Գաղտնիության քաղաքականության
Ինչպե՞ս և ի՞նչ տեղեկություններ ենք մենք հավաքագրում:
Երբ գրանցվում եք «books.nt.am» կայքում, կամ կատարում եք պատվերներ մեր կայքից, կամ երբ լրացնում եք մեր կայքում տեղադրված հայտի մեջ պահանջվող տեղեկատվությունը կամ լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը:
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/ տվյալ, որը մեր կողմից մշակվում է և Դուք կատարելով վերը նշված գործողություններից որևէ մեկը համաձայնվում եք դրա հետ:
Մենք հավաքագրում ենք գրանցման ժամանակ կամ Հայտերով պահանջվողտեղեկատվությունը (անձնական տվյալները): Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ գրանցվում եք կայքում, բաժանորդագրվում եք հրատարակվելիք գրքերին, կատարում եք պատվերներ:
Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները:
Մենք կարող ենք օգտագործել գրանցման, բաժանորդագրման, «Հետադարձ կապ» ձևի կամ Հայտերի լրացման կամ կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով.
Սպասարկման որակի բարձրացման նպատակով կայքի բարելավման համար և հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար, ինչպես նաև Ձեզ հետ կապ հաստատելու կամ խնդրանքին արձագանքելու համար:
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:
Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Կայքի աշխատանքներն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:
Մասնակցության դադարեցում Դուք ունեք հնարավորություն ցանկացած պահի ջնջելու Ձեր օգտահաշիվը՝ գրելով մեր էլ. հասցեին՝ [email protected] թեմա դաշտում լրացնելով «օգտահաշվի հեռացում»։ Նամակի բովանդակության հատվածում պետք է գրել Ձեր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, որոնք կցված են կայքի ձեր օգտահաշվին և նշել ջնջելու պատճառը:
Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է կայքում և նման փոփոխությունից հետո Կայքից օգտվելու դեպքում Դուք համաձայնում եք փոփոխված տարբերակին:
Ձեր իրավունքները
Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ: Դուք իրավունք ունեք հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը կամ պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, մենք չենք կարող շարունակել Ձեզ մատուցել Ծառայություններ կամ շարունակել ձեզ հետ առկա այլ պայմանագրային հարաբերությունները: Բացի այդ, նշենք, որ անձնական տվյալների ջնջումը իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով միշտ չէ, որ հնարավոր է։
Այնուամենայնիվ, Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին հետագա գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց` այդ մասին գրավոր կամ Ընկերության կողմից սահմանված այլ ձևով Ձեր կամահայտնությունը հասցնելու միջոցով։
Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն:
Դուք իրավունք ունեք բողոք-պահանջ ներկայացնել Ընկերությանը, եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները մշակվել են խախտումներով կամ եթե համաձայն չեք Ձեր անձնական տվյալների մշակման կարգի հետ:
Դուք կարող եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության լիազոր մարմին, իսկ ՀՀ-ում տվյալների պաշտպանության լիազոր մարմինն է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
