Մեր մասին

books.nt.am կայքը ստեղծվել է 2003 թ. «Նոյյան Տապան» Մեդիա Միավորման նախաձեռնությամբ՝ որպես Նոյյան Տապանի էլեկտրոնային գրադարան, նպատակ ունենալով ներկայացնել գրականասեր հանրությանը Հայաստանի եւ Սփյուռքի հրատարակչություններում հրատարակված եւ տպագրված գրքերը, պատմել հրատարակչական զարգացումների ու նորությունների մասին, կապեր ստեղծել հրատարակիչների, տպագրիչների, գրավաճառների եւ ընթերցողների միջեւ:
2025 թվականին Կայքը վերափոխվել է առցանց գրադարան-գրախանութի, որտեղ կարելի է ոչ միայն կարդալ, այլեւ գնել գրքեր։ Տեխնիկական պատճառներով այժմ հասանելի չէ հին books.nt.am -ի նախորդ ողջ պարունակությունը, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։
Կայքի նախորդ տարբերակում տեղադրված էին մեծամասամբ Նոյյան Տապան Հրատարակչության կողմից հրատարակված գրքերը։
Նոյյան Տապան հրատարակչությունը (1990թ․) եւ տպարանը (1993թ․) անցած տարիների ընթացքում հրատարակել եւ տպագել է գրքեր եւ բրոշյուրներ, ամսագրեր, թերթեր եւ այլն, այդ թվում նաեւ մեր կողմից հրատարակվող The Noyan Tapan Highligts անգլալեզու, ֆրանսալեզու շաբաթաթերթը։ Նոյյան Տապան տպարանը կատարում է օֆսեթ եւ թվային տպագրություն, ինչպես նաեւ կազմարարական աշխատանքներ։
Պատվերների համար զանգհարել +374 55 509052։

