Կենսագրություն
մշակույթի պատմաբան, փիլիսոփա, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, որոնք թարգմանվել են մի քանի օտար լեզուներով: Երկար տարիներ դասավանդել է Երեւանում եւ արտասահմանյան մի շարք համալսարաններում, որտեղ կարդացել է փիլիսոփայության եւ քաղաքակրթության պատմության թեմաներով դասախոսություններ: 2000թ. լույս է տեսել նրա «Արեւմտյան Եվրոպա. վաղ քրիստոնեությունից մինչեւ Ռենեսանս» (ռուսերեն) խորագրով գիրքը, որն իրենից ներկայացնում է Եվրոպայի պատմա-մշակութային զարգացման առանցքային փուլերին առնչվող ուսումնասիրություն` սկսած Հռոմեական կայսրության անկումից մինչեւ Վերածնունդ: Գրքում տրվում են նաեւ Եվրոպական քաղաքակրթության առաջընթացի պատճառների վերլուծությունը:
Ա.Հարությունյանը հեղինակ է հանդիսանում նաեւ գեղարվեստական ստեղծագործությունների: 2005թ. լույս է տեսել նրա վեպի եւ նովելների ժողովածուն` «Խփված անգղը» (ռուսերեն) խորագրով գիրքը: