը:
1998-2001թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայում` «Հայոց պատմություն» մասնագիտությամբ:
2001-2006 թթ. ղեկավարել է իր կողմից Ախալքալաքում հիմնադրված Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալությունը:
2006թ.-ից մինչ օրս դասավանդում է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնում:
Պատմական գիտությունների թեկնածու է:
Հեղինակ է 2 մենագրության եւ շուրջ 2 տասնյակ գիտական եւ գիտամեթոդական հոդվածների:
Էդգար Գագիկի Հովհաննիսյան
Ծնվել է 1982թ. օգոստոսի 6-ին Կոտայքի մարզի Նոր գյուղում:
1999թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն համալսարանի Հայոց պատմության ամբիոնում որպես ասպիրանտ:
2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ներկայում աշխատում է Մանկավարժական համալսարանում որպես հայոց պատմության դասախոս:
Հեղինակ է մի շարք գիտամեթոդական հոդվածների: