Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
Եթե փափագում ես լինել կորիզը Կանթեղ
Էջ / 1
Պոեզիա

Եթե փափագում ես լինել կորիզը

Կանթեղ

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 1

Եթե փափագում ես լինել կորիզը շրջապատիդ,
Ապա պետք է լինես անսակարկ նվիրական,
Զոհես անձդ, հանգիստդ, զվարճանքդ,
Եթե կարիք լինի, զոհես՝ հոգիդ եւ սիրո զգացմունքներդ
Ի սեր մարդկանց՝ հարազատներիդ , շրջապատիդ
Եվ Հայրենիքիդ փրկության…
Եթե կարող ես անսակարկ եւ առանց ակնկալիքի
Հասնել բոլորին, առանց տրտունջի
Գիշերներդ անքուն անցկացնելով
Հոգատար լինես կարիքավորներին,
Բայց հանգիստ ու խաղաղ սրտով տեսնես արշալույսը,
Հոգիդ ուրախությամբ պարուրված, երջանիկ վեր կանգնես
Շարունակես կյանքի ճանապարհը՝ ժպտադեմ
Որով Սերը պահանջում է՝
Անսակարկ զոհաբերանք, նվիրում,
Եվ ահա այդ ժամանակ
Կկառողանաս սիրել ու լինել
Աշխարհի երջանիկներից մեկը:

Ապրիլ 23, 2013

Էջ 1 ընդհանուր 1 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով