Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Լաուրա Բալայան Կարդացել են 5268
Ականջդ բեր ասեմ: Աֆորիզմներ, անեկդոտներ, բանաստեղծություններ
Էջեր   2 3  ...  168 >>

Հայ իրականության մեջ Լաուրա Բալայանը առաջին կին աֆորիստն է: Աֆորիզմների այս գիրքը հանրագիտարան է, որտեղ հեղինակի տեսադաշտից դուրս չի մնացել մարդկային փոխհարաբերությունների, գրեթե, ոչ մի ոլորտ: Նա համարձակ է ստեղծագործական կյանքում ոչ մի բանաստեղծության մեջ, այլեւ արձակի, հանձինս աֆորիզմների: Որպես բնաբան երբեմն օգտագործում է աշխարհի մեծերի մտքերը` կամ շարունակելով նրանց, կամ ընդիմախոսելով: Նա համարձակվել է շարունակել աֆորիզմի եւ հումորի Արարատին` Հակոբ Պարոնյանին:
Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին: /Հակոբ Պարոնյան/, իսկ քսաներորդ դարուն մեջ կաթը տակավին անարատ կծախին, վասն զի ջուրին գինը կաթեն անցած է:
Հետաքրքրական է նաեւ Լաուրա Բալյանի աստվածը: Նա, կարելի է ասել, իր նման է` չափից ավելի շատ է ազնիվ ու արդարամիտ: Իսկ, երբ նա հումորով քննադատում է, ապա դա ոչ թե աստծուն, այլ աստծո տանը ծառայող այն մարդու որդուն, որն անաստված բաներ է անում: Օրինակ, գողացած խաչը քեզ չի պահպանի:
Նույնը կարելի է ասել եւ մանկավարժության վերաբերյալ: Հեղինակն ինքը մանկավարժն է: Սկզբնական քսան տարին դպրոցում, իսկ մինչեւ 2000թ-ը` մանկավարժական ինստիտուտում: Հասկանալի է, որ նրա համակյանքը մանկավարժի կողմն է: Այլ, մի բան է, որ նա արմատահան է ուզում անել մանկավարժության մեջ գոյություն ունեցող արատները:
«Ականժդ բեր ասեմ» գիրքը խրատներ են, անեկդոտներ, բանաստեղծություններ: Դատելով խրատներում տեղ գտած վերնագրերից, դժվար չէ կռահել, թե կյանքում ինչն է հուզում հեղինակին, ինչի դեմ է պայքարում, ինչ է ուսուցանում:
Խրատները գիրք է, դանդաղ կարդալու համար: Նա նաեւ «պարապ վախտի խաղալիք է», եթե նկատի ունենանք, որ այն կարելի է կարդալ ճամփորդելիս, գնացքում, ինքնաթիռում եւ այլն: Բայց միաժամանակ նաեւ դժվարամարս է այն կերակուրի նման, որից շատ ուտել չի կարելի: Իսկ որպես «ջերմուկ» հեղինակն առաջարկում է զվարճալի պատմությունների շարքը:
Այդ նովելներում, հերոսը փոքր մարդ լինի, թե` մեծ, հեղինակը թեթեւ հարվածելով արատներին, ձգտում է դեպի կատարյալը: Նա իր հերոսին դիտում է գեղեցիկի տեսանկյունից:
եղագիտական գրականության մեջ գոյություն չունի մի միասնական եւ մինչեւ վերջ օժտված սահմանում. ըմանք կապում են էսթետիկական իդեալը միմիայն արվեստի հետ, ուրիշները` եւ արվեստի, եւ իրականության:
Լաուրա Բալյանը իր ստեղծագործություններում էսթետիակական իդեալը կապում է եւ արվեստի, եւ իրականության հետ: Շան մասին էլ գրելիս լինի, նրան զբաղեցնում է մարդը, իր մեծ ու փոքր թերություններով ու առավելություններով:
Լաուրա Բալյանը հավերժ ճամփորդ է: Ճամփորդելիս նա նման է որսորդի, որը դուրս էխ եկել ոչ թե լոր կամ եղջերու որսալու, այլ` մարդկային հոգեբանություն: Հեղինակը հաստատում է, որ մեր կյանքում, որքան մեծ մարդիկ են պետք, նույնքան` եւ փոքր: Ահավասիկ վարորդները /հասարակական փոխադրամիջոց/, որ ոնց հետ շփվում ենք ամեն օր, մինչդեռ, գրեթե ոչ մի անգամ` բարձրաստիճան անձանց հետ: Սակայն նրանք չեն մտնում մի որոշակի խմբի մեջ, քանի որ վարորդ, նկատի ունի վարող: Հետեւաբար նրանք կարող են լինել զանազան զբաղմունքի եւ պաշտոնի մարդիկ: Նա մարդկանց, առհասարակ, չի խմբավորում, չի դասդասում: Յուրաքանչյուր մարդ մի կերպար է, մի անհատ, իր յուրովի բնավորությամբ:
Կերպարների այս կարգի բազմազանությունն էլ ցույց է տալիս կյանքի ներդաշնակություն: Զվարճանքներում առկա են նաեւ պետական աշխատանոցները` նախարարություններ, դատարաններ, դատախազություններ, զինկոմիսարիատներ եւ այլն: Նա ոչ թե վերցնում-ոչնչացնում է այդ աշխատանոցները, այլ թեթեւ հարվածելով, վերացնել է ուզում նրանց մեջ եղած փոքրիկ ու մեծ արատները,
Էջեր   2 3  ...  168 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania