Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
Մի քանի րոպե մարդկանց մեջ Մարիամ Ամիրխանյան
Էջ / 3
Պատմություն

Մի քանի րոպե մարդկանց մեջ

Մարիամ Ամիրխանյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 3

Երեկոյան Սեւանի մոտ լցակայանի հերթի մեջ ենք, մի փոքր հեռու մի խումբ մոլոկան կանայք են կանգնած: Բարձրահասակ են ու ձիգ մեջքով: Ժանյակներով գլխաշոր, երկար կիսաշրջազգեստ, երկարաթեւ բլուզ: Կաթնագույն, թույլ վարդագույն կամ երկնագույն երանգների մի փունջ:

-Տեսնես, ինչո՞ւ պարսկուհիները բաց գույնի գլխաշոր չեն կապում, - բարձրաձայն մտմտում եմ ես, - նույն գլխաշորն է, նույն փակ հագուստը... բայց ո՞նց է, որ սրանք գեղեցիկ են, իսկ նրանց նայելիս լարվում ես` սեւն ու թուխը շատ է:

Մեր հերթն հասնում է, ես մեքենայից իջնում, գնում եմ սպասասրահ: Անցնում եմ մի մեքենայի կողքով, մեջը անկապ հռհռացող լակոտներ են: Լցակայանի կրպակի վաճառողուհին` թմբլիկ մի աղջիկ անհավանական նեղ մի տաբատով ու շատ ձիգ բլուզով թիկնել է սրանց բաց պատուհանին` կլորիկ բարեմասնությունները դեմ արած մոլոկանների խմբին: Նրանց տղամարդիկ շուռ են եկել, կանայք ցածրաձայն զրուցում են:
-Կյա՛նք, - ծորում է վաճառողուհին, - կյա՛նք, որ մյուս անգամ...

Էջ 1 ընդհանուր 3 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով