Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ժանր: Փիլիսոփայություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2003
Էջերի քանակ: 7
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Նվիրվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Սուրենի Արեւշատյանի ծննդյան 75 - ամյակին


Կարդալ Օնլայն

Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Կառլեն Միրումյան

Հայոց փիլիսոփայության պատմությունը հայագիտական ու փիլիսոփայապատմական համեմատաբար երիտասարդ գիտաճյուղերից է: Այն սկիզբ է առել 1940 – 50-ականներին վաստակաշատ գիտնականներ Վ.Կ. Չալոյանի եւ Հ.Գ. Գաբրիելյանի աշխատությունների շնորհիվ: Նրանց հաջողվեց առանձնացնել հայոց փիլիսոփայության պատմության պրոբլեմային դաշտը, մասամբ՝ վեր հանել եւ լուսաբանել անցյալում կուտակված փիլիսոփայական հարուստ նյութը, նշմարել հայ փիլիսոփայական մտքի առնչությունները այլ ժողովուրդների փիլիսոփայական ժառանգությանը (անտիկ, միջնադարյան, նորաեվրոպական), դրա ինքնատիպ բնույթն ու կարեւորությունը թե՛ ազգային, թե համաշխարհային փիլիսոփայության ամբողջական եւ համակողմանի հետազոտության տեսանկյունից: Բնական է, որ այդ ժամանակաշրջանում հետազոտական-մեթոդաբանական զինանոցը պայմանավորված էր մարքս-լենինյան մեթոդաբանությամբ եւ գաղափարախոսական սկզբունքներով: Այդուհանդերձ, գիտական եւ ազգային հիմնական խնդիրը լուծված էր. հայոց փիլիսոփայության պատմությունը հանդես եկավ իբրեւ գիտափիլիսոփայական գիտելիքի ինքնուրույն բնագավառ:

Էջ 1 ընդհանուր 8 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով