Կենսագրություն
15 տարեկանից սկսել է լրագրությամբ զբաղվել, հանդիսանալով «Կոմսոմոլեց» ռուսերեն թերթի արտահաստիքային թղթակից: 16 տարեկան հասակում դարձել է ստեղծագործական աշխատանքների Համամիութենական մրցույթի Հանրապետական փուլի դափնեկիրը, գրավելով առաջին տեղը (ներկայացված աշխատանքն էր` «Իջեւան-Հրազդան երկաթուղի ճանապարհը», ռուսերեն, I կարգի դիպլոմ): 1987-ին ակտիվ հասարակական գործունեության համար արժանացել է ՀԼԿՄ Հրազդանի շրջանի պատվոգրով: Արցախյան շարժման սկզբից, երբ ադրբեջանցիները փորձում էին փոխել ժողովրդագրական իրավիճակը Ղարաբաղում, մեկնել է կամավոր հիմունքներով Արցախ եւ 1988-1990 թվականներին աշխատել Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղում որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ: Միեւնույն ժամանակ համագործակցել է տեղի «Կարմիր դրոշ» (հետագայում` «Խաչեն») թերթում: 1988-ի դեկտեմբերի 8-ից մասնակցել է Սպիտակի փրկարարական աշխատանքներին: Շարժմանն իր ակտիվ մասնակցության պատճառով, հայտնվել է ոչ ցանկալի մարդկանց ցուցակում: Ելույթներ է ունեցել հանրահավաքներին, մասնակցել ցույցերին, պայքարի հետ առնչվող այլեւայլ գործողություններին: Սեյդիշենում հիմնել է Բարեգործական Երիտասարդական Միությունը, ինքնաթիռներով օգնություն հասցրել գյուղացիներին` սննդամթերք, հագուստ եւ այլն: Երբ դրությունն լարվել էր, բոլորի հետ միասին գիշերային հերթապահություններ է արել:
1991 թ-ից աշխատել է Հրազդանի նորաստեղծ հեռուստակայանում: Պատերազմական դրության օրերին ազատամարտիկների ջոկատներից մեկի հետ դարձյալ Ղարաբաղ է մեկնել՝ Ղարադաղլուի, Խոջալուի ? մի շարք այլ բնակավայրերի ազատագրության օրերին: 1992 թ. տեղափոխվել է Հունաստան: Համագործակցել այդ ընթացքում Աթենքում հրատարկվող «Նոր աշխարհ» թերթին, հանդիսանալով վերջինիս թղթակիցը Հյուսիսային Հունաստանում: Հենց այս շաբաթաթերթում էլ տպագրվել են իր բանաստեղծությունների մեծ մասը: Մի?նույն ժամանակ հանդիսացել է Կ. Պոլսում տպագրվող «Քուլիս» ամսագրի թղթակիցը Հունաստանում: Հունարենը սովորելուց հետո, սկսում է այդ լեզվով հոդվածներ գրել հայ ժողովուրդի մասին: Առաջին նյութն էր` «Ղարաբաղյան շարժման ժամանակագրությունը»: Կարճ ժամանակ անց հոդվածագրության իր սյունակն է բացում Ալեքսանդրուպոլիս քաղաքում լույս տեսնող «Գնոմի» («Միտք») հունական թերթում: Դառնում է Էվրու մարզում լույս տեսնող «Թրիիկիոս անեմոս» հունատառ ամսագրի խմբագրակազմի անդամ: Հիմնադիր անդամն է Աթենքի նախկին քաղաքապետ Դիմիտրիս Ավրամոպուլոսի կողմից հռճակված «Ազատ քաղաքացիներ» կուսակցության, ինչպես նաեւ` «Քաղաքացիություն» («Պոլիտիա») հասարակական կազմակերպության: Տարբեր ժամանակներում հոդվածներ է պատրաստել «Նոր Մարմարա», «Ֆրանս-Արմենի», «Ակոս», «Ար?», ? սփյուռքի մի շարք այլ մամլո միջոցների համար: 2002-ի վերջից ապրում ? աշխատում է Իսպանիայում: Հանդիսացել է «Նոր աշխարհ» թերթի թղթակիցը այդ երկրում: Հոդվածներ է գրել «Արգումենտի ի ֆակտի-Եվրոպա» շաբաթաթերթի համար: Իսպաներենն ուսումնասիրելուց հետո, շտապել է հանդես գալ հայ ժողովուրդի մասին պատմող առանձին հոդվածներով ու հոդվածաշարերով: Ընտրվել է Վալենսիայի Լրագրողների Միության անդամ: Մի առ ժամանակ անց Իսպանիայի Լրագրողների Միությունների Ֆեդերացիայում ազգությամբ հայ միակ անդամն է դարձել: Առաջին իսկ հոդվածը այդ կապակցությամբ կազմակերպության մարմին «Պերիոդիստաս» («Լրագրողներ») ամսագրում ուներ. «Հրանտ Դինկը` բոլորս ենք» վերնագիրը:
2007-ին Մադրիդում կայացած ապրիլքսանչորսյան միջոցառման ժամանակ հանդես է եկել հիմնական ելույթով Հայոց Ցեղասպանության մասին (երկու հիմնական ելույթներ էին ներկայցվել այդ օրը. իսպաներենով` Պասկուալ Օհանյան, հայերենով` Ա.Ղուկասյան): Այդ ժամանակվանից էլ սկսվում է նրա համագործակցությունը «Հայլուր»-ի հետ, հանդիսանալով վերջինիս թղթակիցը Իսպանիայում: Նույն թվականի վերջերից Արթուր Ղուկասյանը սկսում է ներկայացնել Հայաստանը հեղինակավոր Մամուլի Միջազգայի Ակումբում: Այդ կազմակերպության կայքէջում տեղադրված առաջին իր հոդվածն էր` «Նախիջ?անի հին խաչքարերի ոչնչացումը», որն անմիջապես տարածվեց Ակումբում տարբեր երկրները ներկայացնող անդամների շրջանում: Իր մասնակցությունն է ունեցել ՄՄԱ տարվա մրցանակների հանձնման կազմակերպչական աշխատանքներում, երբ այդ մրցանակներից մեկը հանձվել է Հրանտ Դինքին: Բացման խոսքն է ունեցել, երբ Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղի էր ունեցել առաջին հայկական խաչքարի բացումը: Մասնակցել է Եվրոխորհրդարանում կայացած եւ Մեծ Եղեռնին նյութին նվիրված գիտաժողովներին:
Հանդիսանում է Չեխիայում հրատարկվող «Օրեր» ամսագրի եւ «Եղիշե» համահայկական լրագրողական ցանցի թղթակիցը Իսպանիայում: Որոշ բանակցություններից հետո սկիզբն է դնում միջազգային մամուլի մեջ աննախադեպ մի իրադարձությանը, երբ բացառապես օտար մամուլի մի միջոց (այս պարագայում` Վեգա Մեդիա Պրեսսը), տեղ է հատկացնում մեկ այլ ժողովուրդին նվիրված մի բաժնի համար, որն հենց այդպես էլ կոչվում է` Արմենիա Պրեսս եւ որի գլխավոր խմբագիրն է հաստատվում Ա.Ղուկասյանը:
Կազմակերպել է իսպանացի հումանիստ Խոսե Անտոնիո Գուռիարանի «Հայեր. մոռացված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը Վալենսիայում: «Ինտերէկոնոմիա» հեռուստաալիքով առաջին անգամ ամբողջ Իսպանիայով մեկ ցուցադրվրվել է Հայոց Ցեղասպանության հարցին նվիրված քննարկումներ, որ շատ կար?որ էր Թուրքիայի հետ մշտապես բարեկամական հարաբերություններ ունեցող ? Քաղաքակրթությունների Դաշինքի ծիրից ներս Անկարայի հետ ավելի սերտ փոխարաբերություններ հաստատած մի երկրի ներսում, որն ցայժմ մերժում է ճանաչել Մեծ Եղեռնը: Վերոհիշյալ հեռուստաքննարկումներին մասնակցում էին լրագրող, հրապարակախոս ? իսպանացի հայասեր Խոսե Անտոնիո Գուռիարանը, գրող-արձակագիր Գոնսալո Գուարչը (Հայոց Ցեղասպանությանը նվիրված եռագրության հեղինակը), հայտնի իսպանացի հեռուստալրագրող Անտոնիո Կաստիյեխոն ? Հայաստանն ու հայ ժողովուրդին ներկայացնող Արթուր Ղուկասյանը:
Վարել է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության մեկնարկին նվիրված միջոցառումը: Իսպանիա-Հայաստան մշակույթի մերձեցման ? հանուն Հայոց Ցեղասպանության ճանաչմանա համար կատարած աշխատանքի համար Ա.Ղուկասյանը ճանաչվել է որպես լավագույն արտասահմանցի լրագրող եւ արժանացել Վեգա Մեդիա Պրեսսի ու Մամուլի Միջազգային Ակումբի մրցանակին:
ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ? ՀՀ Ազատմարտի վետերաների միասնության անդամ է: Պարգ?ատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով ? Պատվոգրով՝ ՀՀ բանակի 20-ամյակի կապակցությամն Հայրենիքին մատուցած ծառայությունների համար: