Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Ժանր: Պատմություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2002
Էջերի քանակ: 3
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին


Կարդալ Օնլայն

Լինելով Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասը, Արցախի ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է նյութական եւ հոգեւոր բարձրարժեք մշակույթ ու իր համեստ ավանդը ներդրել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում։
Արցախի տարածքում հայտնաբերված են հնեաբանական նյութեր՝ բրածո խխունջներ (Քռասնի), ծովաստղեր (Քարաղբյուր)։ Գիտական մեծ արժեք ունի նախաթռչնի (արխեոպտերիքս) բրածո գլուխը՝ պատահականորեն հայտնաբերված Հադրութի շրջանի Պետրոսաշենի տարածքից, որը 4-րդ նմուշն է աշխարհում։ Արցախում արձանագրված են հին քարեդարին պատկանող մի շարք քարանձավ-բնակավայրեր՝ Ազոխի,Շմանեքի, Ծծախաչի, Հյունոտի, Ավանա, Ալեքսանա-Ղուզունի, Աստղաշենի, Շիկաքարի, Պախրայի քարանձավները։ Այս քարանձավ-բնակավայրերից ամենանշանավորը Ազոխի քարանձավն է՝ Հադրութի շրջանում, որի 5-րդ հնագիտական շերտում 1968թ. հայտնաբերվել է հնագույն մարդու (կնոջ) ստորին ծնոտ երկու սեղանատամով։ Այն նախկին ԽՍՀՄ տարածքում ամենահնագույն գտածոն է եւ պատկանում է արխեանտրոպ մարդկանց խմբին։
Արցախի տարածքում արձանագրված են մեզոլիթին, նեոլիթին, էնեոլիթին, բրոնզեդարին եւ վաղ երկաթի դարաշրջանին (բնութագրական) վերաբերող հուշարձաններ։
Մարտակերտի շրջան - Արցախում հնագիտական հուշարձաններով հարուստ տարածքը համարվում է Մարտակերտի շրջանը։

Էջ 1 ընդհանուր 3 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով