Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Արմեն Ղարագյոզյան Կարդացել են 4417
ԳԵՂԱՄԱ ԵՐԿԻՐ (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն)
Էջեր   2 3  ...  11 >>
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Գեղամա երկիրն ընդգրկել է Սեւանա լճի արեւմտյան եւ հարավարեւելյան ափամերձ շրջանները: Երկրամասը հյուսիս-արեւելքից եզերվում է Արեգունի եւ Սեւանի լեռնաշղթաներով: Արեգունի լեռնաշղթան սկսվում է Սեւանի լեռնանցքից եւ տարածվում մինչեւ Քաշաթաղ լեռնագագաթը1: Այն ունի 56 կմ երկարություն, որի առանցքային մասն ունի 2400-2600մ բարձրություն: Քաշաթաղ եւ Հինալ լեռնագագաթների միջեւ ձգվում է Սեւանի լեռնաշղթան: Նրա լեռնակատարի բարձրությունը 2600-2800մ է: Առանձին գագաթներ (Քաշաթաղ, Քարխաչ, Սարինտ) հասնում են 2900-3370մ բարձրության: Լեռնաշղթայի հարավարեւելյան մասն ավելի բարձր է՝ Հինալ գագաթում հասնում է 3367մ, որից դեպի հարավ-արեւմուտք, 42 կմ երկարությամբ, տարածվում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթան: Նրա առավելագույն բարձրությունը Քեթի (Ծառասար) գագաթն է (3437մ):
Սեւանա լճի հյուսիսարեւմտյան ափի ուղղությամբ, 68 կմ երկարությամբ եւ 48 կմ լայնությամբ տարածվում է Գեղամա լեռնավահանը: Նրա առանցքում ջրբաժանի կենտրոնական մասը հասնում է մինչեւ 3000մ բարձրության: Լեռնավահանի կենտրոնական մասում գտնվում են ամենաբարձր խարամային կոները (Մազազ, Սեւկատար, Գեղմաղան, Նազելի, Աժդահակ): Դրանցից մի քանիսի խառնարանները լցված են ջրերով եւ առաջացել են լճակներ: Նշանավորն Ակնա լիճն է: Աժդահակից դեպի հարավ ընկած են ավելի քան 3000մ բարձրություն ունեցող Սպիտակասարը եւ Գեղասարը: Լեռնավահանի հյուսիսարեւմտյան մասում տեղադրված են մի շարք հրաբխային կոներ՝ Եռաթմբերը (Գութանաթումբ, Վեցկեսար, Արորակ), Մեծ եւ Փոքր Լճասարեր, Մենակսար, Գութանասար եւ այլն2: Արեւելյան Սեւանի լեռներից դեպի արեւմուտք՝ զուգահեռականին մոտ ուղղությամբ, ձգվում է Վարդենիսի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթի՝ Վարդենիսի բարձրությունը 3522 մ է3:
Պեղումները բացահայտել են, որ դեռեւս բրոնզեդարյան ժամանակաշրջանում Սեւանի ավազանում եղել է բարգավաճ տնտեսություն: Զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, մետաղագործությունը, փայտի մշակման արհեստը, խեցեգործությունը: Տեղաբնիկների հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր4: Ուշ բրոնզի ժամանակաշրջանում Սեւանի ավազանը եղել է խիտ բնակեցված: Բնակավայրերի թիվը հասնում էր հարյուրի: Դրանք կիկլոպյան ամրոցներին կից բնակելի ու տնտեսական կառույցների համալիրներ էին5: Բնակատեղիներն ու ամրոցները տեղաբաշխված են եղել գետերի հովիտներում: Հնագույն ամրոց-շեները գոյություն են ունեցել դեռեւս մ.թ.ա V-IV հազարամյակներում եւ գոյատեւել են մինչեւ մ.թ.ա III հազարամյակի կեսերը: Հաջորդ շրջանի կառույցները վերաբերում են մ.թ.ա III հազարամյակից մինչեւ մ.թ.ա VIII դ.6:
Նորագույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մ.թ.ա VIII-VIIդդ. Կուր եւ Արաքս7 գետերի միջեւ ընկած տարածքի բնակչությունն ունեցել է հնդեվրոպական ծագում, որի գերակշիռ մասը կազմել են հայկական ցեղերը8:

Այդ տեսակետը հաստատվում է նաեւ Սեւանա լճի ավազանից հայտնաբերված նյութերով (մ.թ.ա IV-II հազ.), որոնք վկայում են մարդաբանական երկու` «արմենոիդ» եւ «եվրոպեոիդ»9 տիպերի առկայության մասին:
Ըստ սեպագիր աղբյուրների`10 մ.թ.ա VIIIդ. Սեւանի ավազանի երկրները հիշատակվում են մեկ միասնական անվան տակ՝ Վեդուրե Եթիու11: Մ.թ.ա VIIIդ. Վանի թագավորները ձեռնարկում են արշավանքներ Արաքսից դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով իրենց թագավորությանը միացնել Հայկական լեռնաշխարհի այդ մասը:
Մ.թ.ա 782թ. Արգիշթե I-ի (մ.թ.ա 786-764թթ.) զորքերն անցնում են Արաքսը, հատում Արարատյան դաշտը եւ ընթանալով դեպի հյուսիս՝ գրավում են Ուլուանե եւ Կեխունե երկրները12, հասնում մինչեւ Սեւանա լճի հյուսիսարեւմտյան ափերը, ուր գտնվում էին Լեկիուն եւ Իշտիկունին13:
Սարդուրե II-ի (մ.թ.ա 764-735 թթ.) տարեգրություններում
Էջեր   2 3  ...  11 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania