Լսե՞լ ես, ասում են, կյանքը նման է օրվան:
Նրա նման գեղեցիկ ու քնքուշ արեւածագ ունի, շոգ կեսօր եւ զով ու խաղաղ մայրամուտ: Ու դրանցից յուրաքանչյուրը՝ մեկը մյուսին հաջորդելով, գեղեցիկ պահերով, ակնթարթներով չկրկնվող է իր ժամանակի մեջ:
Տես, նոր օր է բացվում: Արեւը հորիզոնում սկսում է կամաց-կամաց բարձրանալ: Ոսկեշող ճառագայթներն անցնելով թափանցիկ օդի ու ծառերի սաղարթների միջով, մխրճվում են հողի մեջ, հասնում ծառ ու ծաղկի արմատին եւ քնից արթնացնում նրանց: Լույսը հասնում է բոլորին: Շուրջդ լցվում է քնքուշ ջերմությամբ: Լույսը, օդում իշխող անուշ բույրերը ներ են խուժում ներսդ ու քանդում հոգուդ խաղաղությունը: Ականջիդ է հասնում առվի մեղմիկ քչքչոցը, որը քաղցր ղողանջի նման շոյելով լսելիքդ՝ շշնջում է քեզ անուշ խոսքերգ
-Քոնն է այս ամեն գեղեցիկը: Տիրիր, վայեիր: Երջանիկ եղիր լուսաշող առավոտով:
Սիրտդ սկսում է ուռչել քո ներքին ուրախությունից, շուրջդ տիրող ամեն մի շարժից, ձայնից: Նկատում ես անգամ տերեւի վրա հավաքված ցողը, որի մեջ արեւի ժպիտն է խաղում ու ճյուղերին նստած մանանան:
Դառնում ես մի խենթ, որը թեւերը պարզած գոռում է, ճչում, պարզապես ասում աշխարհին ու մարդկանց, որ սիրում է այս ամենը, իրենց:
Մի' կաշկանդվիր: Մի' պահիր ոչինչ քո մեջ: Մի' ծածկիր զգացմունքդ, ցավդ ու ուրախությունդ: Հոգիդ բաց, լույսը ներս թողգգգ
Կանչիր բարձր ձայնով քեզ սիրելի ու հարազատ մարդկանց: Իմացի'ր, որքան էլ հեռու լինեն նրանք` ձայնդ անպայման կլսեն ու կշրջվեն քեզ փնտրելու: Չգտնելով` միայն կժպտան ու կասեն միմյանցգ
-Դեռ շատ երիտասարդ է, խենթ:
Ու այս ամենը միայն առավոտ ծեգին` կյանքի արշալույսին, արեւի դեռեւս քնքուշ, ջերմացնող ճառագայթների ու վաղորդյան ցողի ժամանակ:
Հետո քամու թեւին նստիր ու թռիր դեպի երկնքի կապույտը, ինչպես ազատ ու ուժեղ թռչուն: Ճախրիր վեր, ճախրիր որքան կարող ես, որքան ուժ կա թեւերիդ մեջ: Կուրծքդ պարզիր առաջ ու գնա քամուն հակառակ: Հասիր ամպերին, նստիր նրանց փրփուր գոյության մեջ: Ու քո բարձրությունից տես դաշտեր, անտառներ, գետն օձագալար եւ հորիզոնը` ոսկե մշուշում:
Հետո ավելի վեր թռիր: Քանդիր քեզ պահող կապանքներն ու նորից ճչագգգ Եղիր ազատ գործով ու մտոք: Գիտցիր, դու կարո'ղ ես, դու ուժե'ղ ես, դու շա'տ երիտասարդ ես: Արա այն, ինչ ուզում ես, եղիր այն, ինչ երազում ես: Քո ուժն արեւածագիդ մեջ է` քո երիտասարդությամբ, խենթությամբ, արկածներով ու սիրովգգգ
Ոսկե սկավառակն էլ ավելի բարձրանալով, տիրական է դառնում շրջապատի վրագգգ
Հորդառատ գետի նման վարարում ես, փրփուր բերանով զարնվում ափամերձ քարերին, վերցնում նրանց քո մեջ, թրջում: Հետո հանդարտվում, մի պահ քեզ թուլացնում ու ետ գալիս, խառնվում մեծ ջրի հետ, կորչում նրա մեջ: Բայց սա մի պահ է, թվացյալ խաղաղություն: Շուտով նոր ուժ ստացած, ավելի մեծ թափով կսուրաս առաջ, կբարձրանաս վեր, շատ վեր եւ տարածվելով կհասնես հեռավոր ապառաժներին ու կմաքրես նրանց դարերի փոշին:
Երիտասարդության համար ոչինչ սահման ու ավարտ չունի: Տիեզերքն է քո չափը: Այնտեղ ես դու քեզ ազատ ու անկախ զգում քո թռիչքի ու վայրէջքի մեջ` ձգտելով հեռու մնալ միօրինակությունից, խառնուրդից:
Անհատականությունդ թող երեւա իր մտքով, վճռով, զգացմունքների պոռթկումով: Արհամարհիր վախը, կեղծը, մահը: Սուզվիր ճշմարտի վճիտ ջրերում, մաքրության ու լույսի մեջ:
Ժամանակը հոսում է: Երկնքի կապույտը քանի գնում, ավելի է մգանում: Ամպի կտոր այլեւս չկա: Նրա վերջին պատառը ձգվեց ու հեռացավ: Արեւն արդեն բավականին բարձր է: Նա է հիմա շրջապատին իշխում:
Անկրկնելի պահի մեջ փոխվում է օրը: Բնության հրաշք խաղն է դագ գեղեցիկ արեւածագին փոխարինում է կարմիր ու էլ ավելի տաք ու այրող կեսօրը:
Խենթությունները, որ արել ես առավոտյան, դեռ ապրում են քո մեջ, բայց` զսպված: Արտաքուստ թվում ես ավելի հանգիստ, ավելի մեղմ: Բայց ո~չ, դա թվում է: Դու ավելի տաք ես ու շոգ օրվա մեջ փնտրում ես զովություն կանաչ սաղարթներում, գետի ջրերումգ եփվում ես, եռումգգգ
Ու ազատություն ես նորից տենչում: Ծեգին արած խենթություններդ գլուխ են բարձրացնում: Ուզում ես գոռալ:
-Կամա~ց, մի արա նման բան,-կլսես ներքին մի ձայն:
-Բայց ինչո՞ւ,-կհարցնես դու:
-Օրդ կիսվել է, ճչալը պարկեշտ չէ:
-Իսկ ի՞նչ անեմ, երբ ներքին ուժս այսքան հզոր է ու այսքան տիրական:
-Մաս-մաս արա ամենը քո մեջ, իսկ ճիչդ թող փոխվի պարզապես բարձր ձայնի:
-Այդպես չեմ կարող, միջին չկա ինձ համար: Կամ պետք է ճչամ որքան ուժ ունեմ կամ էլ` լռեմ:
-Թող խենթություններդ: Լռիր, հանդարտվիր, զսպիր քեզ: Արեւածագ չէ, վարմունքդ ու ճիչդ այլեւս չեն հասկանագգգ
-Գոնե մեկ անգամ:
-Դա էլ հերիք է այսուհետ քեզնից օտարվելու, քեզ չընդունելու համար: Լսիր ինձգգգՀիշիր` ժամանակդ թեքվում է դեպի մայրամուտգգգ-կասի ձայնը վերջին անգամ ու կչքվի: Եվ դու կփորձես լսել նրան ի հակառակ քո ցանկություններիգգգ
Օրը կամաց -կամաց իջավ, արեւը թուլացավ, ջերմությունը պակասեց: Այրող շոգը, որի մեջ այնքան ուժ ու կիրք ունեիր, փոխվեց մեղմ զովի: Շրջապատի գույները մգվեցին: Իրական կանաչն ու կարմիրն ասես դարձան միագույն: Արեւածագին ու կեսօրին փրփուր , կատաղած գինի հիշեցնող արյունդ սկսում է կամաց-կամաց հանգստանալ: Ու այդ հանդարտված գինին իր ներքին ուժով, արբեցնում, հանգստացնում է քեզ: Դառնում ես խաղաղ, մեղմ: Գինին երգ է հյուսում քո մեջ: Ճիչդ մարեց, փոխարենը՝ երգում եսգգգԵրգը հոսում է, դուրս հորդում քո ներսից` խաղաղացնելով սիրտդ ու հոգիդ: Թե մեկը, թե մյուսը լի են ուրախ հիշողություններով, որոնք գալիս են հեռվից` դեռ արեւածագից: Իսկ տխրություն չկար առավոտյան, իսկ եթե կար, ապա այն չես էլ նկատել: Ուրիշների օդում կրակած ծուռ միտքը, վատ վարմունքը թեթեւ խաղ ես համարել ու մոռացության գրկում թողել: Նրանք հոգուդ խորքերն այդպես էլ չհասան:
Մայրամուտին` հրաշքներն ուժեղ երեւակայության արդյունք ես սկսում համարել, մոռանալով, որ հենց դու` դեռ արեւածագին, քո շուրջը բազում հրաշքներ էիր նկատում, հրճվում, ուրախանում:
Ու հիմա, քո օրերի իրիկնամուտին, անցած օրդ` կյանքդ, այլ կերպ ես տեսնում իր տեղում ու ձեւում` ուղիղ կամ ծուռ, գունեղ կամ անգույն:
Տեսնում ես ու խորհումգգգ
-Արդյո՞ք ճիշտ ապրեցի: Արդյո՞ք տվի ու վերցրի այն, ինչ Աստծո կամքով իմն էր, - մտածում ես դու: Հետո մեկ այլ անհանգիստ միտք գալիս ու նստում է քո մեջ,- արդյո՞ք կհիշվի անունս իմ սերունդների բերանում, թե կկորչի անհետք:
Ու սկսում ես ի մի բերել ամեն մի արժեք, որ մինչ այդ ոչ նկատել ես, ոչ գիտակցել: Բայց այն արդեն ձեռք ես բերել, ունես: Երբ գումարդ կդառնա մի մեծ կշիռ, կհպարտանաս, կհանդարտվես քո մեջ: Հետո կփակես աչքերդ ու կսկսես հանգիստ նիրհել, մտածելով` ապրածս զուր չէր:
Մայրամուտդ թող երբեք չթախծի: Ու տխրությունը, որ երբեմն այսպես, թե այնպես կգա հեռվից, վանիր քեզնից: Թույլ մի տուր տիրի մտքիդ ու սրտիդ: Նրան տեղ մի տուր քո հոգում: Հոգիդ բացիր ու լցրու միայն քաղցր հուշերով, արեւով, լույսով:
Վայելի'ր մեղմ ու խաղաղ մայրամուտդ:
Արեւը թեքվեց ու թաքնվեց շատ հեռուներում` հեռավոր լեռների ետեւում:
Մթնեցգ օրը հալվեց, կյանքը վերջացավ, անվերադարձ գնալով ու կորչելով ժամանակի մեջ: