Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Սեյրան Զաքարյան Կարդացել են 5929
ԱՆՏԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՐՑԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Էջեր  << 1 3 4  ...  10 >>
որ անգամ Իտալիայում չի եղել Վերածնունդ, համարելով, որ այնտեղ չի եղել անտիկ ավանդույթների ընդհատում»2: Արեւելյան Վերածնության գոյությունը հիմնավորելու համար նրանք նշում են, որ անտիկ ավանդույթներին անդրադառնալը եվրոպական Վերածննդի տիպաբանական հատկությունը չէ: Նույնիսկ հայտարարում են, որ եթե անտիկ արժեքների վերականգնումը բնորոշ է Վերածնությանը, ապա Արեւելքում այն սկսվել է ավելի շուտ, քան Արեւմուտքում: Արեւելքում, ըստ նրանց, ի տարբերություն Արեւմուտքի, չի եղել մշակույթի լճացում եւ անկում: Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի ժողովուրդները «արդեն վաղուց հաղորդակից էին դարձել հին դասականին, եւ եթե Վերածննդին վերագրել անտիկ հուշարձանների հայտնագործումը, ապա Ռենեսանսը Արեւելքում սկսվել է Արեւմուտքից մի քանի դար առաջ»3: Շ. Նուցուբիձեի կարծիքով, Արեւելյան Վերածնությունը տարբերվում է Արեւմտյան Վերածնությունից այն բանով, որ Արեւելքում բացակայել է ընդհատությունը ոչ թե զարգացման, այլ անտիկ հուշարձանների, հատկապես՝ փիլիսոփայական, առկայության առումով: Այդ հանգամանքը, կապված հայտնագործությունների, արհեստների, քաղաքային մշակույթի վաղ զարգացման, վաճառականության եւ ծառայողական դեմոկրատիայի ձեւավորման, պետական-ազգային եւ ժողովրդական լեզվի ոլորտներում միավորման միտումների հետ, նպաստեց ֆեոդալական մշակույթից Վերածնության մշակույթին արագ անցմանը: Ըստ բնույթի՝ Արեւելյան Վերածնությունը տարբերվում է նաեւ Արեւմտյանից այն բանով, որ «անտիկ տարրի առկայությունը եւ դրա անընդհատությունը Արեւելքում պարզեցրին Ռենեսանսի հարցը, դա հանգեցնելով եկեղեցու եւ իսլամի ճնշմամբ ժամանակավորապես թուլացած անտիկի ազդեցության «վերակենդանացմանը»4:
Չնայած այդպիսի պնդումներին, այնուհանդերձ, Արեւելյան եւ Հայկական Վերածնության կողմնակիցները Արեւելքի երկրներում եւ Հայաստանում ծաղկած մշակույթում տեսնում են անտիկ ավանդույթների վերականգման փաստը: Մ. Աբեղյանի կարծիքով X – XI դարերում հայ գրականության մեջ «վերածնվել է հեթանոսական դարերի բուն աշխարհիկ ոգին եւ աշխարհայեցությունը՝ հակառակ կրոնական-եկեղեցականի»5: Ըստ Ն. Մանուկյանի՝ «նոր պայմաններում գրականության, արվեստների եւ ճարտարապետության մեջ մասնակիորեն տեղի է ունենում աշխարհիկացում, ուժեղանում է բնականին նմանվելու ձգտումը, արժեքավորվում է ոչ միայն մարդու հոգեկանը, այլեւ՝ ֆիզիկականը, ստեղծվում են գրական նոր ժանրեր: Հայ մատենագիրները նոր առաջացող երեւույթները դրսեւորում եւ հաստատում են նաեւ կրոնական-կանոնական գրականության առանձին մտքերի նոր ու յուրահատուկ մեկնաբանությամբ: Խոսքը մասնավորելով մատենագրության մեջ դրսեւորված երեւույթներին, պետք է ասել, որ հայ մատենագիրները պեղել են հայ եւ համաշխարհային մշակույթի գանձերը, առաջին հերթին դիմել V դարի հայկական պատմագեղարվեստական արձակին, որի միջոցով էլ հեթանոսական շրջանի հայկական բանահյուսությանն ու գրականությանը, ինչպես նաեւ հին հունական հարուստ գրականությանը: Այդ ամենից նրանք վերցրել են կենսահաստատը, լուսավորն ու գեղեցիկը, օգտագործել ժողովրդական բառն ու բանը, արվեստի որոշ կողմեր /անմիջականությունը, պարզությունը, պատկերավորման արվեստի գյուտերն ու գույները, ռիթմիկան ու հանգավորումը/ եւ միջնադարյան հոյակապ ճարտարապետությանն ու մանրանկարչությանը զուգընթաց ստեղծել մի յուրահատուկ վերածնություն գրականության մեջ»6:
Վ. Չալոյանը նշում է, որ Անիի ժամանակաշրջանի Հայաստանում վերածնվում էր հին մշակույթը, երեւան էր գալիս նոր հարաճուն հետաքրքրություն դեպի հին հունական եւ հելլենիստական, ինչպես հին հայկական մշակույթի հեղինակները, դեպի նրանց փիլիսոփայական, տրամաբանական,
Էջեր  << 1 3 4  ...  10 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania