Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Համլետ Հարությունյան Կարդացել են 2190
ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՎԱՐԱՆԴԱՑԻՆԵՐԸ (1988-2001) ՄԱՏԵՆԱՇԱՐ N 2
1992 թ. հունիսի 28-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ՋԻՎԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԹԵՎՈՍԻ

Ծնվել է 1951 թ. օգոստոսի 20-ին, Ղուզե Ճարտարում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969 թվականին զորակոչվել է եւ ծառայել խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ստացել է նկարչի մասնագիտություն եւ աշխատել Ճարտարի կուլտուրայի տանը: 1984-ին ընդունվել է Մոսկվայի արվեստի համալսարանի հեռակա բաժանմունք:

Հրետանավոր Վարդան Ջիվանյանը մասնակցել է Ճարտարի պաշտպանական մարտերին: Զոհվել է 1992 թ. հուլիսի 18-ին, Ճարտարում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏԻ

Ծնվել է 1941 թ., Ղուզե Ճարտարում: Ստացել է ութամյա կրթություն: Ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1988 թվականից: Մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների:

Զոհվել է 1992 թ. օգոստոսի 15-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի չորս երեխա:

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ԺՈՐԱՅԻ

Ծնվել է 1963 թ., Ղուզե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1982-84 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում: 1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան պայքարին: Մասնակցել է Վերին Վեյսալուի, Ուրյանա լեռան, Շարքարի եւ այլ մարտական գործողությունների:

Զոհվել է 1992 թ. օգոստոսի 15-ին, Վերին Վեյսալուի մատույցներում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՂԱԶԱՐՅԱՆ ԲՈՐԻԿ ԲԵՀԲՈՒԹԻ

Ծնվել է 1960 թ. փետրվարի 11-ին, Ղուզե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1979-81 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է Գեւորգավանի գինու գործարանում որպես բանվոր: Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է որպես ֆիդայի, հետո ծառայել է 4-րդ գումարտակում: Մասնակցել է Վերին Վեյսալուի, Խոջավենդի, Գեւորգավանի եւ այլ մարտերի:

Զոհվել է 1992 թ. օգոստոսի 15-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՊՐԵՍ ՎԼԱԴԻՄԻՐԻ

Ծնվել է 1955 թ. ապրիլի 19-ին, Ղուզե Ճարտարում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1973-75 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: Շարժման տարիներին մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների:

Զոհվել է 1992 թ. օգոստոսի 15-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՇԱՔԱՐՅԱՆ ՎԼԱԴԻԿ ԱՐՏՅՈՄԻ

Ծնվել է 1951 թ. փետրվարի 20-ին, Ղուզե Ճարտարում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխնիկական ուսումնարանում, աշխատել գինու, ապա կոնդենսատորի գործարաններում: Մասնակցել է Ուրյանա լեռան, Շարքարի, Մաճկալաշենի, Ճարտարի, Կարմիր շուկայի եւ այլ մարտերի:

Զոհվել է 1992 թ. օգոստոսի 15-ին, Վերին Վեյսալուի մարտերում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի չորս երեխա:

ՋԻՎԱՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ ԳԵՐԱՍԻՄԻ

Ծնվել է 1955 թ. օգոստոսի 1-ին, Ղուզե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը: Մի քանի տարի կոլտնտեսությունում աշխատելուց հետո, 1973-ին զորակոչվել է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո շարունակել է աշխատել կոլտնտեսությունում: Ղարաբաղյան պայքարի տարիներին մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների:

Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 7-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի չորս երեխա:

ԱՎԱՆԵՍՅԱՆ ՀՈՎԻԿ ՇԱՀՎԵԼԱԴԻ

Ծնվել է 1969 թ., Ղուզե Ճարտարում: Ստացել է ութամյա կրթություն: Այնուհետեւ ուսումը շարունակել է Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխնիկական ուսումնարանում:

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania