Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԵՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԵՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Ժանր: Իրավունք
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2006
Էջերի քանակ: 224
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԵՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Դատաիրավական բարեփոխումների առաջին փուլի իրականացման ընթացքում սահմանադրական կարգադրագրերը դրվեցին նոր օրենսդրության, մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսդրության հիմքում: Խոսքը վերաբերում է անձի հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանադրական երաշխիքներին, որոնք ուղղված են քրեական դատավարության ընթացքում օրինականության պահպանմանը եւ կամայականության բացառմանը:
Ուստի սույն գրքում հետազոտվել ու վերլուծվել են կասկածյալի եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքի եւ դրա ապահովման բովանդակությունը, պաշտպանության իրավունքի բնութագրիչ հատկանիշները, կասկածյալի եւ մեղադրյալի դատավարական իրավունքները, դրանց իրականացումն ապահովող երաշխիքներն ու մեխանիզմները: Ընդ որում, ուսումնասիրվել են քրեական դատավարության իրավունքի գիտության մեջ տվյալ թեմայի առավել արդիական եւ վիճահարույց հիմնահարցերը:
Ընդսմին, վերլուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը զարգացած իրավական պետությունների քրեադատավարական օրենսդրության համապատասխան դրույթների համադրությամբ` այն հաշվով, որպեսզի արժեւորվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրական նշանակությունը (առկա օրենսդրական փորձը), ինչպես նաեւ ի հայտ բերվեն (բացահայտվեն) այն հիմնահարցերը, որոնք շրջանցված են կամ լուծված են թերի: Ըստ այդմ, գիրքն ունի գիտական եւ նորմատիվ անհրաժեշտ հենք:


Կարդալ Օնլայն

Առաջաբան

Դատաիրավական բարեփոխումների առաջին փուլի իրականացման ընթացքում սահմանադրական կարգադրագրերը դրվեցին նոր օրենսդրության, մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսդրության հիմքում: Խոսքը վերաբերում է անձի հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանադրական երաշխիքներին, որոնք ուղղված են քրեական դատավարության ընթացքում օրինականության պահպանմանը եւ կամայականության բացառմանը:
ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարվելու կապակցությամբ դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի իրականացման ընթացքում օրենսդրի առջեւ, մասնավորապես՝ կապված քր. դատ. օր-ի բարեփոխման հետ, դրված են հետեւյալ հիմնախնդիրները`
ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը համապատասխանեցնել բարեփոխված Սահմանադրության դրույթներին (պահանջներին).
բ) ստեղծել երաշխիքների գործուն համակարգ` միտված անձի պաշտպանությանը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի ինքնիրավ գործողություններից եւ չարաշահումներից.
գ) բարձրացնել թե' նախնական քննության եւ թե' դատական քննության արդյունավետությունը, այսինքն՝ ստեղծել առավել արդյունավետ քրեական դատավարություն.
դ) ամրապնդել եւ զարգացնել մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում, ըստ այդմ՝ ուժեղացնել մինչդատական վարույթի նկատմամբ դատարանի վերահսկողական դերը, ընդլայնել պաշտպանության կողմի իրավունքները.

Էջ 1 ընդհանուր 276 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով