Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Համլետ Հարությունյան Կարդացել են 2190
ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՎԱՐԱՆԴԱՑԻՆԵՐԸ (1988-2001) ՄԱՏԵՆԱՇԱՐ N 2
Այնուհետեւ 1988-90 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: Կռվել է Վերին Վեյսալուի, Գեւորգավանի, Ուրյանա լեռան համար մղված մարտերում: Ծանր վիրավորվել եւ մահացել է 1994 թ. փետրվարի 2-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ՔԱՄԱԼՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԱՐՄԱՆԻ

Ծնվել է 1955 թ. հուլիսի 24-ին, Գյունե Ճարտարում: Ստացել է միջնակարգ կրթություն: 1974-75 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո գյուղի կոլտնտեսությունում աշխատել է որպես ավտովարորդ: Ղարաբաղյան ազատագրական պայքարի տարիներին մասնակցել է Ալիբալիի, Ուրյանա լեռան, Գեւորգավանի, Սիփանի պաշտպանական մարտերին:

Զոհվել է 1994 թ. փետրվարի 6-ին, Սիփանում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի չորս երեխա:

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՎՐԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ

Ծնվել է 1954 թ. մարտի 8-ին, Գյունե Ճարտարում: Միջնակարգ կրթություն է ստացել տեղում: 1972-74 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան պայքարի ակտիվ մասնակիցներից էր: Մասնակցել է Վերին Վեյսալուի, Ալիբալիի, Ուրյանա լեռան, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի մարտերին:

Լեյտենանտ Մավրիկ Գրիգորյանը զոհվել է 1994 թ. մարտի 10-ին, Սիփանում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երկու երեխա:

ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՐՏԱՇԻ

Ծնվել է 1965 թ. օգոստոսի 28-ին, Գյունե Ճարտարում: Ստացել է միջնակարգ կրթություն: Այնուհետեւ ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո բնակվել է Ստավրոպոլի երկրամասում: Արցախյան շարժման սկզբին վերադարձել է հայրենի գյուղ եւ անդամագրվել նորաստեղծ կամավորական ինքնապաշտպանական ջոկատին: Մասնակցել է Գեւորգավանի, Ուրյանա լեռան, Քարվաճառի, Ֆիզուլիի, Հադրութի, Զանգելանի, Կուբաթլուի եւ այլ ռազմական գործողությունների:

Գումարտակի շտաբի պետ Վարուժան Սուլեյմանյանը զոհվել է 1994 թ. ապրիլի 21-ին, Հադրութի շրջանում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երկու երեխա:

ՍԱՂՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՎԱԶԳԵՆԻ

Ծնվել է 1963 թ. նոյեմբերի 1-ին, Գյունե Ճարտարում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի բաժինը եւ Ճարտարի դպրոցներում աշխատել որպես ուսուցիչ: Հետո աշխատել է Մարտունու ժողովրդական պատգամավորների շրջանային գործկոմի ներքին բաժնում: Արցախյան պայքարում ներգրավվել է սկզբից:

Ավագ լեյտենանտ, դասակի հրամանատար Վալերի Սաղյանը մահացել է 1994 թ. մայիսի 17-ին: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ՔԱՄԱԼՅԱՆ ԱՐԱՄ ՋՈՒՄՇՈՒԴԻ

Ծնվել է 1954 թ. հուլիսի 15-ին, Գյունե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1973-75 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում որպես այգեգործ: Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է սկզբից: Մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների:

Զոհվել է 1994 թ. հունիսի 28-ին, գյուղում, թշնամու ռմբակոծությունից: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի հինգ երեխա:

ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐԺ ՎՈԼՈԴՅԱՅԻ

Ծնվել է 1961 թ. փետրվարի 2-ին, Գյունե Ճարտարում: Ութամյակը տեղում ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մարտունու պրոֆտեխնիկական ուսումնարանում: 1980-82 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է կոլտնտեսությունում: Ղարաբաղյան պայքարի տարիներին մասնակցել է Ալիբալիի եւ Գեւորգավանի տեղամասերի ազատագրության եւ պաշտպանության համար մղված մարտերին:

Մահացել է 1994 թ. հուլիսի 8-ին, ավտովթարից: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏԻ

Ծնվել է 1952 թ. մայիսի 6-ին, Գյունե Ճարտարում: Ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն: 1968-70 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania