Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8713
Հայոց Պատմություն
հրաման ստացան ճնշելու վրացիների ելույթը: Շիրակի Անի ամրոցի մոտ հայ նախարարները գաղտնի խորհրդակցություն հրավիրեցին եւ որոշեցին, որ պահը հարմար է պարսկական ատելի լուծը թոթափելու համար: Այդ մասին տեղեկանալով, Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպը եւ մյուս պարսիկ պաշտոնյաները փախան Ատրպատական:
Նախարարները մարզպան ընտրեցին Սահակ Բագրատունուն, իսկ սպարապետ` Վահան Մամիկոնյանին: Վերջինս Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի եղբոր որդին էր, երկար ժամանակ պատանդ էր եղել Տիզբոնում: Նա իր խելքի, համարձակության ու առաքինությունների շնորհիվ բոլորի կողմից հարգված գործիչ էր եւ դարձավ այս ազատագրական պատերազմի ղեկավարն ու իսկական հերոսը: Ապստամբների կենտրոնը դարձավ մայրաքաղաք Դվինը:
Ատրպատականում եղած զորքերով Ատրվշնասպը անմիջապես ներխուժեց Հայաստան, որպեսզի արագորեն ճնշի շարժումը եւ թույլ չտա ծավալվելու: 481թ. Մասիսի լանջերին գտնվող Ակոռի գյուղի մոտ սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը գլխովին ջախջախեց մի քանի անգամ գերակշիռ թշնամուն, իսկ Ատրվշնասպը սպանվեց:
Ակոռիի հաղթանակը չափազանց բարձրացրեց ազատագրական ուժերի հեղինակությունը եւ նորանոր նախարարներ միացան պայքարին:
482թ. գարնանը հայկական բանակը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ (Ավարայրից ոչ հեռու) փայլուն հաղթանակ տարավ երկիր ներխուժած պարսիկների դեմ: Այստեղ փայլեց սպարապետի զորավարական տաղանդը
Շուտով հայերից օգնություն խնդրեցին վրացիները: Բախտակից ժողովրդին աջակցելու համար Վրաստան մեկնեց հայկական բանակը Վահան Մամիկոնյանի եւ Սահակ Բագրատունու գլխավորությամբ: Այնտեղ պարզվեց, որ վրացական բանակը չափազանց փոքրաթիվ է, իսկ նրանց օգնության գալ խոստացած հոները դրժել էին խոստումը: Չնայած պարսկական բանակը շատ ավելի մեծ էր, սակայն որոշվեց ճակատամարտ տալ:
482թ. Թիֆլիսից ոչ հեռու, Կուր գետի մոտ, Ճարմանայի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը պարտվեց, զոհվեցին Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը եւ այլ նշանավոր նախարարներ: Պարտության պատճառը ոչ միայն թշնամու գերակշռությունն էր, այլեւ որոշ հայ եւ վրացի նախարարների դավաճանությունը: Վահան Մամիկոնյանը զորքի մնացորդներով վերադարձավ հայրենիք եւ շարունակեց պայքարը զավթիչների դեմ, չնայած նախարարների մեծ մասը հակված էր դադարեցնելու պայքարը:
483թ. պարսկական բանակը հանկարծակի ներխուժեց Հայաստան եւ պաշարեց Դվինը: Վահան Մամիկոնյանը իր փոքրաթիվ ուժերով ճեղքեց թշնամական օղակը եւ քաշվեց Տայք, որտեղից անընդմեջ հարձակումներ էր գործում թշնամու մեծաթիվ զորքերի դեմ: Նրա հեղինակությունը այնքան մեծ էր, որ պարսիկները խուճապահար փախչում էին, երբ իրենց առջեւ հայտնվում էր Հայոց սպարապետը, թեկուզեւ մի քանի անգամ ավելի փոքրաթիվ զորքերով: Պարսիկների դեմ սկսվեց նաեւ գյուղացիական պարտիզանական պայքար: Պարսից արքունիքի համար հետզհետե պարզ էր դառնում, որ հայերին զենքի ուժով չեն կարող հաղթել, իսկ Հայաստանում իրենց քաղաքականությունը լիովին ձախողվել է:
484թ. հեփթաղների դեմ պատերազմում Պերոզը պարտվեց եւ սպանվեց: Սասանյան նոր արքա Վաղարշը Հայաստանից դուրս բերեց պարսկական զորքերը եւ հաշտության առաջարկով Վահան Մամիկոնյանի մոտ ուղարկեց պատվիրակություն` Նիխոր զորավարի գլխավորությամբ: Բանակցությունները տեղի ունեցան սահմանագլխին` Հեր գավառի Նվարսակ գյուղում: Պարսկական կողմը առանց բացառության ընդունեց Վահան Մամիկոնյանի բոլոր պահանջները:
484թ. Նվարսակում ստորագրված հայ-պարսկական հաշտության պայմանագրով Սասանյան արքունիքը վերստին հաստատեց եւ նույնիսկ ընդլայնեց Մարզպանական Հայաստանի քաղաքական ինքնավարությունը,

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania