Օգտագործման կանոններ

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Նոյյան Տապան»-ի առցանց գրադարան-գրախանութը «books.nt.am» կայքի միջոցով մատուցում է օնլայն գնումների ծառայություն, որի միջոցով կայքի այցելուները հնարավորություն ունեն ձեռք բերելու կայքում ներկայացված ապրանքները և պատվիրելու առաքում, որի բնութագիրը, պայմաններն ու գինը նշվում են Կայքում։

Կայքում առաջարկվում են նաև այլ ծառայություններ ու հնարավորություններ, ներառյալ` հրապարակվելիք գրքերի բաժանորդագրություն, օգտվողին տրվում է հնարավորություն մեկնաբանություններ անելու գրքերի վրաբերյալ ու մասնակցելու քննարկումներին և այլն: Կայքում առաջարկվող ծառայությունները կարող են վճարովի լինել, որի վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է Կայքում. Հաճախորդը տեղեկանում է դրա մասին մինչ ծառայությունից օգտվելը` հնարավորություն չունենալով օգտվելու նման ծառայությունից առանց վճարման։

Առցանց առևտրի և այլ վճարովի ծառայությունների դիմաց վճարման ձևի մասին տեղեկությունը հրապարակվում է Կայքում։ Կայքում տվյալների լրացումը, ապրանքի կամ ծառայության ընտրությունը, դրա դիմաց վճարումը համարվում է դրա վերաբերյալ պայմանագրի ձեռագիր ստորագրությանը հավասարազոր։ Վճարման վերաբերյալ Ընկերությունը Հաճախորդին տրամադրում է էլեկտրոնային հավաստում, որը հավաստում է գործարքի կնքումը։

Քննարկումներ, մեկնաբանություններ և Կայքում հրապարակային այլ արտահայտություններ անելիս Հաճախորդները պարտավոր են հարգել Ընկերության, վերջինիս աշխատակիցների, Կայքի այլ օգտատերերի և այլ անձանց իրավունքները, չանել վերջիններիս պատիվը, արժանանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող, թշնամանք կամ բռնություն քարոզող կամ հակաօրինական կոչեր պարունակող որևէ հրապարակումներ։

Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք Կայքում և բացեք անհատական հաշիվ Կայքում նշված գրանցման գործընթացի միջոցով, առանց որի Կայքի որոշ ծառայություններ կարող են անհասանելի լինել: Յուրաքանչյուր Օգտատեր կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտատերերն իրավունք չունեն օգտագործել այլ անձի անհատական հաշիվը: Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք, որի դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակելու հաշիվը:

Հեղինակային իրավունք

Կայքում ներկայացված և Նոյյան Տապանի կողմից հրատարակված ցանկացած գիրք պաշտպանված է հեղինակային իրավունքով:

Ցանակացած մեջբերում կատարելիս պարտադիր է նշել «books.nt.am» կայքը՝ որպես նյութի աղբյուր:

Ընկերությանը պատկանող նյութերը առևտրային նպատակներով օգտագործելը կամ ամբողջ ծավալով կրկնօրինակելը կամ տարածելը արգելվում է և հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության։

Հեղինակային իրավունքների պաշտպանությունը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահամված կարգով: