Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Բելա Սահակյան Կարդացել են 4845
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էջեր   2 3  ...  14 >>
ԻՄ ՏՈՒՆԸ

Երազում տեսա ես մեր տունն ավեր,
Նստեցի քարին, լացեցի անկար,
Նա իմ պես լուռ էր, օտարված, անտեր,
Ներսում հարազատ ոչ մի շունչ չկար:

Կամաց բացեցի դռները մեր հին.
Կտուրի ներքո ցավ էր ու անդորր,
Ո՞վ էր կողոպտել հուշերն իմ անգին,
Ասես զարկվեց իմ սիրտը անզոր:

Լուռ հավաքեցի փայտիկներն արնոտ,
Սրբազան դողով կրակ վառեցի,
Թոնիրը ծխաց իբր— հին կարոտ,
Ու թախտի վրա հանդարտ մարեցի:

Աչքս բացեցի ծանր երազից,
Մորս գիրկն ընկած՝ լացի կարեվեր,
- Մայրիկ,- ասացի,- այսօր ես նորից
Երազում տեսա մեր տունը ավեր:

1999 թ.

ԵՐԱԶ

Վառվում է վերջին կանթեղը սրտիս,
Աշնան մի թախիծ իջել է վրաս,
Մարել են բոլոր հույսերը անծիր,
Ամեն բան կարծես դարձել է անհաս:
Իմ արցունքները թափվում են կաթ-կաթ,
Այտերիս վրա կարոտն է խամրած,
Աղջամուղջի մեջ քո դեմքն է վհատ,
Աչքերիդ խորքում լույս է, լուսաբաց:
Այդ հույսը ծփաց հրաշքով անգին
Ու լուսավորեց ճամփան իմ անձուկ,
Ես փյունիքի պես հառնեցի նորից՝
Ետ—ում թողած հուշերս տամուկ:
Վառվում է դարձյալ փարոսը ճամփիս,
Սիրո զեփյուռն է խաղում իմ սրտում,
Զարթոնք է ապրում վշտաբեկ հոգիս.
Շուրջս գարուն է, ծաղիկ ու խնդում...

2000 թ.
ԶԱՐԹՈՆՔ

Այսօր ես կայրեմ շղարշը սգո,
Զգեստներ կհագնեմ կարմիր ու կանաչ,
Հմայքներ հյուսող գարնան երգերով
Իմ մեջ կամփոփեմ ժպիտներ ու կանչ:

Ոչ ոք չգիտի կամ ու՞մ բողոքեմ,-
Արյուն է հոսում իմ խոցված սրտից,
Աշունն ու քամին՝ միամիտ, անքեն,
Փռել են իմ մեջ թախիծ ու կսկիծ:

Հաճախ ճախրում եմ՝ անզուսպ, վերացած,
Մարդիկ կարծում են, թե ուրախ եմ ես,
Սակայն ցավերից, խինդով կախարդված
Իմ առնետներն են ծփում բոցակեզ:

Եվ եթե հանկարծ փխրուն ու անթ—
Կաթեն արցունքներ՝ թախիծով օծված,
Ես մարդկանց կասեմ՝ անձր— է, անձր—,
Այդ խինդով, գիտեմ, ամպն է գինովցած:

Ոսկե թռչուն եմ՝ կարոտով անդարձ,
Ո՞մ պատմեմ սրտիս հեքիաթը անքուն,
Ո՞մ առջ— բացեմ էջերս ծաղկած,
Այնտեղ իմ սիրո կանչն է մորմոքում:

Սգո շղարշը թող միշտ լինի կույր,
Ես դարձյալ կանաչ զգեստ հագած
Օրերս կանցնեմ փառքերով փխուր՝
Սիրո թունդ գինով հարբած ու խաբված:


2000 թ.

ԻՄ ՂԱՐԱԲԱՂ

Ես պիտի երգեմ գովքը սարերիդ,
Ես պիտի երգեմ նազն աղջիկներիդ,
Ես պիտի երգեմ հաղթանակները
Քո մարտիկների, իմ Արցախ աշխարհ:

Պիտի ազգերին հասցնեմ ի լուր,
Որ եղել ես, կաս ու պիտի ապրես,
Թշնամիներդ կգան ու կանցնեն,
Բայց դու՝ հնագույնդ, միշտ պիտի ծաղկես:

Քո կանաչավետ արահետներով
Պիտի շատ սիրող զույգեր անց կենան
Ու կիսավերված օջախում կարոտ
Պիտի արձակվի ճիչը մանկական...

01.06.1997թ.

ԱՐՑԱԽԻՍ

Մանկութ օրերս այնտեղ եմ թողել,
Կարոտս դարձյալ վառվում է բորբոք,
Այնպես եմ ուզում գնալ, աղոթել
Իմ հայրենիքի ցավերն անամոք:

Ուզում եմ հասնել գյուղը անտերունչ,
Ծունկ իջնել զոհված հայի շիրիմին,
Սրտիս խորանի ուխտով մշտահունչ
Խնկաբույր աղոթք սփռել սարերին:

արունը կանաչ թ—երն է բացել
Իմ բնօրրանի վիրավոր հողում,
Արագիլն ահա իր բույնն է դարձել,
Իսկ ես հեռվում եմ կարոտով անքուն

Ուզւոմ եմ դարձյալ արագիլի հետ
Իմ վերադարձն էլ հույսով բաբախի,
Տաք հովիտներին գլուխս դնեմ,
Զգամ հրաշեկ երկունքն Արցախիս:

Ու վերածնվեմ հովտում բուրավետ,
Նրա գիրգ ծոցում քուն մտնեմ խաղաղ,
Եվ քնաթաթախ արեգակի հետ
Կյանքս սկսեմ այգով լուսաշող:


ԱՅՍՏԵՂՈՎ ՄԻԱՅՆ ՄԻ ԹՈՒՐՔ Է ԱՆՑԵԼ

Անցնում էի ես մի ազատ դաշտով,
Շուրջս կանաչ էր, ծաղիկներ պես-պես,
Քամին շոյում էր դեմքս հմայքով,
Օրը պայծառ էր մաքուր ջրի պես:

Հիանում էի ես ծաղկանց բույրով
Ու թռչունների երգերով ուրախ,
Հանկարծ մոտիկից զգացի գարշահոտ,
Ասես
Էջեր   2 3  ...  14 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania