Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Սեյրան Զաքարյան Կարդացել են 5730
ԱՆՏԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՐՑԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Էջեր   2 3  ...  10 >>
Ակադեմիկոս Ս.Ս. Արեւշատյանը, 1999թ. լինելով իմ դոկտորական ատենախոսության պաշտոնական ընդդիմախոս, իր պաշտոնական կարծիքում ցանկություն էր հայտնել, որ հետագայում շարունակեմ զբաղվել X – XIV դարերի հայ մշակույթի, հատկապես` «Հայկական Վերածնության» տեսությանն աղերսվող հարցերի ուսումնասիրությամբ: Քանի որ այդ ցանկությունը համահունչ էր իմ նախասիրությանը, սկսեցի այդ ուղղությամբ աշխատել: Սույն ժողովածուում տպագրվող հոդվածը այդ ուսումնասիրության շրջանակներում կատարված աշխատանքների նախնական արդյունքներից է:
Որքան էլ դժվար է սպառիչ բնութագրել «եվրոպական Վերածնություն» պատմամշակութային երեւույթը, այնուամենայնիվ, գրեթե բոլոր հետազոտողները նշում են, որ եվրոպական Վերածնության տիպաբանական առանձնահատկություններից մեկը անտիկ հունահռոմեական գիտության, փիլիսոփայության, գեղարվեստական, գեղագիտական, բարոյագիտական սկզբունքների, մտածելակերպի եւ կենցաղավարության, առհասարակ, անտիկ մշակութային արժեքների վերածնությունն է, դրանց ոչ սովորական վերարտադրությունը, այլ ստեղծագործական վերաիմաստավորումը: Այլ խոսքով, Վերածննդի դարաշրջանում անտիկ արժեքների եւ ավանդույթների վերականգնումը ոչ թե ինքնանպատակ բնույթ ուներ, այլ կոչված էր նպաստել աշխարհայացքային նոր սկզբունքների ձեւավորմանն ու հաստատմանը: Եթե եվրոպական մշակույթի համար բնական ու հասկանալի է հունահռոմեական ու հելլենիստական մշակույթին դիմելը, ապա ոչ-եվրոպական կամ Արեւելյան Վերածնության կողմնակիցները պետք է լրացուցիչ հիմնավորեն, թե ի՞նչ է նշանակում «անտիկ» արժեքների վերածնություն, հատկապես՝ այն ժողովուրդների մշակույթի համար, ովքեր չեն ունեցել անտիկ մշակութային շրջան կամ ունեցել են բոլորովին այլ ավանդույթներ:
Արեւելյան Վերածնության տեսության կողմնակիցները այս հարցը լուծում են յուրօրինակ ձեւով: Այսպես, ըստ Ն. Կոնրադի՝ «զանազան երկրների «Վերածնության դարաշրջանների» համեմատությունը մեզ ցույց կտա, որ այդ դարաշրջանների համար հիմնականը ոչ թե «Վերածնությունն» է, այսինքն՝ իր երկրի անցյալին, իր «անտիկ շրջանին» դիմելը, այլ հումանիզմը, այսինքն՝ մարդուն, երկրային մարդուն, ռեալ հողի վրա, ռեալ հասարակության մեջ ապրող ու գործող, երկրային ուրախությամբ եւ տխրությամբ ապրող, բանականությամբ օժտված մարդուն դիմելը, այսինքն՝ այն սկզբունքի կրողին դիմելը, որը Իտալիայում լատիներեն անվանում էին «humanitas»՝ «մարդկային սկզբունք», «մարդկայնություն»: Մարդկային սկզբունքի՝ որպես ողջ հասարակական կյանքի հիմքի հաստատման որոնումներում անցյալին դիմելը չի հանդիսանում այդ դարաշրջանում ո՛չ ամենաէականը, ոչ էլ, առավել եւս, պարտադիրը: Մի դեպքում անցյալին դիմելը կարող է դրսեւորվել հատուկ ուժով, մյուս դեպքում այն կարող է առանձնակի դեր չխաղալ, երրորդ դեպքում կարող է անգամ չգիտակցվել առհասարակ: Ուստի՝ այդպիսի դարաշրջանի վերաբերմամբ իրոք այնպիսի ընդհանուր անվանումը, որը պիտանի լինի ամեն մի երկրի համար, որտեղ եղել է այդպիսի դարաշրջան, հավանաբար, ոչ թե «Ռենեսանսն» է, այլ «հումանիզմը»1: Հենվելով Ն.Կոնրադի այս մտքի վրա, Արեւելյան եւ Հայկական Վերածնության պաշտպանները պնդում են, թե անտիկ ավանդույթների վերականգնումը Վերածնության գլխավոր հատկանիշը չէ: «Բայց մի՞թե Ռենեսանսում գլխավորը անտիկի Վերածնունդն է,- գրում է Հ. Իսաբեկյանը,- Չէ՞ որ նրա բոլոր ուսումնասիրողները չեն համարում այդ տերմինը որպես Ռենեսանսի ճիշտ բնորոշում, եւ գործածում են այն որպես պատմականորեն առաջացած փաստ /անգամ որպես պիտակ/: Ռենեսանսի առկայությունը բնորոշելու համար, հիմք ընդունելով գերազանցապես անտիկի վերածնունդը, որոշ հետազոտողներ հանգում են այն եզրակացության,
Էջեր   2 3  ...  10 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania