Առաքում
Գնումներ և առաքումՀաճախորդը գնումներ կատարելիս կարող է վճարել միայն անկանխիկ (քարտային վճարում, էլեկտրոնային դրամապանակ) տարբերակով:
Պատվերը կատարելիս Հաճախորդը պարտավոր է հաշվին ունենալ բավարար միջոցներ նշված ապրանքը գնելու համար, եթե Հաճախորդը պատրաստվում է կատարել անկանխիկ գնում:
Նոյյան Տապան գրադարան-գրախանութը (ՆՏ Հոլդինգ ՍՊԸ) իրավունք ունի այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր, միջոցառումներ և այլն) հետաձգելու պատվերների առաքման ժամկետները, ինչպես նաև կասեցնելու որոշակի Ծառայությունների մատուցումը` այդ մասին տեղեկացնելով Հաճախորդին Կայքում հրապարակման կամ անհատական հաղորդագրության միջոցով:
Նոյյան Տապան գրադարան-գրախանութի կողմից հայտարարված ընդհանուր առաքման ժամկետները պայմանական են, դրանց խախտման համար Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում։ Յուրաքանչյուր պատվերի համար Ընկերությունը տեղեկացնում է Հաճախորդին տվյալ պատվերի առաքման ժամկետի մասին։
Պատվերը ուղարկվում է հասցեատիրոջը միայն պատվերը հաստատվելուց հետո: Ներկայացված տեսականին հնարավոր է ամբողջական չլինի, պատվիրված ապրանքի խանութում առկա չլինելու դեպքում պատվերը չեղարկվում է և օգտատիրոջ գումարը վերադարձվում է, եթե նախապես գանձվել էր:
Առաքման գումարը կախված է առաքման հասցեից և առաքվող ապրանքի քաշից, ինչպես նաև տվյալ պահին գործող ակցիաներից:
Ապրանքի վերադարձի կամ փոխանակման հետ կապված հարցերով խնդրում ենք այցելել ՆՏ Հոլդինգ ՍՊԸ։ Հասցեն՝ Երեւան, Իսահակյան 28
Չգրանցված հաճախորդների պատվերները կարող են չեղարկվել, եթե անհրաժեշտ տվյալները ճշգրիտ լրացված չեն:
Գրքերի առաքումը Երեւանի ողջ տարածքում կատարվում է Յանդեքս առաքման ծառայության միջոցով։ Հաշվարկվում է մեր պահեստից ՝ Երեւան, Իսահակյան 28 հացեից մինչեւ առաքման կետ հասնեկլու արժեքը՝ ըստ Յանդեքս առաքման հավելվածի ։ Երեւանից դուրս հանրապետության ողջ տարածքում առաքման արժեքը կախված է քաշից եւ հեռավորությունից։ Նոյյան Տապանը առաքումները իրականցնում է ՀայՓոստի միջոցով։
