Կենսագրություն
Վարուժան Խաստուր (Վարուժան Սուրենի Սահակյան) — Գրող, հրապարակախոս, թարգմանիչ: Հայաստանի գրողների միության անդամ: Ծնվել է Երևանում 1961թ.: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
Տպագրվել են նրա «Երկխոսություն», «Ժամադիտակ», «Սպասում», «Փառապսակ», «Լույս Զվարթ», «Առհավություն», «Բանականության ողբերգությունը», «Երազի երկինք», «Երևանյան բոհեմ», «Քառյակներ», «Մայրաքաղաքներ Հայոց», «Մարդեղություն» գրքերը: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Օմար Խայյամի «Ռուբայիներ» (1993թ.) և Մախթումկուլի Ֆրագիի «Հատընտիր» (2014թ.) գրքերը: 2024 թ. արժանացել է Թուրքմենստանի նախագահի Պատվո շքանշանին: