Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Համլետ Հարությունյան Կարդացել են 2190
ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՎԱՐԱՆԴԱՑԻՆԵՐԸ (1988-2001) ՄԱՏԵՆԱՇԱՐ N 2
կոլտնտեսությունում: Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1988-ից: Մասնակցել է Գեւորգավանի, Աղդամի, Ֆիզուլիի ճակատամարտերին:

Գրիգորի Գրիգորյանը զոհվել է 1994 թ. հունվարի 27-ին, Սիփանում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երկու երեխա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎԻԿ ՎԱՉԵՆԻ

Ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 8-ին, Գյունե Ճարտարում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1985-87 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ապա՝ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը: Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր: 1991 թ. նոյեմբերից ղեկավարում էր երկրապահների մի ջոկատ եւ մասնակցել է Խոջավենդի, Ամիրանլարի, Կուրոպատկինոյի, Մուղանլուի կրակակետերը ոչնչացնելու մարտերին: Հովիկի ջոկատը կռվել է նաեւ Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Հարությունագոմեր, Դրմբոն գյուղերի պաշտպանության համար:

Հերոսաբար զոհվել է 1994 թ. հունվարի 27-ին: Ետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Գյունե Ճարտարի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Հովիկ Հարությունյանի անունով: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՆՐԻԿ ՎԱՉԵՆԻ

Ծնվել է 1962 թ. հունիսի 25-ին, Գյունե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: Այնուհետեւ 1980-82 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է կոնդենսատորների գործարանի Ճարտարի մասնաճյուղում: Ղարաբաղի ազատագրական պայքարին մասնակցել է 1988-ից: Մասնակցել է Խոջավենդի, Ամիրալարի, Կուրոպատկինոյի, Մուղանլուի, Ղուրուչուխի, Ղարադաղլուի, Մարտակերտի շրջանի, Գեւորգավանի, Սիփանի եւ այլ մարտերի:

Զոհվել է 1994 թ. հունվարի 27-ին, Սիփանում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի մեկ երեխա:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՎԼԱԴԻՄԻՐԻ

Ծնվել է 1965 թ. փետրվարի 7-ին, Գյունե Ճարտարում: Գյուղի միջնակարգն ավարտելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է որպես ավտովարորդ: Մասնակցել է Ալիբալիի եւ Գեւորգավանի պաշտպանական մարտերին:

Զոհվել է 1994 թ. հունվարի 27-ին, Սիփանում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐՇԱՎԻՐԻ

Ծնվել է 1963 թ. փետրվարի 22-ին, Գյունե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը: 1980-82 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ապրել է Գրոզնի քաղաքում: Շարժման սկզբին վերադարձել է հայրենի գյուղ եւ ներգրավվել ազատագրական պայքարում: Մասնակցել է Աղդամի, Ֆիզուլիի, Մարտակերտի մարտական գործողություններին:

Զոհվել է 1994 թ. հունվարի 27-ին, Սիփանում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ՕՀԱՆՅԱՆ ՄԱՎՐԻԿ ՀՐԱՆՏԻ

Ծնվել է 1958 թ. նոյեմբերի 28-ին, Գյունե Ճարտարում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1977-79 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: Շարժմանը մասնակցել է սկզբից: Մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների:

Մավրիկ Օհանյանը զոհվել է 1994 թ. փետրվարի 1-ին, հակառակորդի նշանառուի գնդակից: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

ԱԶԻԶՅԱՆ ՌՈՒԲԻԿ ՋԱՎԱԴԻ

Ծնվել է 1950 թ. հոկտեմբերի 14-ին, Գյունե Ճարտարում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Այնուհետեւ գյուղի կոլտնտեսությունում աշխատել է որպես ինժեներ: Ղարաբաղյան պայքարի տարիներին մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների՝ Վերին Վեյսալու, Ալիբալի, Գեւորգավան եւ այլն:

Զոհվել է 1994 թ. փետրվարի 1-ին, մարտական դիրքում: Թաղված է գյուղի գերեզմանոցում:

Ամուսնացած, ունի երեք երեխա:

ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ ԳՐԻՇԱՅԻ

Ծնվել է 1969 թ. հոկտեմբերի 10-ին, Գյունե Ճարտարում: Միջնակարգն ավարտել է տեղում:

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania