Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Համլետ Հարությունյան Կարդացել են 2150
ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՎԱՐԱՆԴԱՑԻՆԵՐԸ (1988-2001) ՄԱՏԵՆԱՇԱՐ N 2
հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում: Ակտիվորեն մասնակցել է Վերին Վեյսալուի, Ալիբալիի եւ այլ մարտերի:

Զոհվել է 1994 թ. հուլիսի 14-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի յոթ երեխա:

ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԳՐԻՇԱՅԻ

Ծնվել է 1976 թ. ապրիլի 12-ին, Գյունե Ճարտարում: Միջնակարգն ավարտել է գյուղում: Ղարաբաղյան պայքարում ներգրավվել է 1993 թվականից: Մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների:

Ջոկի հրամանատար Գառնիկ Շահրամանյանը զոհվել է 1995 թ. փետրվարի 2-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ՀԱԿՈԲՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՐԱՆՏԻ

Ծնվել է 1962 թ. օգոստոսի 22-ին, Գյունե Ճարտարում: Ստացել է միջնակարգ կրթություն: 1980-82 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է որպես մեխանիզատոր: Արցախյան պայքարին մասնակցել է 1988-ից: Մասնակցել է Վերին Վեյսալուի, Ուրյանա լեռան, Գեւորգավանի, Շարքարի մարտերին:

Լեյտենանտ Սուրեն Հակոբյանը զոհվել է 1995 թ. փետրվարի 11-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՄԱՅԻԼՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԵՐՑԵՆԻ

Ծնվել է 1973 թ. հունիսի 16-ին, Գյունե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: Այնուհետեւ սովորել է Ստեփանակերտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Մինչ այդ ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1990 թվականից: Ակտիվորեն մասնակցել է Ներքին Վեյսալուի, Աղդամի, Գեւորգավանի, Ալիբալիի, Ուրյանա լեռան մարտերին:

Ինժեներասակրավորական վաշտի հրամանատար Արսեն Մայիլյանը զոհվել է 1995 թ. մայիսի 8-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՅՈՒՐԱ ՆԻԿՈԼԱՅԻ

Ծնվել է 1960 թ. սեպտեմբերի 24-ին, Գյունե Ճարտարում: Ութամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխնիկական ուսումնարանում: Ապա՝ ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: Տանկի նշանառու Յուրա Անդրեասյանը մասնակցել է Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Աղդամի եւ այլ տեղերի ռազմական գործողություններին:

Զոհվել է 1995 թ. մայիսի 28-ին, Ֆիզուլիի շրջանում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍԵՐԺ ՍՄԲԱՏԻ

Ծնվել է 1964 թ., Գյունե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1982-84 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է որպես ավտովարորդ: Արցախյան պայքարին մասնակցել է 1988-ից: Աչքի է ընկել Վերին Վեյսալուի մարտերում:

Շարքային զինվոր Սերժ Հայրապետյանը մահացել է 1995 թ. օգոստոսի 18-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ԲԱԼԱՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՎԵՏԻՍԻ

Ծնվել է 1960 թ. նոյեմբերի 10-ին, Գյունե Ճարտարում: Ստացել է ութամյա կրթություն: 1978-80 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում որպես ավտովարորդ: Անդամագրվել է Ճարտարի պաշտպանության ջոկատին եւ մասնակցել Ուրյանա լեռան, Ֆիզուլիի, Գեւորգավանի, Մարտակերտի, Սիփանի եւ այլ մարտերի:

Զոհվել է 1995 թ. նոյեմբերի 24-ին, մարտական ծառայության ժամանակ: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՎՈԼՈԴՅԱՅԻ

Ծնվել է 1962 թ. մարտի 26-ին, Գյունե Ճարտարում: Ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն: 1980-82 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում որպես այգեգործ: Ղարաբաղյան գոյամարտի տարիներին կռվել է Ամիրանլարի, Ղարադաղլուի, Սիփանի, Մաճկալաշենի, Ֆիզուլիի, Հորադիզի եւ այլ տեղամասերի ազատագրության համար:

Ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար Համլետ Հայրապետյանը մահացել է 1998 թ. հունիսի 1-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՀԱԿՈԲՅԱՆ

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania