Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Սեյրան Զաքարյան Կարդացել են 5929
ԱՆՏԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՐՑԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Էջեր  << 1 2 4 5  ...  10 >>
մաթեմատիկական ու բնագիտական, պատմական ու քերականական երկերը: Ուսումնասիրվում էին Դավիթ Անհաղթի եւ Անանիա Շիրակացու աշխատությունները: Շրջանառության մեջ են մտնում անտիկ մշակույթի ներկայացուցիչների հին ու նոր թարգմանությունները, օրինակ, բնության մասին Զենոնի երկը, Թեոնի ճարտասանությունը, Դիոնիսիոս Թրակիացու քերականությունը, Պլատոնի «Թիմեոս» եւ «Ֆեդոն» տրամախոսությունների նոր թարգմանությունները: Վերածնության շրջանում Հայաստանի զանազան վայրերում, անտիկ աշխարհի օրինակով, հիմնվում են գիտական կենտրոններ / Հաղպատ, Անի, Սանահին, Գլաձոր, Տաթեւ եւ այլն/, որտեղ ուսումնասիրում էին փիլիսոփայություն, տրամաբանություն, գրականություն եւ արվեստ, մաթեմատիկա, բնագիտություն, քերականություն եւ ճարտասանություն: Ըստ Հ. Թամրազյանի՝ այս շրջանի նշանավոր մտածողները «անցյալի աշխարհիկ արվեստների ու գիտության ուսումնասիրությունը եւ վերծանումը դարձրել էին իրենց գիտական գործունեության եւ դպրոցի կրթության հիմքը»7:
Այսպիսով, ըստ Հայկական Վերածնության տեսության կողմնակիցների, X – XIV դարերի հայ մշակույթում վերածնվել են, մի կողմից, անտիկ հունահռոմեական եւ հելլենիստական, մյուս կողմից` հեթանոսական շրջանի եւ V – VII դդ. հայ /ուշհելլենիստական/ մշակութային ավանդույթներն ու արժեքները, որոնք կարեւոր դեր են խաղացել Հայաստանում վերածնական մշակույթի զարգացման գործում: Ընդսմին, հընթացս նշվում է նաեւ, որ Արեւելքում, այդ թվում` Հայաստանում, անտիկ մշակույթի ավանդույթներն ընդհանրապես չեն ընդհատվել, պարզապես X – XIV դդ. դրանց նկատմամբ նոր հետաքրքրություն է առաջացել՝ կապված սոցիալ-տնտեսական ու քաղաքական-գաղափարական նոր երեւույթների հետ:
Այս առնչությամբ հարկ է նշել հետեւյալը. նախ, պետք է ընդունել այն ակնհայտ ճշմարտությունը, որ անցյալին դիմելը, անցյալի մշակութային ավանդույթների այս կամ այն չափով վերածնումը, ցանկացած մշակույթի զարգացման բնականոն ձեւն է: Մշակույթի թե՛ աստիճանական, եւ թե՛ թռիչքային զարգացումը անհնար է պատկերացնել առանց նախորդ դարերի մշակութային ժառանգության յուրացման: Նույնիսկ եթե փորձ է արվում ժխտել նախորդ դարերի մշակույթի ինչ-ինչ կողմեր, ապա այդ ժխտումը ինքնին մշակույթի մեջ ժառանգականության դրսեւորման ձեւերից մեկն է: Միջնադարում նույնպես վերականգվել են անտիկ մշակութային արժեքները, բայց հիմնականում նրանք, որոնք անհրաժեշտ էին միջնադարյան մշակույթի զարգացման համար: Այս իմաստով կարող ենք համաձայնել այն մտքի, թե անտիկ ավանդույթների վերականգնումը չպետք է դիտվի որպես միայն Վերածնությանը բնորոշ հատկանիշ: Ընդունելի է նաեւ այն տեսակետը, թե սխալ է «անտիկ փիլիսոփայության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը կապել Վերածննդի հետ, քանի որ հայ իրականության մեջ հետաքրքրությունը դեպի անտիկ իմաստասիրությունը երբեք չի ընդհատվել, եթե բացառենք օտար արշավանքների պատճառով Հայաստանում մշակույթի ընդհանուր անկման ժամանակաշրջանները»8:
Սակայն, ավելի ճիշտ եւ հետեւողական լինելու դեպքում անհրաժեշտ է պարզել այն հարցը, թե ինչպե՞ս տարբերակել անտիկ ավանդույթների «վերածնական» եւ «ոչ-վերածնական» /միջնադարյան/ մոտեցումները: Այլ խոսքով, հարկավոր է պարզել, թե ի՞նչ տեղ եւ ինչպիսի՞ դեր են ունեցել անցյալի ավանդույթները միջնադարի եւ Վերածննդի մշակույթներում:
Միջնադարյան մշակույթի ձեւավորման, զարգացման եւ անկման ժամանակահատվածում տեղի են ունենում անտիկ մշակութային ժառանգության յուրացման գործընթացներ: Հ. Մորի կարծիքով՝ միջնադարյան եվրոպական մշակույթի ձեւավորման շրջանում անտիկ մշակույթի յուրացումը մակերեսային, հատվածական բնույթ է կրել, ուստի կարելի է դա, խիստ իմաստով,
Էջեր  << 1 2 4 5  ...  10 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania